https://arm.sputniknews.ru/20230811/khvoshvor-tuganqic-minchev-azatazrkum-arcakhum-zrpartutjuny-ev-viravvoranqy-qrevoren-kpatzhven-64307046.html
Խոշոր տուգանքից մինչև ազատազրկում. Արցախում զրպարտությունը և վիրավորանքը քրեորեն կպատժվեն
Խոշոր տուգանքից մինչև ազատազրկում. Արցախում զրպարտությունը և վիրավորանքը քրեորեն կպատժվեն
Sputnik Արմենիա
Զրպարտելու կամ վիրավորելու դեպքում անձը ստիպված կլինի կա՛մ գումար վճարել, կա՛մ ազատազրկման ենթարկվել։ 11.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-11T18:43+0400
2023-08-11T18:43+0400
2023-08-11T18:51+0400
արցախ
քրեական գործ
տուգանք
պատիժ
ազատազրկում
օրենք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62935559_0:0:1600:900_1920x0_80_0_0_69077046b7235b3e5a3a410bb8a92d4f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետությունում զրպարտությունը և վիրավորանքը կհամարվեն քրեորեն պատժելի արարքներ։ Արցախի Հանրապոտության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:Զրպարտության դեպքում`ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից (1 մլն դրամ) երկուհազարապատիկի (2 մլն դրամ) չափով:Իսկ նման արարքները պարբերաբար կատարվելու դեպքում տուգանքը նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կլինի, կամ արարքը կպատժվի ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:Լրագրող Անի Գևորգյանը Ալեն Սիմոնյանին զրպարտության համար կվճարի 257.000 դրամՆվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով տուգանք է նախատեսվում նաև վիրավորանքի դեպքում (ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի (ծաղրուծանակի) կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը):Ավելի խիստ պատիժ է նախատեսվումանձի հանրային գործունեությամբ պայմանավորված`տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով նրան պարբերաբար վիրավորելը։Վիրավորանքի ու զրպարտության մասին աղմկահարույց օրենքի նախագիծը նախագահն ուղարկել է ՍԴՆման դեպքերը կպատժվեն տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից (2 մլն դրամ) երեքհազարապատիկի (3 մլն դրամ) չափով կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/11/62935559_400:0:1600:900_1920x0_80_0_0_f69cf30b40ad2cbfe778a1ac0f9af0c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, քրեական գործ, տուգանք, պատիժ, ազատազրկում, օրենք
արցախ, քրեական գործ, տուգանք, պատիժ, ազատազրկում, օրենք
Խոշոր տուգանքից մինչև ազատազրկում. Արցախում զրպարտությունը և վիրավորանքը քրեորեն կպատժվեն
18:43 11.08.2023 (Թարմացված է: 18:51 11.08.2023) Զրպարտելու կամ վիրավորելու դեպքում անձը ստիպված կլինի կա՛մ գումար վճարել, կա՛մ ազատազրկման ենթարկվել։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Արցախի Հանրապետությունում զրպարտությունը և վիրավորանքը կհամարվեն քրեորեն պատժելի արարքներ։ Արցախի Հանրապոտության նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է Քրեական, Քրեական դատավարության և Քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները:
«Համաձայն կատարված լրացումների ու փոփոխությունների՝ սահմանվել է, որ զրպարտությունը և վիրավորանքը կհանդիսանան քրեորեն պատժելի արարքներ, որոնց վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են տուժողի բողոքի հիման վրա»,-նշված է օրենքում։
Զրպարտության դեպքում`ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող, ակնհայտ իրականությանը չհամապատասխանող փաստի մասին տվյալներ տարածելը կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկից (1 մլն դրամ) երկուհազարապատիկի (2 մլն դրամ) չափով:
Իսկ նման արարքները պարբերաբար կատարվելու դեպքում տուգանքը նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով կլինի, կամ արարքը կպատժվի ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով տուգանք է նախատեսվում նաև վիրավորանքի դեպքում (ուրիշի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը՝ խոսքի, պատկերի, ձայնի, նշանի, գրավոր, ծաղրանքի (ծաղրուծանակի) կամ այլ միջոցով կատարված անպարկեշտ արտահայտությամբ արատավորելը):
Ավելի խիստ պատիժ է նախատեսվումանձի հանրային գործունեությամբ պայմանավորված`տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով նրան պարբերաբար վիրավորելը։
Նման դեպքերը կպատժվեն տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից (2 մլն դրամ) երեքհազարապատիկի (3 մլն դրամ) չափով կամ կալանքով՝ մինչև երեք ամիս ժամկետով: