https://arm.sputniknews.ru/20230811/hhk-n-chi-masnakci-erevani-avaganu-yntrutjunnerin-64315608.html
ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
Sputnik Արմենիա
ՀՀԿ ԳՄ-ն կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։ 11.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-11T21:00+0400
2023-08-11T21:00+0400
2023-08-11T21:03+0400
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
երևանի ավագանի
ընտրություններ
քաղաքապետ
երևանի քաղաքապետարան
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/85/19928533_0:0:1600:901_1920x0_80_0_0_7059150f0951634aa441beb0dfefe3d9.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել չմասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետական կուսակցության լրատվական ծառայությունը։Նշվում է, որ Գործադիր մարմնի նիստը կայացել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։ՀՀԿ ԳՄ-ն կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։Նշենք, որ ավագանու ընտրություններին չմասնակցելու մասին հայտարարել է նաև ՀՅԴ–ն։Հավելենք, որ այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյան,ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան,Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1992/85/19928533_176:0:1600:1068_1920x0_80_0_0_72bce44f94a696f9a2d97cb1f7ec4693.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), երևանի ավագանի, ընտրություններ, քաղաքապետ, երևանի քաղաքապետարան
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), երևանի ավագանի, ընտրություններ, քաղաքապետ, երևանի քաղաքապետարան
ՀՀԿ-ն չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
21:00 11.08.2023 (Թարմացված է: 21:03 11.08.2023) ՀՀԿ ԳՄ-ն կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում որոշում է կայացվել չմասնակցել Երևան քաղաքի ավագանու ընտրություններին։ Այս մասին հայտարարություն է տարածել Հանրապետական կուսակցության լրատվական ծառայությունը։
Նշվում է, որ Գործադիր մարմնի նիստը կայացել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։
«ՀՀԿ Գործադիր մարմինը որոշում է կայացրել կուսակցական ցուցակով չմասնակցել սույն թվականի սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևան քաղաքի ավագանու ընտրություններին և ուժերը կենտրոնացնել Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված աղետալի անվտանգային վիճակի հաղթահարմանն ուղղված ներքաղաքական և միջազգային աշխատանքների իրականացման ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրությունում։
ՀՀԿ ԳՄ-ն կոչ է անում կուսակցության բոլոր անդամներին և համակիրներին ընտրապայքարում սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին։
Նշենք, որ ավագանու ընտրություններին չմասնակցելու մասին
հայտարարել է նաև ՀՅԴ–ն։
Հավելենք, որ այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ
Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար
Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ
Հայկ Գրիգորյան,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Արտակ Զեյնալյան,
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն
(ցուցակը գլխավորում է
Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող
Անդրանիկ Թևանյան,
Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարության։
Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: