00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ-ում տարիներ շարունակ կառուցվում է այն, ինչ կարելի է կառուցել հաշված օրերում․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը` Շինարարի օրվա միջոցառմանը
Նիկոլ Փաշինյանը` Շինարարի օրվա միջոցառմանը - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2023
Նիկոլ Փաշինյանը` Շինարարի օրվա միջոցառմանը
Բաժանորդագրվել
Վարչապետը համոզված է նաև, որ երկրում պետք է ձևավորվի շինարարական ինդուստրիա։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանի շինարարության ոլորտի հիմնական խնդիրներից մեկը շինարարական մշակույթի բացակայությունն է։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ:
Նրա խոսքով՝ մասնագիտական տոնը լրացուցիչ առիթ է խնդիրների մասին խոսելու և լուծման ուղիները նախանշելու համար:
«Մենք խոսում ենք երկրի ռազմավարական զարգացման մասին՝ շինարարական նոր կուլտուրայի ու որակի, նոր չափանիշների, նոր մոտեցումների, նոր տեմպերի մասին: Մեզ մոտ օրինակ շենք ապամոնտաժելը տարիներ է տևում: Հիմա մենք մի ծրագիր ենք իրականացնում՝ պաշտպանության նախարարության հայտնի նախկին շենքը, որ պետք է ապամոնտաժվի, որ մեծ պետական ծրագիր պիտի իրականացնենք, բայց չորս տարի է այդ շենքը մենք քանդում ենք: Այստեղ և՛ մասնավոր ոլորտի, և՛ պետական ոլորտի խնդիր է: Էլ չեմ ասում՝ հայտնի չէ, թե ինչքան ժամանակում այդ շենքը կկառուցենք»,-ասաց վարչապետը։
Նա դժգոհեց, որ Հայաստանում տարիներ շարունակ կառուցվում է մի շենք, որը շատ այլ երկրներում կառուցվում է մի քանի օրում, և դա է հիմնական խնդիրը:
Վարչապետն ընդգծել է, որ նախկինում շինարարության տեմպի համար թվում էր, որ ամենամեծ պրոբլեմը գումարն է: Հիմա պարզվում է, որ գումարն ընդհանրապես խնդիր չէ, այլ խնդիր է այդ գումարն արդյունավետ ծախսելն ու դրա դիմաց մնայուն, որակյալ արժեք ստանալը։
Փաշինյանը համոզված է նաև, որ երկրում պետք է ձևավորվի շինարարական ինդուստրիա, հակառակ պարագայում խնդիր կլինի մակրոծրագրերն իրականացնելու առումով:
Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր կապիտալ շինարարությունը ՀՀ տնտեսության ամենատեսանելի և առաջ մղող ուժն է: Այս ոլորտում նախորդ տարվա համեմատ արձանագրվել է 17 տոկոս աճ: Նրա խոսքով ՝ կառավարությունը խնդիր է դրել կառուցել 50 բժշկական կենտրոն, 300 դպրոց և 500 մանկապարտեզ, ինչպես նաև տարեկան 500 կմ ճանապարհ։ Բացի այդ, ներկայումս շինարարության ընթացքում են գտնվում 55 հազար բնակարանները։
«Դրանում էական նշանակություն ունի այն փաստը, որ մենք նախորդ տարվա տվյալներով մոտավորապես 35 մլրդ դրամ եկամտային հարկի գծով վերադարձրել ենք քաղաքացիներին, նրանք դա օգտագործում են հիփոթեքային վարկի սպասարկման համար, որով էլ հիմնականում խթանվում է շինարարությունը»,-հավելեց նա:
Նշենք, որ ՀՀ վարչապետի նշած եկամտահարկի վերադարձի մասին օրենքը 2025 թվականին հունվարի 1-ից հետո Երևանում այլևս չի գործի։ Իսկ 2027 կամ 2028 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկերի եկամտահարկի վերադարձի հնարավորությունը կփակվի նաև մարզերում։
Լրահոս
0