https://arm.sputniknews.ru/20230811/hh-n-aknkalum-e-kkhmk-i-ajakcutjuny-vagif-khachatrjanin-veradardznelu-harcum-baqvojan-64316375.html
ՀՀ-ն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու հարցում․ Բաքոյան
ՀՀ-ն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու հարցում․ Բաքոյան
Sputnik Արմենիա
Ռուստամ Բաքոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն: 11.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-11T21:45+0400
2023-08-11T21:45+0400
2023-08-11T22:06+0400
ռուստամ բաքոյան
կարմիր խաչ
վագիֆ խաչատրյան
հայաստան
ադրբեջան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0b/64316759_0:42:800:492_1920x0_80_0_0_c6bdc090405203b363722d12efe8d0c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը արցախցի Վագիֆ Խաչատրյանին Հայաստան տեղափոխելու հարցում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից։Նշենք, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։«Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ վերջին շրջանում մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ժամանակներ են և կարևորել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը մի շարք խնդիրների լուծման հարցում»,-նշվում է հաղորդագրությունում:Իր հերթին պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն պարզաբանել է ԿԽՄԿ-ի աշխատանքը և ընթացակարգերը` պահվող անձանց տեսակցելու և նրանց ու նրանց ընտանիքների միջև կապի պահպանման առնչությամբ:Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում այս փուլում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության առանձնահատկություններին և մարդասիրական խնդիրներին:Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0b/64316759_44:0:756:534_1920x0_80_0_0_619ea7ecf543b62fcca28e72fb92cfad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուստամ բաքոյան, կարմիր խաչ, վագիֆ խաչատրյան, հայաստան, ադրբեջան
ռուստամ բաքոյան, կարմիր խաչ, վագիֆ խաչատրյան, հայաստան, ադրբեջան
ՀՀ-ն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու հարցում․ Բաքոյան
21:45 11.08.2023 (Թարմացված է: 22:06 11.08.2023) Ռուստամ Բաքոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին եւ հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուն:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը արցախցի Վագիֆ Խաչատրյանին Հայաստան տեղափոխելու հարցում։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանը։ Տեղեկանում ենք ԱԺ լրատվական ծառայությունից։
Նշենք, որ անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին`
Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԿԽՄԿ հովանու ներքո Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացի Վագիֆ Խաչատրյանի՝ Ադրբեջանի կողմից առևանգման դեպքին։ Բաքոյանը հետաքրքրվել նրան Հայաստան տեղափոխելու գործընթացի մանրամասներով՝ այս հարցում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը:
«Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ վերջին շրջանում մեր երկրի ու ժողովրդի համար բարդ ժամանակներ են և կարևորել ԿԽՄԿ մարդասիրական առաքելությունը մի շարք խնդիրների լուծման հարցում»,-նշվում է հաղորդագրությունում:
Իր հերթին պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն պարզաբանել է ԿԽՄԿ-ի աշխատանքը և ընթացակարգերը` պահվող անձանց տեսակցելու և նրանց ու նրանց ընտանիքների միջև կապի պահպանման առնչությամբ:
Նշվում է, որ հանդիպմանն անդրադարձ է եղել Հայաստանում այս փուլում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության առանձնահատկություններին և մարդասիրական խնդիրներին:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։