https://arm.sputniknews.ru/20230811/gjumrium-hro-razmakajani-rvo-ashkhatakicnery-planajin-varzhanq-en-anckacrel-64221694.html
Գյումրիում ՀՌՕ ռազմակայանի ՌՈ աշխատակիցները պլանային վարժանք են անցկացրել
Գյումրիում ՀՌՕ ռազմակայանի ՌՈ աշխատակիցները պլանային վարժանք են անցկացրել
Sputnik Արմենիա
Ռազմական ոստիկաննները ցուցադրել են իրավախախտներին ձերբակալելու ունակությունները։ 11.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-11T10:05+0400
2023-08-11T10:05+0400
2023-08-11T10:05+0400
հայաստան
հարավային ռազմական օկրուգ (հռօ)
ոստիկան
օդաչու
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0b/64218892_0:98:823:561_1920x0_80_0_0_6be3e8cda4ef9161418c77e016a6ddd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի տարածքում իրենց պարտականությունները կատարող ռազմական ոստիկանության և ավտոտեսչության ստորաբաժանման աշխատակիցները պլանային մարզման ընթացքում մի շարք վարժություններ են մշակել: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։«Զինծառայողները կրակային վարժանքներ են կատարել «Մակարով» ատրճանակով և «Կալաշնիկով» ինքնաձիգով, մշակել են նռնակի նետումը ըստ հեռահարության և ճշգրտության, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցների կիրառման նորմատիվներ են հանձնել»,- նշվում է հաղորդագրության մեջ:Վարժանքի ընթացքում ռազմական ոստիկանները ցուցադրել են նաև իրավախախտ անձանց նորմատիվ իրավական ակտերի համաձայն ձերբակալելու հմտությունները, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու և պայմանական վիրավորին տարհանելու գործողություններ են կատարել:Ռուսական ռազմակայանի օդաչուները բարդ օդանավավարության տարրեր են կատարել Հայաստանի երկնքումՀաղորդվում է նաև, որ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի լեյտենանտների երիտասարդ կազմի օդաչուները «Էրեբունի» օդանավակայանում ուսումնամարզական թռիչքների ժամանակ նախնական թռիչքային պատրաստության մի շարք վարժանքներ են կատարել:«Երիտասարդ օդաչուները թռիչքներ են իրականացրել՝ առանց բարձրլեռնային շրջան մտնելու։ Հրահանգիչների հիմնական ուշադրությունն ուղղվել է լեյտենանտների կողմից թռիչքի և վայրէջքի մշակմանը. տվյալ վարժությունն առավել կարևոր և բարդ է լեռնային տեղանքում օդակայանի տեղակայման առանձնահատկությունների պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:Ուսումնամարզական թռիչքների ավարտից հետո հրահանգիչներն ամփոփել են վարժությունների կատարման արդյունքները:ՀՀ-ում ՀՌՕ ռազմակայանի մասնագետները մշակել են գործողությունները արտակարգ իրավիճակներում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/0b/64218892_0:0:748:561_1920x0_80_0_0_07511317f3a36904b7bbca1723f8820d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), ոստիկան, օդաչու
հայաստան, հարավային ռազմական օկրուգ (հռօ), ոստիկան, օդաչու
Գյումրիում ՀՌՕ ռազմակայանի ՌՈ աշխատակիցները պլանային վարժանք են անցկացրել
Ռազմական ոստիկաննները ցուցադրել են իրավախախտներին ձերբակալելու ունակությունները։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի տարածքում իրենց պարտականությունները կատարող ռազմական ոստիկանության և ավտոտեսչության ստորաբաժանման աշխատակիցները պլանային մարզման ընթացքում մի շարք վարժություններ են մշակել: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
«Զինծառայողները կրակային վարժանքներ են կատարել «Մակարով» ատրճանակով և «Կալաշնիկով» ինքնաձիգով, մշակել են նռնակի նետումը ըստ հեռահարության և ճշգրտության, ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության միջոցների կիրառման նորմատիվներ են հանձնել»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Վարժանքի ընթացքում ռազմական ոստիկանները ցուցադրել են նաև իրավախախտ անձանց նորմատիվ իրավական ակտերի համաձայն ձերբակալելու հմտությունները, ինչպես նաև առաջին բուժօգնություն ցուցաբերելու և պայմանական վիրավորին տարհանելու գործողություններ են կատարել:
Հաղորդվում է նաև, որ Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանի օպերատիվ-մարտավարական ավիացիայի լեյտենանտների երիտասարդ կազմի օդաչուները «Էրեբունի» օդանավակայանում ուսումնամարզական թռիչքների ժամանակ նախնական թռիչքային պատրաստության մի շարք վարժանքներ են կատարել:
«Երիտասարդ օդաչուները թռիչքներ են իրականացրել՝ առանց բարձրլեռնային շրջան մտնելու։ Հրահանգիչների հիմնական ուշադրությունն ուղղվել է լեյտենանտների կողմից թռիչքի և վայրէջքի մշակմանը. տվյալ վարժությունն առավել կարևոր և բարդ է լեռնային տեղանքում օդակայանի տեղակայման առանձնահատկությունների պատճառով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ուսումնամարզական թռիչքների ավարտից հետո հրահանգիչներն ամփոփել են վարժությունների կատարման արդյունքները: