00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրասիական տարածքի ապակայունացումը Արևմուտքի առավելագույն խնդիրն է. ՌԴ ԱԳՆ

© Sputnik / Владимир Астапкович / Անցնել մեդիապահոցԴմիտրի Բիրիչևսկի
Դմիտրի Բիրիչևսկի - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2023
Դմիտրի Բիրիչևսկի
Բաժանորդագրվել
Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի և Ասիայի շատ երկրներ հետաքրքրված են ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմով, նշել է ռուս դիվանագետը:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ԵԱՏՄ ամբողջ տարածքի ապակայունացումը Արևմուտքի առավելագույն խնդիրն է, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին:
«Ընդ որում, նույնիսկ չեն թաքցնում Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հումքային և արտադրական ռեսուրսները բացառապես սեփական արտաքին տնտեսական շահերին ստորադասելու շահագրգռվածությունը»,-ասել է նա:
Նա շեշտել է այս պայմաններում գործընկերների հետ սերտ համատեղ աշխատանքը շարունակելու հաստատակամությունը՝ համալիր փոխգործակցության, ջանքերի համակարգման միջոցով ազգային տնտեսությունների կայունության բարձրացման ուղղությամբ, առաջին հերթին՝ ներմուծման փոխարինման և տեխնոլոգիական ինքնիշխանության ամրապնդման ոլորտում։
Բիրիչևսկին նշել է նաև, որ ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմի հաստատման հարցում իսկապես շահագրգռվածություն են արտահայտում կառուցողական տրամադրված բազմաթիվ պետություններ, ինչպես նաև միավորումներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից։
«ԵԱՏՄ անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ուսումնասիրում են այդպիսի հայտերը տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից։ Համապատասխան նախաձեռնությունների մշակումը դեռ չի ավարտվել։ Ներկայումս առևտրի ազատականացման շուրջ պաշտոնական բանակցություններ են ընթանում Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ»,-պարզաբանել է դիվանագետը։
Ավելի վաղ Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել էր, որ Եվրամիությունը ցանկանում է երկխոսություն վարել Կենտրոնական Ասիայի պետությունների հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցի շուրջ, սակայն մտադիր է միջոցներ ձեռնարկել նրանց դեմ, ովքեր նպաստում են դրանց շրջանցմանը:
Եվրախորհրդի ղեկավարի խոսքով՝ պատժամիջոցներն ուղղված կլինեն նրանց դեմ, ովքեր այնպիսի աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին, որը ԵՄ-ում կարող են գնահատել որպես օգնություն Ռուսաստանի պաշտպանական ոլորտին: Սակայն միևնույն ժամանակ նա հաստատել է, որ ԵՄ-ում նախընտրում են այդ հարցի շուրջ երկխոսությունը և չեն պատրաստվում արտատարածքային միջոցներ կիրառել։
ԵՄ-ն 2022 թվականի սկզբից ի վեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասը փաթեթ է հաստատել, իսկ ներկայումս նոր սահմանափակող միջոցներ է նախապատրաստում։
ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտների դեմ
ՌԴ-ում բազմիցս հայտարարել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցային ճնշումը, որն Արևմուտքը սկսել է գործադրել Ռուսաստանի վրա մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել: Մոսկվայում նշել են, որ Արևմուտքին պակասում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ձախողումը ճանաչելու խիզախությունը։ Արևմտյան երկրների ներսում ևս բազմիցս կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ամբողջ համաշխարհային տնտեսությանը: Նրա խոսքով՝ Արևմուտքի հիմնական նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքի վատթարացումն է։
Լրահոս
0