00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:29
3 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Երևանը Բաքվին կոչ է անում չզրոյացնել խաղաղություն հաստատելու հնարավորությունը

© Sputnik / Asatur YesayantsՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2023
Բաժանորդագրվել
Եթե Լաչինի միջանցքի լիակատար արգելափակումը մի պահ չդիտարկվի Ադրբեջանի կողմից վարվող ցեղասպանության քաղաքականության համատեքստում, ապա այլ բացատրություն պարզապես չկա։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին և Բաքվին կոչ է անում ձեռնպահ մնալ խաղաղություն հաստատելու պատմական հնարավորությունը զրոյացնելուն ուղղված քայլերից։ Կառավարության այսօրվա նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա շեշտեց, որ Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների մուտքի արգելքն ավելի հավաստի է դարձնում Ադրբեջանի կողմից ԼՂ հայության նկատմամբ վարվող ցեղասպանության քաղաքականությունը։
Փաշինյանի խոսքով` Լաչինի միջանցքի լիակատար արգելափակման համար այլ բացատրություն չկա, եթե մի պահ չդիտարկենք այն վարվող բացահայտ ցեղասպան քաղաքականության համատեքստում։
Հայկական դիվանագիտությունը ձախողված էր մինչև Մոսկվա հասնելը. փորձագետն ասել է` ինչու
Վարչապետը հիշեցրեց, որ վերջին շրջանում միջազգային փորձագիտական շրջանակներից հնչում են կարծիքներ, որ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ԼՂ–ում առաջացած հումանիտար ճգնաժամը կարող է դիտարկվել «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» ՄԱԿ–ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի դիտանկյունից։
«Կարծում եմ` հումանիտար ճգնաժամն այն աստիճանի է հասել, որ պետք է ավելի մեծ ջանքեր գործադրել ստեղծված իրավիճակին միջազգային իրավական գնահատական տալու համար, մանավանդ, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Ադրդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի պարտադիր իրավական ուժ ունեցող որոշումները` Լաչինի միջանցքով մարդկանց, բեռների, տրանսպորտային միջոցների անարգել տեղաշարժն ապահովելու մասին»,– նշեց կառավարության ղեկավարը։
Վարչապետ Փաշինյանը նկատեց, որ միջազգային ամենաբարձր ատյանները ևս իրենց հայտարարություններով ամրագրել են, որ Ադրբեջանի տված մեկնաբանություններն Արդարադատության միջազգային դատարանի կայացրած որոշումների առնչությամբ իրականության հետ որևէ կապ չունեն, և Ադրբեջանը պարտավոր է կատարել դրանք։
«Ստեղծված իրավիճակի լավագույն լուծումն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացումն է, Ստեփանակերտ–Բաքու երկխոսության մեկնարկը միջազգային մեխանիզմի շրջանակներում»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։ Վերջին հանդիպումը, Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով, կայացավ հուլիսի 25–ին Մոսկվայում։
Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
Լրահոս
0