https://arm.sputniknews.ru/20230811/banvvori-ardzani-patmakan-mijavajry-kverakangnvi-karavarutjuny-hastatec-vorvoshumy-64223845.html
Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի. կառավարությունը հաստատեց որոշումը
Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի. կառավարությունը հաստատեց որոշումը
Sputnik Արմենիա
Հրապարակում գտնվող երեք տարածքների նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել. սեփականատերերը փոխհատուցում կստանան։ 11.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-11T11:08+0400
2023-08-11T11:08+0400
2023-08-11T11:08+0400
հայաստան
հհ կառավարություն
արձան
երևան
շենգավիթ
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/12/22551261_0:85:1600:985_1920x0_80_0_0_e99b6825fd1629ff8c89956c14ca59a4.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Խորհրդային ժամանակների հայտնի քանդակի` Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։ Ըստ որոշման` հրապարակում գտնվող և ավելի վաղ օտարված գույքերի նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել։ Խոսքը վերաբերում է երեք տարածքի։Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ազգային պատկերասրահը մտադիր է վերականգնել Բանվորի արձանը։Գործադիրի հիմնավորմամբ` դա հնարավորություն կտա ապահովելու Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» (Բանվորի արձան) քանդակի ինստալյացիայի տեղադրման և դրա պատմական միջավայրի վերականգնման անխոչընդոտ հնարավորությունը։Կառավարությունը կարծում է, որ արձանի ու պատմական միջավայրի վերականգնումը նաև զբոսաշրջային նպատակներին կծառայի։Գույքի օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել այս տարվա հոկտեմբերի 15-ը։ Նախատեսվում է գույքի անկախ գնահատման կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարությանը։ Փոխհատուցումն իրականացվելու է 2023 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից։Հիշեցնենք` թուջից ձուլված 11–մետրանոց արձանը 1982 թվականին տեղադրվեց Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանին հարակից հրապարակում։ «Փառք աշխատանքին» արձանը ժողովուրդը կոչեց «Բանվորի արձանը»։Քանդակագործ Արա Հարությունյանի մտահղացմամբ` բանվորի արձանը ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։1997 թվականին արձանն ապամոնտաժվեց և մասնատվեց, որոշ հատվածներ, որոնք արձանի անհետացումից 25 տարի անց հաջողվել էր գտնել ու պահպանել, 2022թ–ի հունիսին ցուցադրության դրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում։Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու փոխարեն նորը կպատրաստվի
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2255/12/22551261_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d6e570310efcaf43137d2f131a4c3866.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ կառավարություն, արձան, երևան, շենգավիթ
հայաստան, հհ կառավարություն, արձան, երևան, շենգավիթ
Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի. կառավարությունը հաստատեց որոշումը
Հրապարակում գտնվող երեք տարածքների նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել. սեփականատերերը փոխհատուցում կստանան։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Խորհրդային ժամանակների հայտնի քանդակի` Բանվորի արձանի պատմական միջավայրը կվերականգնվի։ Համապատասխան որոշումն այսօր ընդունվեց կառավարության նիստում։ Ըստ որոշման` հրապարակում գտնվող և ավելի վաղ օտարված գույքերի նկատմամբ հանրային գերակա շահ է ճանաչվել։ Խոսքը վերաբերում է երեք տարածքի։
Գործադիրի հիմնավորմամբ` դա հնարավորություն կտա ապահովելու Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» (Բանվորի արձան) քանդակի ինստալյացիայի տեղադրման և դրա պատմական միջավայրի վերականգնման անխոչընդոտ հնարավորությունը։
«Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի «Աշխատանքի» հրապարակում գտնվող օտարված գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու դեպքում հնարավոր կլինի ամբողջացնել և միավորել տարածքը, այն օգտագործել իր սկզբնական և մշակութային, ինչպես նաև կրթական ու ճանաչողական նպատակներով, թույլ կտա ապահովել մշակութային արժեքի պահպանումը և հետագա ուսումնասիրությունների իրականացումն ու հանրայնացումը»,– նշված է որոշման մեջ։
Կառավարությունը կարծում է, որ արձանի ու պատմական միջավայրի վերականգնումը նաև զբոսաշրջային նպատակներին կծառայի։
Գույքի օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել այս տարվա հոկտեմբերի 15-ը։ Նախատեսվում է գույքի անկախ գնահատման կազմակերպության միջոցով ճշտել գույքի համարժեք փոխհատուցման ենթակա գումարի չափը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարությանը։ Փոխհատուցումն իրականացվելու է 2023 թվականի պետական բյուջեի պահուստային ֆոնդից։
Հիշեցնենք` թուջից ձուլված 11–մետրանոց արձանը 1982 թվականին տեղադրվեց Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանին հարակից հրապարակում։ «Փառք աշխատանքին» արձանը ժողովուրդը կոչեց «Բանվորի արձանը»։
Քանդակագործ Արա Հարությունյանի մտահղացմամբ` բանվորի արձանը ներկայացնում է հայ աշխատավորի կերպարը, որը քայլում է դեպի Արևմտյան Հայաստան։
1997 թվականին արձանն ապամոնտաժվեց և մասնատվեց, որոշ հատվածներ, որոնք արձանի անհետացումից 25 տարի անց հաջողվել էր գտնել ու պահպանել, 2022թ–ի հունիսին ցուցադրության դրվեցին Հայաստանի ազգային պատկերասրահում։