https://arm.sputniknews.ru/20230811/arorja-khndirnern-anhaghtahareli-bnujt-en-stanum-stepanakerti-qaghaqapet-64231256.html
Առօրյա խնդիրներն անհաղթահարելի բնույթ են ստանում. Ստեփանակերտի քաղաքապետ
Առօրյա խնդիրներն անհաղթահարելի բնույթ են ստանում. Ստեփանակերտի քաղաքապետ
Sputnik Արմենիա
Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ դիզվառելիքի պակասը խնդիր է առաջացնում գրեթե բոլոր ոլորտներում։ 11.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-11T13:07+0400
2023-08-11T13:07+0400
2023-08-11T13:08+0400
ստեփանակերտ
քաղաքապետ
արցախ
լաչինի միջանցք
խաղաղապահներն արցախում
հայ-ադրբեջանական
ադրբեջան
շրջափակում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/14/59883688_0:240:1280:960_1920x0_80_0_0_206c11d5ae3fff10b1a99cb34d2c3667.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետարանը փորձում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայել և դրանք օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։Նա հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար:Անդրադառնալով ջրամատակարարման հետ կապված խնդիրներին` քաղաքապետը նշել է, որ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` գետերում ջրի գոլորշիացման մակարդակի աճը, էներգացանցի հովհարային անջատումներն ու վառելիքի պակասը, իսկ շատ դեպքերում` դրա բացակայությունը, լուրջ խնդիրներ են ստեղծում ջրամատակարարման համակարգի բնականոն գործունեության համար:«Հարկ է նշել, որ գետերում ջրի մակարդակի նվազմանը զուգընթաց աճել են կենարար հեղուկի սպառման ծավալները: Դրան նպաստել է նաև խմելու ջուրը տնամերձ հողատարածքներում բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգման նպատակով օգտագործելը, ինչը ևս շրջափակումն է պարտադրում, քանի որ այլևս բանջարեղեն չի ներկրվում»,– ասել է նա:Ստեփանակերտում շոգի պատճառով ջրի սակավություն է առաջացել քաղաքը սնուցող ջրառներումՍարգսյանը հայտնել է, որ դիզվառելիքի պակասը լրջագույն դժվարություններ է ստեղծել նաև սանմաքրման պատշաճ կազմակերպման համար: Աղբատար մեքենաները Ստեփանակերտում գործարկում են հերթափոխով, բայց քաղաքում սանիտարական իրավիճակը նա դեռ կառավարելի է համարել:Ստեփանակերտի քաղաքապետը հիշեցրել է, որ վառելիքի բացակայության պատճառով այլևս չի գործում քաղաքի հանրային տրանսպորտը: Բնակիչները ոտքով կիլոմետրեր են կտրում աշխատավայր կամ մեկ այլ տեղ հասնելու համար: Առջևում նոր ուսումնական տարին է, և այս լրջագույն խնդրին ստիպված առնչվելու են նաև հազարավոր դպրոցականներ, ծնողներ ու ուսուցիչներ:
ստեփանակերտ
լաչինի միջանցք
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/14/59883688_0:0:1280:960_1920x0_80_0_0_15125fffd3b064d2d688e0b8749b78c8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստեփանակերտ, քաղաքապետ, արցախ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հայ-ադրբեջանական, ադրբեջան, շրջափակում
ստեփանակերտ, քաղաքապետ, արցախ, լաչինի միջանցք, խաղաղապահներն արցախում, հայ-ադրբեջանական, ադրբեջան, շրջափակում
Առօրյա խնդիրներն անհաղթահարելի բնույթ են ստանում. Ստեփանակերտի քաղաքապետ
13:07 11.08.2023 (Թարմացված է: 13:08 11.08.2023) Դավիթ Սարգսյանը հայտնել է, որ դիզվառելիքի պակասը խնդիր է առաջացնում գրեթե բոլոր ոլորտներում։
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ստեփանակերտի քաղաքապետարանը փորձում է առկա շատ սուղ ռեսուրսները խնայել և դրանք օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին «
Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ասել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։
Նա հայտնել է, որ Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակումը ճգնաժամային իրավիճակ է ստեղծել Ստեփանակերտի կենսագործունեության գրեթե բոլոր ճյուղերի համար:
«Քաղաքապետարանի լիազորությունների շրջանակներում գտնվող ոլորտների խնդիրները մեծ դժվարությամբ ենք կարողանում փոքրիշատե կարգավորել, այն էլ մասնակիորեն, որովհետև անգամ սովորական, առօրյա խնդիրները ներկա պայմաններում անհաղթահարելի բնույթ են ստանում»,– ասել է Դավիթ Սարգսյանը։
Անդրադառնալով ջրամատակարարման հետ կապված խնդիրներին` քաղաքապետը նշել է, որ ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` գետերում ջրի գոլորշիացման մակարդակի աճը, էներգացանցի հովհարային անջատումներն ու վառելիքի պակասը, իսկ շատ դեպքերում` դրա բացակայությունը, լուրջ խնդիրներ են ստեղծում ջրամատակարարման համակարգի բնականոն գործունեության համար:
«Հարկ է նշել, որ գետերում ջրի մակարդակի նվազմանը զուգընթաց աճել են կենարար հեղուկի սպառման ծավալները: Դրան նպաստել է նաև խմելու ջուրը տնամերձ հողատարածքներում բանջարաբոստանային կուլտուրաների ոռոգման նպատակով օգտագործելը, ինչը ևս շրջափակումն է պարտադրում, քանի որ այլևս բանջարեղեն չի ներկրվում»,– ասել է նա:
Սարգսյանը հայտնել է, որ դիզվառելիքի պակասը լրջագույն դժվարություններ է ստեղծել նաև սանմաքրման պատշաճ կազմակերպման համար: Աղբատար մեքենաները Ստեփանակերտում գործարկում են հերթափոխով, բայց քաղաքում սանիտարական իրավիճակը նա դեռ կառավարելի է համարել:
Ստեփանակերտի քաղաքապետը հիշեցրել է, որ վառելիքի բացակայության պատճառով այլևս չի գործում քաղաքի հանրային տրանսպորտը: Բնակիչները ոտքով կիլոմետրեր են կտրում աշխատավայր կամ մեկ այլ տեղ հասնելու համար: Առջևում նոր ուսումնական տարին է, և այս լրջագույն խնդրին ստիպված առնչվելու են նաև հազարավոր դպրոցականներ, ծնողներ ու ուսուցիչներ: