00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանի կեղծ լուսանկարներ է տարածում․ ՀՀ ՄԻՊ գրասենյակ

© Photo : офис омбудсмена АзербайджанаՎագիֆ Խաչատրյան
Վագիֆ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 11.08.2023
Վագիֆ Խաչատրյան
Բաժանորդագրվել
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է քննարկումները միջազգային գործընկերների, տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ՝ կապված Ադրբեջանի ուժայինների կողմից Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման հետ:
ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված՝ իբր Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանի՝ ղարաբաղյան առաջին պատերազմի շրջանի լուսանկարում իրականում բոլորովին այլ մարդ է պատկերված: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Անդրանիկ Եղոյանը։
«Ադրբեջանական մեդիատարածքում տարածվող մի շարք լուսանկարներ, հավաքագրվել և վերլուծվել են մեր կողմից։ Բազմաթիվ լուսանկարներով Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում», - նշեց Եղոյանը։
Արցախի ՄԻՊ Գեղամը Ստեփանյանը «Թվիթերի» իր էջում ներկայացրել է Վագիֆ Խաչատրյանի 90–ականների արված լուսանկարները։
Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանը, որը ձերբակալվել էր Լաչինի միջանցքում ԿԽՄԿ աշխատակիցների կողմից Հայաստան տեղափոխման ժամանակ, 2013 թվականից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ 1991 թվականին իբր կատարված ռազմական հանցագործությունների մեղադրանքով: Այն ժամանակ Հայաստանի օմբուդսմենը հայտարարել էր, որ Խաչատրյանը երբեք հետախուզման մեջ չի եղել։
Տեղեկությունը, ըստ Եղոյանի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ստուգվել է բոլոր գործընկերների միջոցով, նման պնդումների համար որևէ հիմք չկա: Նա նշում է, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից իրականացված գործողությունների համար բացարձակապես իրավական հիմք չի եղել: Խաչատրյանը գտնվում է միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո, նա տեղափոխվում էր Հայաստան՝ բուժում ստանալու համար։
Խաչատրյանի առևանգման հետ կապված մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մի շարք քննարկումներ է ունեցել միջազգային գործընկերների, տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ:
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են. նրան մեղադրանք է առաջադրվել
«Նրանց ներկայացվել են ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց միջազգային հետախուզման որևէ համակարգում Վագիֆ Խաչատրյանի հետախուզման մասին տվյալներ չկան։ Միջազգային կառույցների ներկայացուցիչներին տեղեկատվություն է ներկայացվել Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարությունների անհիմն լինելու մասին։ Իսկ մարդու հիմնարար իրավունքներին ոչ իրավաչափ միջամտությունը տեղի է ունենում միջազգային իրավական երաշխիքների և չափանիշների կոպիտ խախտմամբ», - ասաց Եղոյանը։
Բացի այդ, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցներին նամակներ են ուղարկվել Վագիֆ Խաչատրյանի իրավունքների խախտման վերաբերյալ կոնկրետ փաստերով։ Իսկ նրա ընտանիքին ներկայացվել են նաև ՄԻՊ գրասենյակի աշխատանքի ոչ հրապարակային ասպեկտները։
«Ուզում եմ նշել, որ մենք առաջնորդվում ենք «մի վնասիր» սկզբունքով, ուստի ձեռնպահ եմ մնում Խաչատրյանի իրավունքների պաշտպանության հետ կապված բոլոր քայլերն ու տվյալներն ավելի մանրամասն լուսաբանելուց», - նշեց Եղոյանը:
Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Խաչատրյանի առևանգումից անմիջապես հետո Ադրբեջանի մեդիա դաշտում նոր թափ ստացան հայերի նկատմամբ բռնության կոչերը, ատելության քարոզը:
«Այս երևույթը հայատյացության և էթնիկ հիմքով ատելության քաղաքականության ևս մեկ ապացույց է։ Ադրբեջանական լրատվամիջոցները, հասարակական և քաղաքական գործիչները (այդ թվում՝ պատգամավորները) Խաչատրյանին արդեն արդեն որպես հանցագործ են պիտակավորել», - ասաց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը։
Նա ավելացրել է, որ այս պայմաններում ձերբակալվածի իրավունքների պատշաճ պաշտպանության, առավել ևս արդար դատաքննության մասին խոսք լինել չի կարող։
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը օգոստոսի 9-ին Երևանին է փոխանցել Խաչատրյանի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած տվյալները:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Լրահոս
0