https://arm.sputniknews.ru/20230810/sanvosjann-u-svobhanin-qnnarkel-en-iran-hajastan-3-rd-elektrahaghvordman-gtsi-shinararutjuny-64188263.html
Սանոսյանն ու Սոբհանին քննարկել են Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
Սանոսյանն ու Սոբհանին քննարկել են Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
Sputnik Արմենիա
Նախարարն ու Իրանի դեսպանը կարևորել են իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ 10.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-10T15:39+0400
2023-08-10T15:39+0400
2023-08-10T16:25+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
գնել սանոսյան
մեհդի սոբհանի
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/08/0a/64190754_0:0:1050:591_1920x0_80_0_0_5a7693aab920e664184e811b680663b0.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են Իրան-Հայաստան համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։Երկուստեք կարևորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վերաբերող հարցեր։Հիշեցնենք, որ դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախագծի համար նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։Նոր գիծը թույլ կտա եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնել թողունակությունը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի սնուցման համար:Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է:Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը մեծ տեմպերով առաջ է գնում. Զոհուրի
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/08/0a/64190754_38:0:971:700_1920x0_80_0_0_e1d50e532dff9e122d9fff5e3c000edd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, գնել սանոսյան , մեհդի սոբհանի
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, գնել սանոսյան , մեհդի սոբհանի
Սանոսյանն ու Սոբհանին քննարկել են Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը
15:39 10.08.2023 (Թարմացված է: 16:25 10.08.2023) Նախարարն ու Իրանի դեսպանը կարևորել են իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։
ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին քննարկել են Իրան-Հայաստան համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է
գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ընդգծել է հատկապես Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարության շուտափույթ ավարտելու անհրաժեշտությունը։ Դեսպանը հավաստիացրել է՝ հետամուտ կլինի, որպեսզի Հայաստանում իրականացվող ծրագրերով աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտվեն»,– ասված է հաղորդագրությունում։
Երկուստեք կարևորվել է իրանական շինարարական ընկերությունների ներգրավվածությունը հայաստանյան շինարարական գործընթացներին։ Քննարկվել են նաև ճանապարհաշինարարության, հանքարդյունաբերության ոլորտներին վերաբերող հարցեր։
Հիշեցնենք, որ դեպի Իրան գնացող գիծը կառուցվում է Իրանի միջոցներով։ Նախագծի համար նախատեսված 107,9 մլն եվրոյի 77%–ը տրամադրել է Իրանի արտահանման և զարգացման բանկը, 23%–ը` հիմնական կապալառու «Sunir» ընկերությունը։
Նոր գիծը թույլ կտա եռակի (ներկայիս 350 ՄՎտ) մեծացնել թողունակությունը Հայաստանի և Իրանի միջև էլեկտրաէներգիայի սնուցման համար:
Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: