https://arm.sputniknews.ru/20230809/vrastani-ratshaji-shrjanum-teghi-unecats-svoghanqi-zvoheri-tivy-hasel-e-21-i-64151561.html
Վրաստանի Ռաճայի շրջանում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 21-ի
Վրաստանի Ռաճայի շրջանում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 21-ի
Sputnik Արմենիա
Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրում օգոստոսի 3-ին խոշոր սողանք է տեղի ունեցել. 15 մարդ համարվում է անհետ կորած։ 09.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-09T16:24+0400
2023-08-09T16:24+0400
2023-08-09T16:24+0400
վրաստանի հանրապետություն
սողանք
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63891875_0:66:1601:966_1920x0_80_0_0_140dd2a952ad77c634f3c0bdbb32d67f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վրաստանի Ռաճա լեռնային շրջանում գրանցված սողանքի զոհերի թիվը հասել է 21-ի, լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։Նրա խոսքով՝ փորձագետները փորձում են սողանքային զանգվածը իջեցնել գետ՝ տարածքը մաքրելու նպատակով։ Մգեբրիշվիլին հավելել է, որ բարձր ջերմաստիճանի պատճառով փրկարարների շրջանում որոշակի հիվանդություններով վարակվելու վտանգ կա, ուստի համապատասխան միջոցներ են ձեռնարկվել դա կանխելու համար։Շովիում մասշտաբային սողանք է տեղի ունեցել օգոստոսի 3-ին։ Զոհվածների թվում մեկ ՌԴ քաղաքացի կա։ 15 մարդ համարվում է անհետ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը: Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից ներքև է հոսել ավելի քան 5 մլն խմ հող։Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմում է 26 հա։
վրաստանի հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63891875_45:0:1532:1115_1920x0_80_0_0_4d1d8d33765c01cffe31d2cc6ba65761.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, սողանք, զոհ
վրաստանի հանրապետություն, սողանք, զոհ
Վրաստանի Ռաճայի շրջանում տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 21-ի
Ռաճայի շրջանի Շովի հանգստավայրում օգոստոսի 3-ին խոշոր սողանք է տեղի ունեցել. 15 մարդ համարվում է անհետ կորած։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Վրաստանի Ռաճա լեռնային շրջանում գրանցված սողանքի զոհերի թիվը հասել է 21-ի, լրագրողներին հայտնել է Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեյմուրազ Մղեբրիշվիլին։
«Փրկարարական և որոնողական աշխատանքների արդյունքում ևս մեկ դի է հայտնաբերվել՝ աղետի էպիկենտրոնից մոտ երկու կիլոմետր հեռավորության վրա»,- ասել է Մղեբրիշվիլին։
Նրա խոսքով՝ փորձագետները փորձում են սողանքային զանգվածը իջեցնել գետ՝ տարածքը մաքրելու նպատակով։ Մգեբրիշվիլին հավելել է, որ բարձր ջերմաստիճանի պատճառով փրկարարների շրջանում որոշակի հիվանդություններով վարակվելու վտանգ կա, ուստի համապատասխան միջոցներ են ձեռնարկվել դա կանխելու համար։
Շովիում մասշտաբային սողանք է տեղի ունեցել օգոստոսի 3-ին։ Զոհվածների թվում մեկ ՌԴ քաղաքացի կա։ 15 մարդ համարվում է անհետ կորած։ Վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը: Մասնագետների նախնական տվյալներով՝ լեռներից ներքև է հոսել ավելի քան 5 մլն խմ հող։
Աղետի վայրի ընդհանուր մակերեսը կազմում է 26 հա։