https://arm.sputniknews.ru/20230809/rdum-hh-despany-ghazakh-gvortsynkervojy-nerkajacrel-e-arcakhum-tirvogh-iravitshaky-64144062.html
ՌԴ–ում ՀՀ դեսպանը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Վաղարշակ Հարությունյանը խոսել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով տարածաշրջանում առկա իրավիճակի մասին։ 09.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-09T13:57+0400
2023-08-09T13:57+0400
2023-08-09T13:57+0400
վաղարշակ հարությունյան
դեսպան
ռուսաստան
ղազախստան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64141654_0:44:1277:763_1920x0_80_0_0_1bb70029c8f3b73e37f416fcb4b9ba20.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ–ում Ղազախստանի նորանշանակ դեսպան Դաուրեն Աբաևի հետ, որին ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, տեղեկացնում են դեսպանատնից։Հարությունյանը գործընկերոջ հետ զրույցի ընթացքում ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը։ Առանձին ուշադրություն է դարձվել Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետին։Հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ինտեգրացիոն կառույցների շրջանակներում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։
ղազախստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64141654_23:0:1220:898_1920x0_80_0_0_23bfed63fdfcec04ebb11d9234746484.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
վաղարշակ հարությունյան, դեսպան, ռուսաստան, ղազախստան, արցախ
վաղարշակ հարությունյան, դեսպան, ռուսաստան, ղազախստան, արցախ
ՌԴ–ում ՀՀ դեսպանը ղազախ գործընկերոջը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը
Վաղարշակ Հարությունյանը խոսել է Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով տարածաշրջանում առկա իրավիճակի մասին։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է ՌԴ–ում Ղազախստանի նորանշանակ դեսպան Դաուրեն Աբաևի հետ, որին ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, տեղեկացնում են
դեսպանատնից։
Հարությունյանը գործընկերոջ հետ զրույցի ընթացքում ներկայացրել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության հետևանքով տարածաշրջանում ստեղծված ներկայիս իրավիճակը։ Առանձին ուշադրություն է դարձվել Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետին։
Հանդիպման ընթացքում քննարկել են նաև Հայաստանի և Ղազախստանի միջև տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությանը, ինչպես նաև ինտեգրացիոն կառույցների շրջանակներում հետագա համագործակցությանը վերաբերող հարցեր։