00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետք է հանգուցալուծումներ գտնել. ՌԴ ԱԳՆ-ն՝ Երևան–Բաքու խաղաղության պայմանագրի մասին

Բաժանորդագրվել
Զայցևը վստահեցնում է, որ ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Երևանին և Բաքվին փաստաթղթի պատրաստման գործում:
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շրջանակներում պետք է հանգուցալուծումներ գտնել մի շարք բարդ թեմաների շուրջ։ Այսօր ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն է արել Ռուսաստանի ԱԳՆ–ի տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարի հայտարարությունը։
Ավելի վաղ Գոնչարը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը մշակում են տարածաշրջանում լարվածության թուլացման վերաբերյալ ռուսական առաջարկները: Ընդ որում, նրա խոսքով, Մոսկվան չի ձգտում հանդիպումներ անցկացնել հանուն հանդիպումների, ինչն անում են արևմտյան գործընկերները:

«Ինչ-որ մեկին գուցե ձեռնտու է գործընթացի արագացումը, որպեսզի որքան հնարավոր է արագ ինչ-որ բանի հասնեն։ Բայց հարցն այն է, թե ինչպես դա հետագայում կիրագործվի: Նա (Գոնչարը. խմբ.) հենց դա է նկատի ունեցել իր ելույթում»,- ասել է Զայցևը։

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, ինչպես ավելի վաղ հայտարարել էին ԱԳՆ-ում, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու ՀՀ վարչապետի եռակողմ պայմանավորվածության տարրերից մեկն է։
«Ռուսական կողմն ակտիվորեն աջակցում է Բաքվին և Երևանին այդ փաստաթղթի պատրաստման գործում, օգտագործում է քաղաքական-դիվանագիտական ուղիները բոլոր մակարդակներում։ Ամեն տարի անցկացվում են եռակողմ գագաթնաժողովներ, պարբերաբար հանդիպում են արտաքին գործերի նախարարները»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ շուտափույթ խաղաղության հասնելու հանձնառության մասին Երևանից ու Բաքվից եկող ազդակները չեն նշանակում, որ կողմերը պատրաստ են համաձայնել ցանկացած պայմանի:
Նշենք, որ հուլիսի 25-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի, Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, որից հետո Լավրովը հայտարարեց այս տարի ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների գագաթնաժողով անցկացնելու ծրագրերի մասին:
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի հանդիպումներ են անցկացվել Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում, Քիշնևում։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարբերաբար հայտարարում է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կարևոր պայմանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումն է ու զինվորականների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։
Լրահոս
0