https://arm.sputniknews.ru/20230809/mirzvojany-bulghariaji-artgvortsnakhararin-e-nerkajacrel-arcakhum-steghtsvats-vitshaky-64139089.html
Միրզոյանը Բուլղարիայի արտգործնախարարին է ներկայացրել Արցախում ստեղծված վիճակը
Միրզոյանը Բուլղարիայի արտգործնախարարին է ներկայացրել Արցախում ստեղծված վիճակը
Sputnik Արմենիա
Ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը։ 09.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-09T12:48+0400
2023-08-09T12:48+0400
2023-08-09T12:48+0400
արարատ միրզոյան
լաչինի միջանցք
արցախ
բուլղարիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63423629_0:0:1600:901_1920x0_80_0_0_2413b907f4057ba58f36485e2df866e0.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բուլղարիայի ԱԳ նախարար Մարիա Գաբրիելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը։ Հեռախոսազրույցի մասին Միրզոյանը հայտնել է իր թվիթերյան էջում։Նա նշել է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է նաև աճող գործընկերությունը և երկկողմ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը։Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
լաչինի միջանցք
բուլղարիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/18/63423629_68:0:1491:1067_1920x0_80_0_0_7b7d9ce75c20800e6ebf12339ed68fdb.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արարատ միրզոյան, լաչինի միջանցք, արցախ, բուլղարիա
արարատ միրզոյան, լաչինի միջանցք, արցախ, բուլղարիա
Միրզոյանը Բուլղարիայի արտգործնախարարին է ներկայացրել Արցախում ստեղծված վիճակը
Ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Բուլղարիայի ԱԳ նախարար Մարիա Գաբրիելի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակը։ Հեռախոսազրույցի մասին Միրզոյանը հայտնել է իր
թվիթերյան էջում։
«Հեռախոսազրույցի ընթացքում ընդգծվել է Լաչինի միջանցքի շրջափակման վերացմանն ուղղված գործողությունների հրատապությունը»,–գրել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը։
Նա նշել է, որ զրույցի ընթացքում ընդգծվել է նաև աճող գործընկերությունը և երկկողմ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին
քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից
հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն
անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից
ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։