00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
39 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԼՂ–ում դասական կանոններն այլևս չեն գործում. ով է Իշխանյանը, ինչու հենց նա դարձավ ԱԺ խոսնակ

© Photo : Social media of Davit IshkhanyanԴավիթ Իշխանյան
Դավիթ Իշխանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Բաժանորդագրվել
Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ ՀՅԴ–ական Դավիթ Իշխանյանին Արցախի ԱԺ նախագահ նշանակելով`խնդիր է դրված նրա միջոցով փորձել ավելի ինտենսիվացնել միջազգային հանրության հետ աշխատանքը։
Ընդդիմադիր, ՀՅԴ–ական Դավիթ Իշխանյանի` Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նշանակումը պետք է դիտարկել ԼՂ–ում ստեղծված ծանր և ոչ ստանդարտ լուծումներ ենթադրող իրավիճակի համատեքստում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Աբրահամյան
Тигран Абраамян на научно-практической конференции Императив международного признания Республики Арцах (24 февраля 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Տիգրան Աբրահամյան
Արթուր Թովմասյանի` Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականից հետո իշխող Ազատ Հայրենիք-ՔԴՄ խմբակցությունն առաջադրել էր ընդդիմադիր ՀՅԴ–ական պատգամավոր Դավիթ Իշխանյանի թեկնածությունը։ Իշխանյանին Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրելու առաջարկ «Դաշնակցությանն» արել են նաև Արցախի նախկին ու ներկա նախագահները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։
«ԱԺ նախագահի թեկնածուի շուրջ նման համաձայնությունն առաջին հերթին իր հիմքում ունի ծանր իրավիճակը, որի պայմաններում քաղաքական–դասական կանոններն Արցախում այլևս չեն աշխատում։ Այս իրադրության պայմաններում Արցախում փորձում են հնարավորինս լայն կոնսոլիդացիա ապահովել, ընդգրկել հնարավորինս ողջ սպեկտորով բոլոր այն կարող դեմքերին և ուժերին, որոնք ստեղծված իրավիճակում կարող են վիճակ փոխել»,–ասաց Աբրահամյանը։
Դեռ 44–օրյա պատերազմից հետո Արցախում քաղաքական լայն ֆորմատով կոնսուլտացիաներ էին սկսվել, որոնց նպատակն էր գործող իշխանության լիազորությունների և իրավասությունների վերաբաշխումը, Դրանք, սակայն, Աբրահամյանի խոսքով, այն ժամանակ տապալվեցին Արցախ իշխանությունների նկատմամբ ՀՀ իշխանության ճնշումների պատճառով։
Հիասթափված եմ` ԱՄՆ–ն Ադրբեջանին օգնություն է տալիս. Բըրբանքի քաղաքապետը` ամերիկահայերին
Նա նշում է, որ այժմ էլ չի կարելի ասել, թե Արցախի իշխանությունն ու ՀՅԴ–ն ունեն նույն մոտեցումներն ու տեսակետները, բայց իրավիճակն այնպիսին է, որ փոքր–ինչ դրական միտում մտցնելու համար օգտագործվում են բոլոր հնարավորությունները, իսկ տվյալ պարագայում` Իշխանյանի հեղինակությունն ու կապերը։
«Նոր խոսնակը` Դավիթ Իշխանյանը, պետական գործիչ է, որը բավականին մեծ հեղինակություն, հանրության վստահությունը ունի։ Եվ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ներկայացնում է ՀՅԴ–ն, բավականին մեծ կապվածություն ունի նաև սփյուռքում գործող տարբեր կառույցների, դրանց միջոցով` տարբեր միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ։ Ու խնդիր է դրված նաև նրա միջոցով փորձել ավելի ինտենսիվացնել միջազգային հանրության հետ աշխատանքը։ Հատկապես այն պարագայում, երբ ՀՀ իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում»,–ընդգծեց «Պատիվ ունեմ»–ի քարտուղարը։
Նշենք, որ Արցախի Ազգային ժողովի նորընտիր նախագահն էլ նախօրեին տված հարցազրույցում նշել էր, որ իրավիճակը ֆորսամոժային է և Արցախի նախագահի կողմից իր թեկնածությունն առաջադրելը իր համար շատ ծանր է եղել։ Սակայն նախքան դա, Իշխանյանի խոսքով, տեղի են ունեցել խորհրդատվություններ խորհրդարանում ներգրավված քաղաքական ուժերի ղեկավարների մակարդակով, ինչպես նաև պատգամավորական խմբակցությունների հետ։ Այդ ընտրության նպատակը նաև տարաձայնությունները հարթելու նպատակ է ունեցել։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։ Օգոստոսի 9–ին Կոռնիձորում կանգնած բեռնատարներին միացել է ևս մեկը. հումանիտար օգնությունը Ֆրանսիայից է։
Լրահոս
0