00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին դիմել է Փաշինյանին` ի պաշտպանություն Սմբատյանների

© Photo : official site of the President of RAԱրամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը Երևանում
Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը Երևանում
Բաժանորդագրվել
Նա հույս է հայտնել, որ Հայաստանի ժամանակակից երաժշտարվեստին սարսափելի վնաս հասցնող իրավիճակը կպարզվի։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին՝ Կարեն Խաչատրյանը, բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ի պաշտպանություն Արմեն և Սերգեյ Սմբատյանների։ Նա հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը հնարավորություն կունենա պարզելու ծագած իրավիճակը։
«Ես գրում եմ Ձեզ, քանի որ վստահ եմ, եթե ողջ լիներ հայրս՝ Արամ Խաչատրյանը, անպայման կդիմեր Ձեզ՝ ծագած սուր խնդրի հետ կապված։ Մինչ դատավճռի կայացումը բանտում անազատության մեջ են Արմեն և Սերգեյ Սմբատյանները, մարդիկ, որոնց գործունեությունը Հայաստանի մշակութային ոլորտում անգնահատելի է»,– գրել է նա։
Կարեն Խաչատրյանը շեշտել է, որ Սմբատյանները մեծ ավանդ ունեն իր հոր` Արամ Խաչատրյանի արվեստի հանրահռչակման գործում։
Նա հիշեցրել է, որ Երևանում արդեն 10 տարի է անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որի նախաձեռնողը, ավելի ուշ նաև մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահն Արմեն Սմբատյանն է։
«Հայաստանի ժամանակակից երաժշտական մշակույթում ոչ պակաս խոշոր կերպար է Սերգեյ Սմբատյանը։ Նա Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի հիմնադիրն է, անփոխարինելի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը։ Փառատոն, որն այսօր եվրոպական հայտնի փառատոների հետ նույն շարքում է»,– հիշեցրել է կոմպոզիտորի որդին։
Նա վստահեցրել է, որ վերջին 15 տարիների ընթացքում չկա մի երաժիշտ, որ Սերգեյ Սմբատյանի նման հետևողականորեն ու տաղանդավոր կերպով աշխարհի լավագույն համերգային բեմերում կատարի Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։
Արամ Խաչատրյանի որդին հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը կպարզի այս իրավիճակը, որը սարսափելի վնաս է հասցնում Հայաստանի ժամանակակից երաժշտարվեստին և հայկական մշակույթին Հայաստանի սահմաններից դուրս։
Որտե՞ղ և ի՞նչ պայմաններում են պահվում հայր և որդի Սմբատյանները
Հիշեցնենք` հուլիսի 30–ին հայտնի դարձավ, որ կալանավորվել են նախկին դեսպան Արմեն Սմբատյանն ու նրա որդին` դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 2003 թ. ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), իսկ Սերգեյ Սմբատյանին և գործարար Ա.Պ–ին՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)։
Մի շարք մշակութային գործիչներ, հայտնի մարզիկներ և բժիշկներ միջնորդագիր են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին` հորդորելով կալանքից ազատել Սերգեյ Սմբատյանին։ ՀՀ դատախազությունը պատրաստվում է քննարկել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխելու մասին միջնորդագրերը։
Լրահոս
0