https://arm.sputniknews.ru/20230809/khachakirnery-kvornidzvorum-en-vostikannery-tujl-chen-talis-araj-sharzhvel-64137994.html
«Խաչակիրները» Կոռնիձորում են. ոստիկանները թույլ չեն տալիս առաջ շարժվել
«Խաչակիրները» Կոռնիձորում են. ոստիկանները թույլ չեն տալիս առաջ շարժվել
Sputnik Արմենիա
Ջոկատի անդամները նպատակ ունեն հումանիտար օգնությունը Կոռնիձորից հասցնել Արցախ։ 09.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-09T12:32+0400
2023-08-09T12:32+0400
2023-08-09T12:35+0400
կոռնիձոր
«խաչակիրներ» ջոկատ
արցախ
լաչինի միջանցք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63529229_0:311:1600:1211_1920x0_80_0_0_f093c8fcd603e7ab7dd702fd09c296c9.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Խաչակիրներ» ջոկատի անդամներն արդեն Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի մոտ են, որտեղ հուլիսի 26-ից կանգնած են Արցախի համար հումանիտար օգնությունով լի բեռնատարները։Ջոկատի տղաներից մեկն ուղիղ եթերով հայտնում է, որ ոստիկանները փակել են իրենց ճանապարհն ու չեն թողնում առաջանալ դեպի Լաչինի միջանցք։«Ժողովուրդ ջան ոստիկանները փոխանակ մեզ միանան, չեն թողնում առաջ գնանք։ Մենք մեծ քանակությամբ արդեն ստեղ ենք, մի բանի համար ենք այստեղ` սնունդը պետք է հասցնենք Արցախի երեխաներին։ Մեզ ավելի շատ մարդ է պետք, միացեք ժողովուրդ ջան»,– ասաց ջոկատի ներկայացուցիչը։Հիշեցնենք, որ օգոստոսի 8–ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Արցախյան առաջին պատերազմների մի շարք մասնակիցներ։ Նրանք պահանջում էին ապաշրջափակել Լաչինի միջանցքը«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Սարգիս Պողոսյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց, որ միասին շարժվեն դեպի Կոռնիձոր` տեղում փորձելով լուծել խնդիրները։ Ուշ երեկոյան ակցիայի մասնակիցների մի մասը մեկնեց Կոռնիձոր։
լաչինի միջանցք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1a/63529229_0:161:1600:1361_1920x0_80_0_0_e9925f7ff33bd2aaedfcf5984e003649.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կոռնիձոր, «խաչակիրներ» ջոկատ, արցախ, լաչինի միջանցք
կոռնիձոր, «խաչակիրներ» ջոկատ, արցախ, լաչինի միջանցք
«Խաչակիրները» Կոռնիձորում են. ոստիկանները թույլ չեն տալիս առաջ շարժվել
12:32 09.08.2023 (Թարմացված է: 12:35 09.08.2023) Ջոկատի անդամները նպատակ ունեն հումանիտար օգնությունը Կոռնիձորից հասցնել Արցախ։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Խաչակիրներ» ջոկատի անդամներն արդեն Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի մոտ են, որտեղ հուլիսի 26-ից կանգնած են Արցախի համար հումանիտար օգնությունով լի բեռնատարները։
Ջոկատի տղաներից մեկն ուղիղ եթերով հայտնում է, որ ոստիկանները փակել են իրենց ճանապարհն ու չեն թողնում առաջանալ դեպի Լաչինի միջանցք։
«Ժողովուրդ ջան ոստիկանները փոխանակ մեզ միանան, չեն թողնում առաջ գնանք։ Մենք մեծ քանակությամբ արդեն ստեղ ենք, մի բանի համար ենք այստեղ` սնունդը պետք է հասցնենք Արցախի երեխաներին։ Մեզ ավելի շատ մարդ է պետք, միացեք ժողովուրդ ջան»,– ասաց ջոկատի ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 8–ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Արցախյան առաջին պատերազմների մի շարք մասնակիցներ։ Նրանք պահանջում էին ապաշրջափակել Լաչինի միջանցքը
«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Սարգիս Պողոսյանը կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց, որ միասին շարժվեն դեպի Կոռնիձոր` տեղում փորձելով լուծել խնդիրները։ Ուշ երեկոյան ակցիայի մասնակիցների մի մասը մեկնեց Կոռնիձոր։