https://arm.sputniknews.ru/20230809/hh-qaghaqacinery-pahanjum-en-qrgvorts-harucel-prusikini-dem-ev-chegharkel-erevanjan-hamergy-64169082.html
ՀՀ քաղաքացիները պահանջում են քրգործ հարուցել Պրուսիկինի դեմ և չեղարկել երևանյան համերգը
ՀՀ քաղաքացիները պահանջում են քրգործ հարուցել Պրուսիկինի դեմ և չեղարկել երևանյան համերգը
Sputnik Արմենիա
Հաղորդման համաձայն` Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում: 09.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-09T20:46+0400
2023-08-09T20:46+0400
2023-08-09T20:50+0400
համերգ
արա զոհրաբյան
քրեական գործ
խաչ
քրիստոնյա
քրիստոնեություն
իլյա պրուսիկին
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64167835_0:0:2876:1617_1920x0_80_0_0_45b77ed2be7691602471d7db594598be.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ 1257 քաղաքացիներ միացել են ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը, որով պահանջում են Little Big խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ քրեական գործ հարուցել և չեղարկել օգոստոսի 12–ին Երևանում կայանալիք նրա համերգը։ Տեղեկությունը «ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։Հաղորդման համաձայն` Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում:Զոհրաբյանը հույս ունի, որ կազմակերպիչները կչեղարկեն երևանյան համերգը։Այս տարվա հունվարին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Պրուսիկինին գրանցել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում:Գրիգորի Լեպսի համերգը Ղազախստանում չեղարկել են տեղի բնակիչների բողոքի պատճառովԳերատեսչության կայքում նշվում է, որ նա աջակցություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից, համերգային գործունեություն է ծավալել ոչ բարեկամ երկրներում՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու կոչերով, ինչպես նաև սուտ տեղեկություններ է տարածել պետական իշխանությունների գործունեության մասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/09/64167835_34:0:2765:2048_1920x0_80_0_0_f26a7bb0f0329bc7f6010ed671b26a3b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
համերգ, արա զոհրաբյան, քրեական գործ, խաչ, քրիստոնյա, քրիստոնեություն, իլյա պրուսիկին
համերգ, արա զոհրաբյան, քրեական գործ, խաչ, քրիստոնյա, քրիստոնեություն, իլյա պրուսիկին
ՀՀ քաղաքացիները պահանջում են քրգործ հարուցել Պրուսիկինի դեմ և չեղարկել երևանյան համերգը
20:46 09.08.2023 (Թարմացված է: 20:50 09.08.2023) Հաղորդման համաձայն` Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում:
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. ՀՀ 1257 քաղաքացիներ միացել են ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը, որով պահանջում են Little Big խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի դեմ քրեական գործ հարուցել և չեղարկել օգոստոսի 12–ին Երևանում կայանալիք նրա համերգը։ Տեղեկությունը
«ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մի սրբապիղծ երգիչ, նույն ինքը՝ Իլյա Պրուսիկինը, մի քանի ամիս առաջ Սուրբ ծննդյան օրը քահանայի հագուստով անարգել է քրիստոնեական խաչը՝ այն օգտագործելով որպես անվաչմուշկ (սքեյթբորդ), դրանով իսկ ծաղրելով քրիստոնեական արժեքները և վիրավորելով քրիստոնյաների կրոնական զգացմունքները: Սրբապղծին կանխելու նպատակով մեկ օրում 1257 հայրենակից է միացել ՀՀ գլխավոր դատախազությանն ուղղված հանցագործության մասին հաղորդմանը: Քիչ առաջ հաղորդումը պաշտոնապես հանձնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը»,–գրել է նա:
Հաղորդման համաձայն` Իլյա Պրուսիկինը կրոնով պայմանավորված ատելություն և անհանդուրժողականություն քարոզելուն ուղղված նյութ է տարածում:
Զոհրաբյանը հույս ունի, որ կազմակերպիչները կչեղարկեն երևանյան համերգը։
Այս տարվա հունվարին Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը Պրուսիկինին գրանցել է օտարերկրյա գործակալների ռեգիստրում:
Գերատեսչության կայքում նշվում է, որ նա աջակցություն է ստացել արտասահմանյան աղբյուրներից, համերգային գործունեություն է ծավալել ոչ բարեկամ երկրներում՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու կոչերով, ինչպես նաև սուտ տեղեկություններ է տարածել պետական իշխանությունների գործունեության մասին։