https://arm.sputniknews.ru/20230809/gavari-svocialakan-apahvovutjan-taratsqajin-bazhni-nakhkin-pety-kasharq-e-vercrel-36-qaghaqacuc-64149425.html
Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է վերցրել 36 քաղաքացուց
Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է վերցրել 36 քաղաքացուց
Sputnik Արմենիա
Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` դատախազը կաշառք տված անձանց նկատմամբ կայացրել է հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին որոշումներ: 09.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-09T15:57+0400
2023-08-09T15:57+0400
2023-08-09T16:01+0400
հայաստան
կաշառք
գավառ
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794615_0:85:1600:985_1920x0_80_0_0_fb95c5d01b7a8bfe40190a1289404b57.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը պաշտոնավարման տարիներին 36 բնակիչներից ստացել է տարբեր չափի կաշառք, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։Ըստ հաղորդագրության` Վ.Բ.-ն 2017-2019 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի 36 բնակիչներից ստացել է 20 հազարից մինչև 535 հազար դրամ կաշառք՝ կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց:2023 թվականի օգոստոսի 2-ին հսկող դատախազը Վ.Բ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին, 2-րդ , 3-րդ մասերով (կաշառք ստանալը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):Քանի որ կաշառք տված անձանցից 3 մահացել են, իսկ 22-ը խոստովանել են կաշառք տալու հանգամանքը և նախկինում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից չեն ազատվել, այլ հանցավոր արարքներ չեն կատարել, համագործակցել են քրեական հետապնդման մարմինների հետ, դատախազը կայացրել է նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին որոշումներ:Երևանի նախկին փոխքաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
գավառ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1979/46/19794615_88:0:1512:1068_1920x0_80_0_0_b25c3782fc687320a46ea63dbe8ccd33.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կաշառք, գավառ, հհ դատախազություն
հայաստան, կաշառք, գավառ, հհ դատախազություն
Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը կաշառք է վերցրել 36 քաղաքացուց
15:57 09.08.2023 (Թարմացված է: 16:01 09.08.2023) Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` դատախազը կաշառք տված անձանց նկատմամբ կայացրել է հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին որոշումներ:
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գավառի սոցիալական ապահովության տարածքային բաժնի նախկին պետը պաշտոնավարման տարիներին 36 բնակիչներից ստացել է տարբեր չափի կաշառք, հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` Վ.Բ.-ն 2017-2019 թվականների ընթացքում Գեղարքունիքի մարզի 36 բնակիչներից ստացել է 20 հազարից մինչև 535 հազար դրամ կաշառք՝ կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարանում կենսաթոշակառուների աշխատանքային ստաժի վերաբերյալ կեղծ տեղեկություններ ավելացնելու դիմաց:
2023 թվականի օգոստոսի 2-ին հսկող դատախազը Վ.Բ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին, 2-րդ , 3-րդ մասերով (կաշառք ստանալը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը):
Քանի որ կաշառք տված անձանցից 3 մահացել են, իսկ 22-ը խոստովանել են կաշառք տալու հանգամանքը և նախկինում գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից չեն ազատվել, այլ հանցավոր արարքներ չեն կատարել, համագործակցել են քրեական հետապնդման մարմինների հետ, դատախազը կայացրել է նշված անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդումներ չհարուցելու մասին որոշումներ: