00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:20
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Победа под Полтавой: почему Северная война продолжалась?
15:04
23 ր
Исторический ликбез
Полтавская битва: как русские шведов разгромили
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:19
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի. ՀՅԴ ԳՄ

© Sputnik / Asatur YesayantsՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակը Երևանում
ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակը Երևանում - Sputnik Արմենիա, 1920, 09.08.2023
ՀՅԴ Գերագույն մարմնի գրասենյակը Երևանում
Բաժանորդագրվել
ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ավագանու ընտրություններին ընդդիմությունը մեկ միասնական թեկնածուով պետք է հանդես գա, սակայն մտադրությունը չի հաջողվել կյանքի կոչել։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Հայ հեղափոխական դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ սեպտեմբերի 17-ին նախատեսվող Երևանի ավագանու ընտրությունները տեղի են ունենում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների, մեր ժողովրդի առջև ծառացած բարդ աշխարհաքաղաքական մարտահրավերների ու սպառնալիքների պայմաններում:
Ընդգծվում է, որ ՀՅԴ մոտեցումը եղել է այն, որ ընդդիմությունը Երևանի ավագանու ընտրություններին պետք է մասնակցեր մեկ միասնական ցանկով։
«Քանի որ նախընթաց շրջանում այս ձևաչափը հնարավոր չեղավ կյանքի կոչել, Հ. Յ. Դաշնակցությունը նպատակահարմար չի գտնում Երևանի ավագանու ընտրություններին առանձնաբար իր համամասնական ցանկի առաջադրումը»,– նշված է հայտարարության մեջ։
Առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հավելյալ հայտարարությամբ հանդես կգա։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին:
Այս պահի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու և քաղաքապետի պաշտոնին հավակնելու մասին հայտարարել են հետևյալ անձինք ու քաղաքական ուժերը.
Նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան (իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն),
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյան,
Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյան,
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյան,
«Ազգային առաջընթաց» կուսակցության վարչության անդամ Հայկ Գրիգորյան,
ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյան,
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն (ՀԱՍԱԿ),
Տիգրան Արզաքանցյանի «Ուժը Հայրենյաց» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Նելլի Հարությունյանը),
«Մայր Հայաստան» շարժման համակարգող Անդրանիկ Թևանյան,
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության։
Լրահոս
0