https://arm.sputniknews.ru/20230809/astrazeneca-n-patvastanjuteri-mshakman-masin-hamadzajnagir-e-knqel-chinakan-ynkerutjan-het-64162093.html
AstraZeneca-ն պատվաստանյութերի մշակման մասին համաձայնագիր է կնքել չինական ընկերության հետ
AstraZeneca-ն պատվաստանյութերի մշակման մասին համաձայնագիր է կնքել չինական ընկերության հետ
Sputnik Արմենիա
Հայտարարությունից հետո երկու ընկերությունների բաժնետոմսերի գները զգալի աճել են։ 09.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-09T19:29+0400
2023-08-09T19:29+0400
2023-08-09T19:44+0400
«astrazeneca» պատվաստանյութ
պատվաստանյութ
համաձայնագիր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40053630_0:0:1921:1080_1920x0_80_0_0_90946a2eb276e4085220dceadd83439c.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բրիտանա-շվեդական դեղագործական հսկա AstraZeneca ընկերությունը չինական CanSino Biologics դեղագործական ընկերության հետ համաձայնագիր է կնքել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար մՌՆԹ պատվաստանյութեր մշակելու վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CanSino-ի հայտարարությանը։Ավելի վաղ` հունիսին, Financial Times պարբերականը հայտնել էր, որ «AstraZeneca»-ն մտադիր է առանձնացնել իր բիզնեսը Չինաստանում և վերագրանցել Հոնկոնգում, որպեսզի պաշտպանված լինի աշխարհի քաղաքական-տնտեսական բախումներից:Գործարքի արժեքը չի բացահայտվում:Հայտարարությունից հետո Cansino-ի բաժնետոմսերի գներն աճել են ավելի քան 25%-ով, իսկ AstraZeneca-ինը` 0,65%-ով։ Ըստ Financial Times–ի` դեղագործական արդյունաբերությունը ձգտում է ընդլայնվել Չինաստանում, քանի որ Պեկինը նորարարական դեղամիջոցների թույլտվությունների արագացված տրամադրման միջոցով հեշտացնում է ընկերությունների մուտքը շուկա:Ամերիկյան Moderna-ն կենսատեխնոլոգիական ընկերություն է գրանցել Չինաստանում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/16/40053630_0:0:1707:1280_1920x0_80_0_0_e98e62a505dfd4261a34ac1bbcd8f840.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«astrazeneca» պատվաստանյութ, պատվաստանյութ, համաձայնագիր
«astrazeneca» պատվաստանյութ, պատվաստանյութ, համաձայնագիր
AstraZeneca-ն պատվաստանյութերի մշակման մասին համաձայնագիր է կնքել չինական ընկերության հետ
19:29 09.08.2023 (Թարմացված է: 19:44 09.08.2023) Հայտարարությունից հետո երկու ընկերությունների բաժնետոմսերի գները զգալի աճել են։
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Բրիտանա-շվեդական դեղագործական հսկա AstraZeneca ընկերությունը չինական CanSino Biologics դեղագործական ընկերության հետ համաձայնագիր է կնքել վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար մՌՆԹ պատվաստանյութեր մշակելու վերաբերյալ: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով CanSino-ի հայտարարությանը։
Ավելի վաղ` հունիսին, Financial Times պարբերականը հայտնել էր, որ «AstraZeneca»-ն մտադիր է առանձնացնել իր բիզնեսը Չինաստանում և վերագրանցել Հոնկոնգում, որպեսզի պաշտպանված լինի աշխարհի քաղաքական-տնտեսական բախումներից:
«CanSino Biologics-ը և AstraZeneca AB-ն օգոստոսի 7-ին ստորագրել են «Արտադրանքի մատակարարման շուրջ համագործակցության շրջանակային համաձայնագիր», ընկերությունը AstraZeneca-ին կտրամադրի պայմանագրային մշակման և արտադրության ծառայություններ` մՌՆԹ պատվաստանյութի ստեղծման նրա նախագծին աջակցելու, որոշակի արտադրանքի արտադրության և մատակարարման, ինչպես նաև հարակից ծառայությունների մատուցման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Գործարքի արժեքը չի բացահայտվում:
Հայտարարությունից հետո Cansino-ի բաժնետոմսերի գներն աճել են ավելի քան 25%-ով, իսկ AstraZeneca-ինը` 0,65%-ով։ Ըստ Financial Times–ի` դեղագործական արդյունաբերությունը ձգտում է ընդլայնվել Չինաստանում, քանի որ Պեկինը նորարարական դեղամիջոցների թույլտվությունների արագացված տրամադրման միջոցով հեշտացնում է ընկերությունների մուտքը շուկա: