00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թող մեզ զինեն ու ուղարկեն Արցախ. պատերազմի մասնակիցները Հանրապետության հրապարակում են

Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները վստահ են` Արցախը հանձնելուց հետո հաջորդ քայլը կլինի Սյունիքի մարզի հանձնումը։
Արցախյան պատերազմների մասնակիցները Երևանում` Հանրապետության հրապարակում, բողոքի ակցիա են անում ի աջակցություն Արցախի։

«Արցախը մերն է եղել, հիմա էլ մերն է ու մերն էլ մնալու։ Արցախը ոչ ոք չի կարող կտրել մեզնից։ Այս երկրի տերը մենք ենք` կռվողն էլ, մեռնողն էլ մենք ենք։ Պահանջում ենք, որպեսզի հենց այսօրվանից թույլ տան սնունդը տեղափոխել Արցախ։ Մեր պայքարի միակ հասցեատերն Արցախն է, Արցախը տանք` հետո Սյունիքն է լինելու։ Այսօր մեր ինքնասիրությունը վերցնում են մեր ձեռքից, պետք է գնանք մեր ինքնասիրության հետևից»,– նշեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Սարգիս Պողոսյանը։

Մեկ այլ անձ էլ շեշտեց, որ իրենք կարող են և պատրաստ են պայքարելու ու պահելու Արցախը, Լաչինի միջնացքը բացելու, միայն թե պետք է կառավարությունն իրենց զինի։
Դիտարկմանը` իշխանությունները պնդում են, թե ուժերն անհավասար են, ակցիայի մասնակիցները միաձայն պատասխանեցին, որ դա սուտ է ու ցանկացած պահի, երբ պատերազմ սկսի, իրենք կարող են ապացուցել դա։
© Sputnik / Aram NersesyanԲողոքի ակցիա ՀՀ կառավարության մոտ
Акция протеста участников карабахской войны у здания Правительства (8 августа 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Բողոքի ակցիա ՀՀ կառավարության մոտ
«Հիմա բոլորը միանում են մեզ, իշխանությունը վերցնում ենք մեր ձեռքը, բոլոր ռեսուրսները բաժանում ենք մարդկանց ու բոլոր հարցերը լուծում ենք»,– նշեց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատարը։
© Sputnik / Aram Nersesyan «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Սարգիս Պողոսյան
Командующий Взводом крестоносцев полковник Саркис Погосян на акции протеста участников карабахской войны у здания Правительства (8 августа 2023). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
«Խաչակիրներ» ջոկատի հրամանատար, գնդապետ Սարգիս Պողոսյան
Նրանք կառավարությունից պահանջում են Արցախում, Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ հստակ քայլեր ձեռնարկել, իրենց էլ պատասխան տալ, թե ինչ է արվելու։
Ակցիայի մասնակիցները վստահեցնում են` չանելու դեպքում իրենք պատասխան կտան և՛ կառավարությանը, և՛ արցախցիներին, և՛ Եռաբլուրին։

«Այստեղ մնալու ենք այնքան, մինչև հարցը լուծվի։ Մինչև երեկո եթե մեզ պատասխան չտան, ամբողջ հրապարակում զինվորական պալատկաներ կխփենք ու կմնանք ստեղ։ Բոլորը գալիս են, շրջաններից էլ, ու մենք արցախցու համար պայքարելու ենք մինչև վերջ։ Թող զոհեր լինեն, ոչինչ, Եռաբլուրում մեզնից պակաս տղերք չեն, պատերազմով էլ լինի` բացելու ենք էդ ճանապարհը»,– ասաց Սարգիս Պողոսյանը։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0