00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սփյուռքում հասունանում է շատ ավելի մեծ ընդվզում. Զարեհ Սինանյան

© Sputnik / Aram NersesyanԶարեհ Սինանյան
Զարեհ Սինանյան - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Զարեհ Սինանյան
Բաժանորդագրվել
Սինանյանը ողջունում է սփյուռքի հայերի ընդվզումները և կարծում է, որ դրանք պետք է ավելի բուռն լինեն։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարն աշխատում է սփյուռքահայերի հետ՝ Լեռնային Ղարաբաղի աղետալի իրավիճակը ներկայացնելու հարցում, սակայն աշխատում է չանցնել «կարմիր գծերը»: Այս մասին Sputnik Արմենիային ասաց Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Հավաստիացնում եմ ձեզ, որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, բայց մենք չենք կարող ազդել սփյուռում ապրող հայերի, այսինքն` երրորդ պետության քաղաքացիների քաղաքական տրամադրությունների վրա։ Այլապես կարող է լինել հակառակ էֆեկտ, կարող է մենք մեր հայրենակիցների գործադրած ջանքերը ջուրը գցենք։ Պետք է մոտակա շաբաթների, ամիսների ընթացքում մեր սահմանափակ ռեսուրսները ճիշտ օգտագործենք, որովհետև, ցավոք, դրանք անսահմանափակ չեն, և մենք պետք է հասկանանք` ումից ինչ և երբ ենք պահանջում»,– ասաց Սինանյանը։
Նշենք, որ վերջին շրջանում տարբեր երկրներում մերթ ընդ մերթ բողոքի ակցիաներ են անցկացվում Արցախում տիրող իրավիճակի ֆոնին, ի աջակցություն ավելի քան 8 ամիս շրջափակման մեջ հայտնված արցախցիների, սակայն դրանք ոչ պարբերական ու համատարած բնույթ չեն կրում: Զարեհ Սինանյանը ողջունելով սփյուռքահայերի գործողությունները՝ միաժամանակ կարծում է, որ դրանք պետք է լինեն շատ ավելի զանգվածային։

«Ես զգում եմ` սփյուռքում հասունանում է շատ ավելի մեծ ընդվզում, որովհետև մեր հայրենակիցների ճակատագիրը (նկատի ունի Արցախում բնակվող հայերին- խմբ.), մեղմ ասած, ծանր է։ Մենք բոլորս մեր չափով պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ԼՂ–ում չթույլատրենք հայության էթնիկ զտում ու ցեղասպանություն»,– ասաց նա։

Սինանյանը չհերքեց, որ սփյուռքը շատ ավելի պասիվ է դարձել Հայաստանի հետ կապված հարցերում։ Պատճառը, ըստ նրա, պատերազմի ընկճախտն է ու դրա բերած հոգեբանական անկումը։ Քիչ չէ նաև սփյուռքահայերի տրոհվածության չափաբաժինը։ Իսկ առհասարակ սփյուռք– Հայաստան անջրպետը, նրա կարծիքով, տասնյակ տարիների պատմություն ունի։
«Դա միշտ եղել է վերջին 15-20 տարվա ընթացքում Հայաստանի կողմից սփյուռքին որպես «կթան կով» վերաբերվելու պատճառով, անհարգալից վերաբերմունքի պատճառով, աչքերին «թոզ» փչելու պատճառով»,– ասաց հանձնակատարը։
Ինչ վերաբերում է Հայաստանի նկատմամբ սփյուռքի անվստահությանը, ապա Սինանյանը կարծում է, որ դա և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ ունի։
«Օբյեկտիվն այն է, որ շատերը գոհ չեն նրանից, որ տարիներ շարունակ թալանվածը հեղափոխությունից հետո չի վերադարձվել պետական բյուջե, մարդիկ չեն դատապարտվել, բանտերում չեն հայտնվել։ Այսինքն` իրենց սպասելիքները հեղափոխությունից ու նոր կառավարությունից չեն արդարացել: Բայց կա նաև սուբյեկտիվ պատճառ` երբ որոշ կազմակերպություններ կամ կուսակցություններ, որոնք ժամանակին եղել են իշխանության ղեկին, հիմա զրկվել են դրանից ու պարզապես գործում են պետության ու կառավարության դեմ»,– ասաց Սինանյանը։
Նա վստահեցրեց` իր ղեկավարած կառույցը շարունակում է ամեն ինչ անել, որ անվստահության ալիքներն ու անջրպետները վերանան։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0