https://arm.sputniknews.ru/20230808/shat-jur-khmel-khvotatsatsk-taratsqum-krak-chvarel-masnagetneri-hvordvory-64076477.html
Շատ ջուր խմել, խոտածածկ տարածքում կրակ չվառել. մասնագետների հորդորը
Շատ ջուր խմել, խոտածածկ տարածքում կրակ չվառել. մասնագետների հորդորը
Sputnik Արմենիա
Օրվա շոգ ժամերին չի կարելի երեխաներին ու կենդանիներին թողնել կայանված մեքենաներում։ 08.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-08T13:25+0400
2023-08-08T13:25+0400
2023-08-08T13:27+0400
հայաստան
ջուր
միրգ
բանջարեղեն
շոգ
https://cdn.am.sputniknews.ru/img/1891/55/18915520_0:83:1601:983_1920x0_80_0_0_3999d3eb76979ec1eb445b48162e8f00.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը քաղաքացիներին հորդորում է օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում ավելի զգոն լինել, քանի որ +40–ից +42 աստիճան է սպասվում։ Այս մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ։Բակունցը կոչ է անում շատ ջուր խմել` օրական 2.5-3 լ, չխախտել դեղորայքի ընդունման ժամանակացույցը, կրճատել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը և բացառել շաքար պարունակող ըմպելիքները, դրանք փոխարինել թանով։ Բժիշկը նաև հորդորում է ժամը 12։00-19։00–ն դուրս չգալ փողոց։Մասնագետը շեշտեց, որ պետք է զերծ մնալ ճարպոտ սնունդ և կրեմով քաղցրավենիք օգտագործելուց, ինչպես նաև միս, ձուկ և կաթնամթերք օգտագործելիս պահպանել ջերմաստիճանային ռեժիմը, որպեսզի դրանք չփչանան: Շոգ ժամերին նա խորհուրդ է տալիս ուտել միրգ և բանջարեղեն, թեթև սնունդ ու փոքր չափաբաժիններով։«Օրվա շոգ ժամերին չպետք է մնալ կայանված մեքենաներում, հատկապես երեխաներին ու կենդանիներին չթողնել դրանց մեջ, քանի որ դա կարող է մահացու ելք ունենալ»,– ասաց բժիշկը:Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանն էլ նշեց, որ Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է բուսածածկ և անտառածածկ տարածքներում իրենց հանգիստը կազմակերպելիս չնախատեսված վայրերում չվառել խարույկներ կամ այդ ամենը կազմակերպել միայն բաց տարածքներում, հետո էլ կրակը հանգցնել հողով կամ ջրով։ Արգելվում է նետել չմարված լուցկիներ կամ ծխախոտի մնացորդներ, ապակու կտորներ և այլն։Ներգնա տուրիզմում առաջատար են Լոռին ու Տավուշը, իսկ դրսի հանգստի համար Կիպրոսի տարի է
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1891/55/18915520_90:0:1510:1065_1920x0_80_0_0_b4f36fe1ac31089218c35e231e992286.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ջուր, միրգ, բանջարեղեն, շոգ
հայաստան, ջուր, միրգ, բանջարեղեն, շոգ
Շատ ջուր խմել, խոտածածկ տարածքում կրակ չվառել. մասնագետների հորդորը
13:25 08.08.2023 (Թարմացված է: 13:27 08.08.2023) Օրվա շոգ ժամերին չի կարելի երեխաներին ու կենդանիներին թողնել կայանված մեքենաներում։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը քաղաքացիներին հորդորում է օգոստոսի 10-14-ն ընկած ժամանակահատվածում ավելի զգոն լինել, քանի որ
+40–ից +42 աստիճան է սպասվում։ Այս մասին նա հայտարարեց ասուլիսի ժամանակ։
Բակունցը կոչ է անում շատ ջուր խմել` օրական 2.5-3 լ, չխախտել դեղորայքի ընդունման ժամանակացույցը, կրճատել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը և բացառել շաքար պարունակող ըմպելիքները, դրանք փոխարինել թանով։ Բժիշկը նաև հորդորում է ժամը 12։00-19։00–ն դուրս չգալ փողոց։
«Հատկապես այս օրերին պետք է բաց գույնի հագուստ կրել, դնել գլխարկներ, ակնոցներ և օգտագործել պաշտպանիչ քսուքներ»,– ընդգծեց նա:
Մասնագետը շեշտեց, որ պետք է զերծ մնալ ճարպոտ սնունդ և կրեմով քաղցրավենիք օգտագործելուց, ինչպես նաև միս, ձուկ և կաթնամթերք օգտագործելիս պահպանել ջերմաստիճանային ռեժիմը, որպեսզի դրանք չփչանան: Շոգ ժամերին նա խորհուրդ է տալիս ուտել միրգ և բանջարեղեն, թեթև սնունդ ու փոքր չափաբաժիններով։
«Օրվա շոգ ժամերին չպետք է մնալ կայանված մեքենաներում, հատկապես երեխաներին ու կենդանիներին չթողնել դրանց մեջ, քանի որ դա կարող է մահացու ելք ունենալ»,– ասաց բժիշկը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Արսեն Մկրտչյանն էլ նշեց, որ Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
«Չնայած եղանակային պայմաններին` հրդեհների հիմնական պատճառը մնում է մարդկային գործոնը։ Հաշվի առնելով նման բարձր ջերմաստիճանը` մարդաշատ և անտառածածկ իրականացվելու է ուժեղացված հերթապահություն»,– ասաց Մկրտչյանը։
Փրկարար ծառայությունը քաղաքացիներին հորդորում է բուսածածկ և անտառածածկ տարածքներում իրենց հանգիստը կազմակերպելիս չնախատեսված վայրերում չվառել խարույկներ կամ այդ ամենը կազմակերպել միայն բաց տարածքներում, հետո էլ կրակը հանգցնել հողով կամ ջրով։ Արգելվում է նետել չմարված լուցկիներ կամ ծխախոտի մնացորդներ, ապակու կտորներ և այլն։