00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին և փոխկապակցված այլ անձինք հրավիրվել են դատախազություն

© Sputnik / Asatur YesayantsՌուբեն Հայրապետյան
Ռուբեն Հայրապետյան - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեն դեռ 2020 թվականի մայիսին հետախուզում է հայտարարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահի նկատմամբ։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին, նրա որդուն՝ Ռաֆիկ Հայրապետյանին և նրանց փոխկապակցված 3 անձի օգոստոսի 18-ին հրավիրել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Համապատասխան տեղեկությունը հրապարակվել է ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am-ում։
«ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր: Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն (ք. Երևան, Տիգրան Մեծի պ. 50)՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»,–նշված է ծանուցման մեջ:
Միաժամանակ հայտնում են, որ անհրաժեշտ է ներկայանալ 2023 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում նախապես տեղեկացնել։
ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է նախաձեռնվել
Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն դեռ 2020 թվականի մայիսին հետախուզում է հայտարարել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախկին նախագահ, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ։
Լրահոս
0