00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
4 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
33 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օրհասական պահ է. Պարգև սրբազանը և այլ հայեր բողոքի ակցիա են անում Ադամ Շիֆի գրասենյակի մոտ

Բաժանորդագրվել
Ակցիայի մասնակիցները «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին» և այլ գրառումներով պաստառներ են բերել և փակցրել Շիֆի գրասենյակի դռներին ու պատուհաններին։
Ամերիկահայերը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆի գրասենյակի մոտ բողոքի ակցիա են անում հանուն Արցախի։ Ակցիային մասնակցում է նաև Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որն ԱՄՆ–ում է բուժման նպատակով։
«Հաջողության հասնում է նա, ով պայքարում է։ Եթե մենք չպայքարեինք Հայոց ցեղասպանության ճանաչման համար, ոչ ոք չէր ճանաչի։ Եթե մենք ժամանակին չպայքարեինք Արցախի ժողովրդի իրավունքի, անկախության համար, մենք ոչինչ չէինք ունենա։ Հիմա օրհասական պահ է, ամբողջ հայությունը պետք է ոտքի կանգնի»,– նշեց Պարգև սրբազանը։
Նրա խոսքով` պետք է պայքարել ամեն հնարավոր ձևով, որպեսզի Արցախն իրեն միայնակ չզգա։
Ակցիայի մասնակիցները պաստառներով են եկել, որոնց վրա գրված է. «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը», «Կանգնեցրե՛ք Ադրբեջանին», «Հայերը ցեղասպանվում են ադրբեջանական օրենքների պատճառով», «Դադարեցրե՛ք երկրորդ Հայոց ցեղասպանությունը»։ Նրանք պաստառները փակցրել են Շիֆի գրասենյակի դռներին ու պատուհաններին։
Ակցիայի մասնակիցներից մեկը շեշտեց, որ իրենք Ադամ Շիֆից պահանջում են գնալ և տեսնել Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունները, որպեսզի նա տեղում ծանոթանա տիրող իրավիճակին։ Նա նշեց, որ դեռ երեկվանից են նստացույց սկսել և այն չեն դադարեցնելու այնքան ժամանակ, մինչև Շիֆը չկատարի իրենց պահանջը։
Բողոքի ակցիայի ներկայացուցիչները կոչ են անում ԱՄՆ–ում ապրող հայությանը միանալ նստացույցին, իսկ երեկոյան` ժամը 18։00-ին, ներկա լինել Բրբանկում անցկացվող հանրահավաքին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
Լրահոս
0