00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ներգնա տուրիզմում առաջատար են Լոռին ու Տավուշը, իսկ դրսի հանգստի համար Կիպրոսի տարի է

© Sputnik / Arpi BeglaryanԳառնի
Գառնի - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Գառնի
Բաժանորդագրվել
Զբոսաշրջային բիզնեսով զբաղվող մասնագետի խոսքով` վերջին երկու տարում հայերը հանգստի համար այլևս չեն նախընտրում Վրաստանը, փոխարենը ակտիվացել են Եգիպտոս ու Կիպրոս ուղղությունները։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. Այս ամառ ներգնա տուրիզմի նախընտրելի ուղղությունները եղել են Լոռին և Տավուշը, իսկ արտագնա ուղղություններում հայերի համար այս տարին Կիպրոսի տարի էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով ամառվա անցած ամիսներին զբոսաշրջային արդյունքների մասին, ասաց զբոսաշրջային բիզնեսով զբաղվող Վլադիմիր Գևորգյանը։
Ամառվա ամիսներին Հայաստանում ներգնա տուրիզմով հետաքրքրվողները, Գևորգյանի խոսքով, հիմնականում այլ երկրներից ժամանող հայերն են, ապրում են հյուրանոցներում կամ բարեկամների տանը, իսկ օտարերկրացիների համար Հայաստանը, որպես տուրիստական երկիր, նախընտրելի է ապրիլ–մայիս և սեպտեմբեր–հոկտեմբեր ամիսներին, երբ եղանակը ավելի բարենպաստ է այդքան էլ շոգ չէ։ Ամառվա ամիսներին երկիրը գրավիչ է ներքին տուրիստների համար։
«Եվ այս տարի, ինչպես անցյալ տարի, գերակշռել է Լոռում և Տավուշի մարզեր այցելությունները։ Ավանդական Ծաղկաձոր, Դիլիջան, դրանք միշտ կան, բայց այս տարի ավելի շատ հոսք է եղել Դսեղ, Ստեփանավան, որոնք ավանդական զբոսաշրջության ուղղություններ նախկինում չեն եղել և որը ուրախացնող փաստ է։ Կարող ենք ասել, որ տվյալ տարածաշրջանները զարգացման բարձր դինամիկա են ցուցաբերում»,–ասաց մասնագետը։
Գևորգյանը նաև նկատեց, որ երկրում անվտանգային իրավիճակը, մասնավորապես Սյունիքի մարզում և Ջերմուկ համայնքում իրավիճակը ազդել է զբոսաշրջիկների վայրերի ընտրության վրա և նրանք խուսափել են նշված վայրերում իրենց հանգիստը կազմակերպելուց։
Այս ամիսներին Հայաստանում զբոսաշրջային վայրերը, մասնավորապես, լեփ–լեցուն են շաբաթ–կիրակի օրերին։ Սա պայմանավորված է, ըստ մեր զրուցակցի, տեղաբնակ հայերի համար այլընտրանքի բացակայությամբ։
«Այսպես ասած, «ուիքենդային» հանգստի դեպքում հիմնականում մարդիկ նախընտրում են հանգիստը անցկացնել սահմանների ներսում։ Եթե խոսքը ուրբաթ, շաբաթ, կիրակիների մասին է, զբոսաշրջիկը նախընտրում է մնալ երկրի ներսում, իսկ քանի որ զբոսաշրջային վայրերում հյուրանոցային ֆոնդը սահմանափակ է, հետևաբար երբեմն ունենում ենք տեղերի սահմանափակում, պահանջարկի մեծացում, նաև որոշակի առումով գների բարձր մակարդակ»,–ասաց նա։
Մեր երկիրը չպետք է ներկայացնի ով պատահի. զբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ կլինեն
Ինչ վերաբերում է արտագնա ուղղություններին, Գևորգյանն ընդգծեց, որ վերջին երկու տարում նախորդ տարիների համեմատությամբ Վրաստանը այդքան էլ բարձր ցուցանիշներ չի արձանագրում. հայերը խուսափում են իրենց հանգիստը անցկացնել Վրաստանում։ Նախ` այնտեղ գները այլևս մատչելի չեն, բացի դա՝ ավելացել է ադրբեջանցիների այցելությունները Վրաստան, ինչը իր ազդեցությունն է ունեցել հայ զբոսաշրջիկների որոշման վրա։
Փոխարենը, Գևորգյանի խոսքով, 30 տոկոս նախատեսված բյուջեին գումար ավելացնելով՝ հնարավոր է մեկնել Եգիպտոս, ինչը և անում են հայ զբոսաշրջիկները։ Բացի Եգիպտոսից, այս տարվա թոփ ուղղություններից է նաև Կիպրոսը։
«Արտագնա տուրիզմի մասով այս տարին եղել է Կիպրոսի տարի, որին նպաստել է, մասնավորապես թռիչքների առկայությունը, որը բերել է գների նվազման, արդյունքում էլ ունեցել ենք բարձր պահանջարկ դեպի Կիպրոս։ Կիպրոս գնալու համար երկկողմանի ավիատոմս հնարավոր է ձեռք բերել ուղեբեռով 60-70 եվրոյով (25-29 հազար դրամ), սեզոնի մեջտեղում գները բարձրացել-հասել են 200-300 եվրոյի (85-127 հազար դրամ), որը նույնպես թույլատրելի էր։ Իսկ եթե հյուրանոցի գները գումարենք հնարավոր է երկու անձ համար 1300-1500 եվրոյով (550-630 հազար դրամ) 7 օր առաջարկել դեպի Կիպրոս»,–նշեց մասնագետը։
ՀՀ–ի համար, ըստ զբոսաշրջային բիզնեսով զբաղվող մասնագետի, տուրիստական ուղղություն դառնալու մեծ պոտենցիալ ունի հարևան Իրանը իր գեղեցիկ տեսարժան վայրերով, բացի դա, այնտեղ կա պահպանված հայկական մշակույթը։ Սակայն խնդիր կա Իրանը գովազդելու որպես տուրիստական ուղղություն, հատկապես դրան նպաստում է այդ երկրի փակ լինելն ու այնտեղ գործող սահմանափակումները։
Նշենք, որ վիճակագրական տվյալներով 2023թ. հուլիսին Հայաստան է ժամանել 256 հազար զբոսաշրջիկ, որը լավագույն ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022թ.` 189 հազար, 2019թ.` 202 հազար զբոսաշրջիկ): Իսկ 2023թ. հունվարից հուլիս ընկած ժամանակահատվածում ՀՀ է ժամանել է 1 միլիոն 26 հազար զբոսաշրջիկ, որը 29%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ:
Լրահոս
0