https://arm.sputniknews.ru/20230808/karmir-khachi-ashkhatakicnern-ajcelel-en-hajastani-taratsq-nerkhuzhats-adrbejancinerin-64080970.html
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիներին
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիներին
Sputnik Արմենիա
Ադրբեջանցի զինվորներն այս տարվա ապրիլին էին հատել ՀՀ սահմանը։ 08.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-08T13:47+0400
2023-08-08T13:47+0400
2023-10-24T17:24+0400
հայաստան
ադրբեջան
կարմիր խաչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62311857_0:22:1600:922_1920x0_80_0_0_8ac32765244f7d3a40efa8318798fc79.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած երկու ադրբեջանցի զինծառայողներին: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ԿԽՄԿ–ից։Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովն ու Աղշին Բաբիրովը ՀՀ սահմանը հատել էին Նախիջևանի կողմից և Հայաստանի տարածքում հայտնվել այս տարվա ապրիլին: Ախունդովը ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ գյուղի մոտ սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին:Երկու զինվորների դեմ էլ քրեական գործ է հարուցվել մի շարք հոդվածներով։ Ընդհանուր մեղադրանքների թվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պետական սահմանի ապօրինի հատումը։Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող Հուսեյն Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։Աղշին Բաբիրովն էլ սահմանն ապօրինի հատելու, սահմանով զենք-զինամթերք տեղափոխելու համար դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/09/62311857_93:0:1513:1065_1920x0_80_0_0_6009fe0e97a83900063829a64f6a59e5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, կարմիր խաչ
հայաստան, ադրբեջան, կարմիր խաչ
Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիներին
13:47 08.08.2023 (Թարմացված է: 17:24 24.10.2023) Ադրբեջանցի զինվորներն այս տարվա ապրիլին էին հատել ՀՀ սահմանը։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելել են Հայաստանի տարածք ապօրինի մուտք գործած երկու ադրբեջանցի զինծառայողներին: Տեղեկությունը
Sputnik Արմենիային հայտնեցին ԿԽՄԿ–ից։
«Զինծառայողներին ընտանիքների հետ հեռախոսով կապ հաստատելու և ԿԽՄԿ-ի միջոցով նամակներ ուղարկելու հնարավորություն է տրվել»,– նշեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ Հուսեյն Ախունդովն ու Աղշին Բաբիրովը ՀՀ սահմանը հատել էին Նախիջևանի կողմից և Հայաստանի տարածքում հայտնվել այս տարվա ապրիլին: Ախունդովը ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ գյուղի մոտ
սպանել էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակից Հայրապետ Մելիքսեթյանին:
Երկու զինվորների դեմ էլ քրեական գործ է հարուցվել մի շարք հոդվածներով։ Ընդհանուր մեղադրանքների թվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ պետական սահմանի ապօրինի հատումը։
Հունիսի 21-ին Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անվտանգության աշխատակցին սպանելու մեջ մեղադրվող
Հուսեյն Ախունդովին դատապարտեց 20 տարվա ազատազրկման։
Աղշին Բաբիրովն էլ սահմանն ապօրինի հատելու, սահմանով զենք-զինամթերք տեղափոխելու համար դատապարտվել է 11 տարի 6 ամիս ազատազրկման: