00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանյան բանկերից մեկի աշխատակիցը խաբեությամբ մոտ 460 մլն դրամ է հափշտակել

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցՀաշվիչ
Հաշվիչ - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Բաժանորդագրվել
Պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնելիս, նրա պնդմամբ, ձեռք են բերվել սարքավորումներ, որոնց կարիքն իրականում բանկը չի ունեցել,և դրանք երբևէ չեն օգտագործվել։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Հայաստանյան բանկերից մեկի աշխատակիցը, 5 այլ անձանց հետ հանցավոր համագործակցությամբ, բանկից խարդախությամբ ընդհանուր շուրջ 458 մլն. դրամ է հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ ՀՀ-ում գործող առևտրային բանկերից մեկի պլաստիկ քարտերի վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Կ․Խ․-ն ծառայողական գործունեության ընթացքում՝ 2015-2018թթ․ժամանակահատվածում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ կազմել է իրականությանը չհամապատասխանող պայմանագրեր։
Դրանք վերաբերել են արտերկրյա կամ Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների հետ ՓԲԸ-ի ծրագրային ապահովման տարբեր մոդուլների տեղայնացմանը, սարքավորումների երաշխիքային սպասարկմանը և այլն։ Պայմանագրերը կնքվել են բանկի և տարբեր ընկերությունների միջև, դրանցով նախատեսված աշխատանքներն իբրև թե կատարված լինելու վերաբերյալ կազմվել են հանձնման-ընդունման ակտեր։
Ակտերի հիման վրա բանկի կողմից այդ ընկերությունների հաշվեհամարներին փոխանցվել են պայմանագրերով նախատեսված՝ առանձնապես խոշոր չափերի գումարներ։ Դրանք հափշտակվել են Կ․Խ․-ի և այդ մասնավոր ընկերությունների անունից հանդես եկած, Կ․Խ․-ի հետ հանցավոր համաձայնությամբ գործած ՌԴ-ի, Չեխիայի, քաղաքացի հանդիսացող անձանց կողմից։
Ինչպես չդառնալ խարդախության զոհ. Հայաստանի բանկերի միավորումն ինֆորմացիոն արշավ է սկսել
Պայմանագրերով ձեռք են բերվել սարքավորումներ, որոնց կարիքն իրականում բանկը չի ունեցել և դրանք երբևէ չեն օգտագործվել։
Ձեռք բերված փաստերի հիման վրա Կ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով (3 դրվագ),
190-րդ հոդվածի (Հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)) 3-րդ մասի 1-ին կետով (1 դրվագ),
214-րդ հոդվածի (Առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով (1 դրվագ),
325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով (3 դրվագ)։
Ներկայացվել է մեղարդանք և մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանավորումը։
Այն հետագայում փոփոխվել է գրավով՝ 6.100.000 դրամի չափով։
Քրեական հետապնդում է հարուցվել նաև հանցավոր գործարքներում ներգրավված «Լ․․․ Գ․․․» ՍՊԸ-ի տնօրեն Ն․Ս․-ի, Չեխիայում գրանցված ընկերության տնօրեն Յ․Դ․-ի, ՌԴ-ում գործող «Ա․․․» ՍՊԸ-ի տնօրեն Վ․Վ․-ի, ինչպես նաև արտերկրում բնակվող ՀՀ մեկ, ինչպես նաև ՌԴ քաղաքացի հանդիսացող մեկ այլ անձի նկատմամբ։
Քերոբյանը բանկերի հետ քննարկել է բնակարանների վաճառքի ժամանակ խարդախության դեմ նախագիծը
Կ․Խ․-ի և Ն․Ս․-ի վերաբերյալ անջատված մասով նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու համար մեղարդյալներ Կ․Խ․-ի և Ն․Ս․-ի դրամական միջոցների, շարժական և անշարժ գույքի նկատմամբ կիրառվել է արգելադրում։
Վերոնշյալ անձանցից մյուս 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նախաքննությունը շարունակվում է։
Լրահոս
0