https://arm.sputniknews.ru/20230808/erevanum-eritasardnery-harvatsel-en-36-amja-tghamardun-ev-vercrel-bjjajin-herakhvosy-64103858.html
Երևանում երիտասարդները հարվածել են 36-ամյա տղամարդուն և վերցրել բջջային հեռախոսը
Երևանում երիտասարդները հարվածել են 36-ամյա տղամարդուն և վերցրել բջջային հեռախոսը
Sputnik Արմենիա
Ոստիկանները երիտասարդներից երկուսին հայտնաբերել են, մյուս երկուսին դեռ փնտրում են։ 08.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-08T17:45+0400
2023-08-08T17:45+0400
2023-08-08T17:46+0400
հայաստան
տղամարդ
վեճ
բջջային
https://cdn.am.sputniknews.ru/img/2336/62/23366208_0:85:1600:985_1920x0_80_0_0_c4f817f0835b6949e82f8967ad42a987.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Էրեբունիում 4 երիտասարդներ հարձակվել են տղամարդու վրա և վերցրել նրա բջջային հեռախոսը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Օգոստոսի 7-ին` ժամը 13.05-ին, ոստիկանություն զանգահարած կինը հայտնել է, որ Նոր Արեշի 19-րդ փողոցում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա վերցրել են նրա բջջային հեռախոսը և հեռացել:Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է եղել, որի ժամանակ չորս երիտասարդներ հարվածներ են հասցրել 36-ամյա տղամարդուն։ Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդը վերցրել է նրա գրպանից ընկած հեռախոսը:Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ 18-ամյա մյուս երիտասարդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում:22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոսը։Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս երկու մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:Նախաձեռնվել է քրեական վարույթ:Երևանի հյուրանոցային համալիրներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2336/62/23366208_88:0:1512:1068_1920x0_80_0_0_2375867ed8e32bd8a3d9c02dbadfdb30.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տղամարդ, վեճ, բջջային
հայաստան, տղամարդ, վեճ, բջջային
Երևանում երիտասարդները հարվածել են 36-ամյա տղամարդուն և վերցրել բջջային հեռախոսը
17:45 08.08.2023 (Թարմացված է: 17:46 08.08.2023) Ոստիկանները երիտասարդներից երկուսին հայտնաբերել են, մյուս երկուսին դեռ փնտրում են։
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Էրեբունիում 4 երիտասարդներ հարձակվել են տղամարդու վրա և վերցրել նրա բջջային հեռախոսը։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 7-ին` ժամը 13.05-ին, ոստիկանություն զանգահարած կինը հայտնել է, որ Նոր Արեշի 19-րդ փողոցում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, ապա վերցրել են նրա բջջային հեռախոսը և հեռացել:
Պարզվել է, որ նշված հասցեում վիճաբանություն է եղել, որի ժամանակ չորս երիտասարդներ հարվածներ են հասցրել 36-ամյա տղամարդուն։ Այդ ընթացքում 22-ամյա երիտասարդը վերցրել է նրա գրպանից ընկած հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտ 22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ 18-ամյա մյուս երիտասարդը ներկայացել է բացատրական աշխատանքի արդյունքում:
22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է բջջային հեռախոսը։
Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս երկու մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: