00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:28
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն սրում է իրավիճակն Անդրկովկասում. Ռուսաստանի դեսպան

© Sputnik / Михаил ТургиевԱնատոլի Անտոնով
Անատոլի Անտոնով - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Բաժանորդագրվել
Ռուս դիվանագետը պատասխանել է Պետդեպարտամենտի՝ 2008 թվականի հնգօրյա պատերազմի հետևանքների հետ կապված մեղադրանքներին:
ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ-ն սրում է իրավիճակը Անդրկովկասի տարածաշրջանում՝ Թբիլիսիի, Սուխումի և Ցխինվալի միջև ուժի չկիրառման մասին համաձայնագրի կնքմանը նպաստելու փոխարեն։ Այս մասին ասել է ԱՄՆ–ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Դիվանագետի մեկնաբանության մեջ ասվում է, որ եթե վարչակազմը (նախագահ Բայդենի,– խմբ.) իսկապես հակված է տարածաշրջանում խաղաղության ապահովմանը, ապա պետք է հրաժարվի Ռուսաստանի հասցեին մեղադրանքներից և պատժամիջոցային սպառնալիքներից, չփորձի խափանել Ռուսաստանի և Վրաստանի միջև ստեղծվող կապերը:
«Կարևոր է կենտրոնանալ Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ գործնական աշխատանքի վրա՝ ժնևյան միջազգային քննարկումների շրջանակներում։ Առաջին հերթին գործը տանել Թբիլիսիի՝ Սուխումի և Ցխինվալի հետ ուժի չկիրառման մասին իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի կնքմանը, այլ ոչ թե սրել իրավիճակը, ինչով հիմա զբաղվում է ԱՄՆ-ն»,-ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն միտումնավոր գլխիվայր շուռ է տալիս իրավիճակը՝ ուրիշի վրա բարդելով 2008 թվականի իրադարձությունների պատասխանատվությունը, որն իրականում ընկած է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու վրա:
«Վաղուց ժամանակն է, որ Վաշինգտոնն ընդունի` այդ անմարդկային որոշումը նաև Միացյալ Նահանգների սխալ քաղաքականության հետևանքն էր։ Չէ՞ որ Արևմուտքն էր, որ իշխանության բերեց, իսկ հետո եռանդուն աջակցում էր Սաակաշվիլու տխրահռչակ ռեժիմին։ Եվ մինչ օրս շարունակում է լոբբինգ անել նշված գործչի շահերը, ինչպես վերջերս հաստատեց ԱՄՆ արդարադատության նախարարությունը», - ընդգծել է Անտոնովը։
ԱՄՆ-ն սահմաններ չի ճանաչում. դեսպան Անտոնովը` Կիևին էլ ավելի հզոր զենք փոխանցելու մասին
Վրաստանը 2008 թվականի օգոստոսի 7–ի լույս 8-ի գիշերը «Գրադ» համազարկային կրակի կայանքներից գնդակոծեց Հարավային Օսիան, վրացական զորքերը հարձակվեցին հանրապետության վրա և ավերեցին մայրաքաղաք Ցխինվալի մի մասը։
Ռուսաստանը, պաշտպանելով Հարավային Օսիայի բնակիչներին, որոնցից շատերը ՌԴ քաղաքացիություն էին ընդունել, զորքեր մտցրեց հանրապետություն և հինգ օր տևած մարտական գործողություններից հետո տարածաշրջանից դուրս մղեց վրացի զինվորականներին: 2008 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվան ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը։
Նախօրեին Պետդեպարտամենտը հայտարարություն էր տարածել օգոստոսյան իրադարձությունների 15-րդ տարելիցի կապակցությամբ՝ Ռուսաստանին մեղադրելով Վրաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու և բնակչությանը «անթիվ տառապանքներ» պատճառելու մեջ:
Անտոնովը հայտարարել է ՌԴ–ԱՄՆ ռազմական դիմակայության սպառնալիքի մասին
Լրահոս
0