00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ահագնացող վտանգը ազգերին համախմբում է, մենք տարաձայնություններն ենք ի ցույց դնում

© Sputnik / Asatur YesayantsՈստիկանությունը կառավարության մոտ
Ոստիկանությունը կառավարության մոտ - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
Ոստիկանությունը կառավարության մոտ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Այն, ինչ կատարվում է այս օրերին Հայաստանում և Արցախում, շատ դժվար է ենթարկվում տրամաբանական վերլուծության և բացատրության։ Մի կողմից խոսում ենք ցեղասպանության վտանգի մասին և այդ նույն ժամանակ համահայկական մարզական տոն ենք կազմակերպում Գյումրիում, այն էլ՝ առանց շրջափակված արցախցիների մասնակցության։ Իսկ Ստեփանակերտում Ազգային ժողովի նոր ղեկավար են ընտրում հայկական ավանդական կուսակցություններից մեկի ներկայացուցչին, ինչը այդ ուժի հակառակորդներին, հաստատ, առիթ է տալու հիշելու Բաթումն ու Ալեքսանդրապոլը, հարյուր տարի առաջ կորցրած տարածքներն ու նախկին կոռումպացված իշխանությունների հետ համագործակցությունը։
Ահա, այսպիսի վիճակում ենք վերջին պատերազմից գրեթե երեք տարի անց։ Երեք տարիներ, որոնք սոցիալական ցանցերից մեկի օգտատիրոջ կարծիքով, կարելի էր շատ ավելի արդյունավետ օգտագործել։ Մեջբերեմ. «Պատերազմից հետո Փաշինյանին վերընտրելով` հայ ժողովուրդն ընտրեց հավերժ պարտության և ինքնաոչնչացման ճամփան: Դա արեց գիտակցաբար, կամովին և շատ հստակ: Որևէ նորմալ հասարակություն և ժողովուրդ կընտրեր պատերազմի արդյունքների թոթափման, դրանցից` որպես օվկիանոսի հատակը քաշող ծանր շղթաներից ամեն գնով ազատման ճամփան և, մեկ անգամ պարտվելով, չէր վերածի «պատերազմ» բառը հավերժական սարսափի: Որևէ նորմալ ժողովուրդ երեք տարում ամեն բան կաներ ոչ թե ինքն իրեն քարոզելու, որ ինքն անկարող է այլևս ոչինչ անելու, այլ կսկսեր իր պարտությանը հանգեցրած սխալներն ուղղելու արմատական ուղին: Երեք տարում կարելի էր և լիովին հնարավոր էր դասեր քաղել անցյալից և արմատական շրջադարձներով հսկայական փոփոխություններ կատարել, հզորանալ և դառնալ այլևս անձեռնմխելի: Դրա բոլոր հնարավորությունները կային»:
Այս կարծիքին իր փաստարկներն է հակադրում մեկ այլ օգտատեր, որը գրում է. «Էս որ աջից-ձախից արցախցիներին հորդորում են «տևական և կայուն դիմադրություն ցուցաբերել», Արցախից տեղյա՞կ են, իրենց պատկերացնու՞մ են արցախցու տեղում և վիճակում։ Ի՞նչ անի արցախցին. սովահարության, տարափոխիկ հիվանդության դատապարտվի՞, 120 հազար մարդ ինքնասպանություն գործի՞, իր 30 հազար երեխաներին զոհաբերի՞։ Հանուն ինչի՞։ Որ մի քանի տափակ պատմաբաններ արձանագրեն հերթական ձախողված ապստամբության և բնաշխարհիկ ժողովրդի բնաջնջման փա՞ստը, մի քանի ապուշ պոետներ էլ ևս մի քանի ողբ գրե՞ն։ Հաս-կա-ցե՛ք, ի վերջո, մի առարկայական ճշմարտություն. այս փուլի իրական հաղթանակը 120 հազար հայի բնականոն կյանքն է իր տանը, իր հողի վրա»։
Երևի դուք էլ եք նկատել, որ երբ նման արձանագրումներից ու հորդորներից հետո հեղինակին ուղղում ես տրամաբանական հարցը՝ լավ, հիմա կոնկրետ ես ի՞նչ անեմ, որ ապահովեմ «120 հազար հայի բնականոն կյանքն իր տանը, իր հողի վրա, ստանում ես նույն պատասխանը՝ դրա մասին պետք է մտածեն Հայաստանի ու Արցախի ղեկավարներն ու իշխանությունները։ Կներե՛ք, բայց ախր հիմա արդեն անհնար է միասնական պատասխան ակնկալել Երևանից ու Ստեփանակերտից, որովհետև նույնիսկ Արցախի նախագահն է իր վերջին հարցազրույցում խոստովանել՝ մենք Հայաստանի իշխանությունների հետ տարաձայնություններ ունենք։
Այդ հարցազրույցը, ի դեպ, բոլորովին միանշանակ չի ընկալվել։ Ահա «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկի մեկնաբանությունը. «Արայիկ Հարությունյանի հարցազրույցը մի նախադասությամբ` ես սաղ դռները ծեծել եմ, ելք չկա, պետք է ինտեգրվենք Ադրբեջանին։ Բայց մինչև ինտեգրվելը մի հարցի այդպես էլ չպատասխանեց նախագահը. երբ Ռուբեն Վարդանյանին Ադրբեջանի հրամանով ազատում էր պետնախարարի պաշտոնից , ազատում էր մի մարդու, որը հարցազրույց էր տալիս միջազգային ամենամեծ լսարան ունեցող լրատվականներին , ի՞նչ էր ի սկզբանե պայմանավորվել Ալիևի հետ` մեղմե՞լ աղմուկը, միջազգային կառույցներին ձևական մի քանի ուղե՞րձ հղել, ռուսական կողմի լիքը առաջարկներ մերժե՞լ ու խորացնե՞լ պանիկան»։
Եվ վերջում կինոյի մասին։ Ավելի շուտ, մեր հայրենական սերիալներից մեկի՝ «Տիկին նախարարի» մասին։ Հայաստանցիներից մեկը նկատում է. «Նախարարի և հատուկ ծառայությունների աշխատակիցների կերպարները լավ են կերտել. հայրենասեր, պետականամետ պաշտոնյաների և անհատների են պատկերել։ Ֆիլմում նույնիսկ այնպիսի մեսիջներ և արտահայտություններ կան, որոնք գործող վարչախմբի մեսիջներին ամբողջությամբ հակասում են։ Օրինակ` «Հայաստանն ու Արցախը մեր միասնական հայրենիքն են», «Արցախցի երեխայի կյանքն ամենակարևորն է, և այդ կյանքը պետք է պաշտպանել»։ Ու այս ամենի ֆոնին՝ ամենածիծաղելին։ Սերիալը մեր օրերի մասին է, որտեղ տեղ են գտել Ջերմուկի էսկալացիան, Բերձորի միջանցքի շրջափակման սկիզբը` ադրբեջանցի «էկոակտիվիստներով» և այլն։ Ու մի պարզ հարց է առաջանում. էդ գերագույն գլխավորին ի՞նչ մի հավասարակշիռ, պետականամետ, մտահոգ, հայրենասեր կերպարով եք պատկերել։ Այսինքն, ինքը լավն է, ապարատն է սաբոտաժ անում, ու դավաճաններն են մեր ձախողումների պատճառը»,- գրում է օգտատերը, որ այս կետում սերիալն ամբողջությամբ գործող վարչախմբի քարոզչական գծի մեջ է։
Կարմիր խաչի ավտոմեքենաներ - Sputnik Արմենիա, 1920, 08.08.2023
11-օրյա լիակատար արգելափակումից հետո ԿԽՄԿ–ն Արցախից 11 բուժառու է տեղափոխել Հայաստան
Լրահոս
0