https://arm.sputniknews.ru/20230807/vahagni-restvoranajin-hamalirum-zinvats-hardzakum-irakanacrats-ereq-andzinq-dzerbakalvel-en-64028398.html
«Վահագնի» ռեստորանային համալիրում զինված հարձակում իրականացրած երեք անձինք ձերբակալվել են
«Վահագնի» ռեստորանային համալիրում զինված հարձակում իրականացրած երեք անձինք ձերբակալվել են
Sputnik Արմենիա
Զինված ավազակային հարձակում կատարած տղամարդիկ հայտնաբերվել են Երևանի Մաշտոցի պողոտայի հասցեներից մեկում։ 07.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-07T13:33+0400
2023-08-07T13:33+0400
2023-08-07T13:34+0400
ռեստորան
ավազակային հարձակում
ձերբակալություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_0:6:3072:1734_1920x0_80_0_0_fc83c3c9139ae5a58b6dc818c8b8c714.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում դիմակավորված և զինված ավազակային հարձակում իրականացրած երեք անձինք հայտնաբերվել են և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։Տղամարդիկ նույն օրը Մաշտոցի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «Աուդի» մակնիշի մեքենայով հանդերձ, տարվել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին, ժամը 04.32-ին, ոստիկանություն էր ահազանգել ռեստորանային համալիրի պահակը և հայտնել ավազակային հարձակման մասին։Ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձինք կպչուն ժապավենով կապել են պահակի ձեռքերն ու ոտքերը և զենքի սպառնալիքով սրահից հափշտակել գանձատուփը և խմիչք:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1120/66/11206632_341:0:3072:2048_1920x0_80_0_0_c413cf02b3bb6c851c6ae436cf233e5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռեստորան, ավազակային հարձակում, ձերբակալություն
ռեստորան, ավազակային հարձակում, ձերբակալություն
«Վահագնի» ռեստորանային համալիրում զինված հարձակում իրականացրած երեք անձինք ձերբակալվել են
13:33 07.08.2023 (Թարմացված է: 13:34 07.08.2023) Զինված ավազակային հարձակում կատարած տղամարդիկ հայտնաբերվել են Երևանի Մաշտոցի պողոտայի հասցեներից մեկում։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Աշտարակի խճուղում գտնվող «Վահագնի» ռեստորանային համալիրում դիմակավորված և զինված ավազակային հարձակում իրականացրած երեք անձինք հայտնաբերվել են և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Ոստիկանները պարզել են, որ օգոստոսի 5-ին ավազակային հարձակումը կատարել են 29-ամյա, 39-ամյա և 43-ամյա երեք տղամարդիկ, որոնցից մեկը Գյումրի քաղաքի բնակիչ է, մեկը՝ Սևան քաղաքի, իսկ երրորդը ՌԴ քաղաքացի է»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տղամարդիկ նույն օրը Մաշտոցի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել, ավազակություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և, «Աուդի» մակնիշի մեքենայով հանդերձ, տարվել են ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին:
Հիշեցնենք՝ օգոստոսի 5-ին, ժամը 04.32-ին, ոստիկանություն էր ահազանգել ռեստորանային համալիրի պահակը և հայտնել ավազակային հարձակման մասին։
Ոստիկանները պարզել էին, որ անհայտ անձինք կպչուն ժապավենով կապել են պահակի ձեռքերն ու ոտքերը և զենքի սպառնալիքով սրահից հափշտակել գանձատուփը և խմիչք: