https://arm.sputniknews.ru/20230807/tsnvel-e-44-orja-paterazmum-zvohvats-narek-ev-samvel-ghazarjanneri-eghbajry-lusankarner-64053940.html
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը. լուսանկարներ
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը. լուսանկարներ
Sputnik Արմենիա
Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ փոքրիկի անունը Սամվել է, նա իրեն լավ է զգում և արդեն տանն է։ 07.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-07T20:06+0400
2023-08-07T20:06+0400
2023-08-07T20:22+0400
արցախ
հայ-ադրբեջանական
ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020
եղբայր
նորածին
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69122276_0:160:1600:1060_1920x0_80_0_0_e24b1451910afcfc32d51f82a41ac508.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմից։Նշվում է, որ փոքրիկը ծնվել է օգոստոսի 4-ին Էջմիածնի բժշկական կենտրոնում։ Ծնողները` Նուշիկ և Գեղամ Նազարյանները, իրենց նորածին երեխային Սամվել են անվանակոչել։«Փոքրիկը ծնվել է 3.350 կգ քաշով և 52 սմ հասակով։ Նա արդեն տանն է, իրեն հրաշալի է զգում»,– ասված է հաղորդագրությունում։Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և մարզպետի աշխատակազմը փոքրիկ Սամվելի ընտանիքին ցանկացել են ուժ, առողջություն, անսահման ժպիտ, և որպեսզի նա ապրի խաղաղ ու անամպ երկնքի տակ:Նշենք, որ Սամվելը 1 տարի 3 ամսվա, իսկ Նարեկն ընդամենը 10 օրվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Նրանք զոհվել են նույն օրը։ Ծնողները Սամվելի հետ վերջին անգամ խոսել են 2020–ի հոկտեմբերի 12-ին, իսկ Նարեկի հետ` հոկտեմբերի 8-ին։Նարեկը մահացու վիրավորում է ստացել հետախուզական գործողությունների ժամանակ (այժմ դատաքննություն է ընթանում Նարեկի զորամասի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով։ Նա մեղադրվում է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ)։Սամվելն էլ զոհվել է մարտական խնդիրն իրականացնելու ժամանակ Ջրականում` արկի պայթյունից։Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչման, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ Նարեկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով:
https://arm.sputniknews.ru/20230717/tany-nvoric-klsvi-ajd-anuny-tsnvel-e-44-orja-paterazmum-zvohvats-karen-avagjani-eghbajry-62928594.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69122276_0:0:1414:1060_1920x0_80_0_0_7dba8d7b7b9022446274618d4b5b92ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, եղբայր, նորածին, զոհ
արցախ, հայ-ադրբեջանական, ադրբեջանական ագրեսիան արցախում - 2020, եղբայր, նորածին, զոհ
Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը. լուսանկարներ
20:06 07.08.2023 (Թարմացված է: 20:22 07.08.2023) Արմավիրի մարզպետարանը հայտնում է, որ փոքրիկի անունը Սամվել է, նա իրեն լավ է զգում և արդեն տանն է։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը։ Տեղեկությունը
ֆեյսբուքյան էջում հայտնել են ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմից։
Նշվում է, որ փոքրիկը ծնվել է օգոստոսի 4-ին Էջմիածնի բժշկական կենտրոնում։ Ծնողները` Նուշիկ և Գեղամ Նազարյանները, իրենց նորածին երեխային Սամվել են անվանակոչել։
«Փոքրիկը ծնվել է 3.350 կգ քաշով և 52 սմ հասակով։ Նա արդեն տանն է, իրեն հրաշալի է զգում»,– ասված է հաղորդագրությունում։
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը և մարզպետի աշխատակազմը փոքրիկ Սամվելի ընտանիքին ցանկացել են ուժ, առողջություն, անսահման ժպիտ, և որպեսզի նա ապրի խաղաղ ու անամպ երկնքի տակ:
Նշենք, որ Սամվելը 1 տարի 3 ամսվա, իսկ Նարեկն ընդամենը 10 օրվա ծառայող է եղել, երբ պատերազմը սկսվել է։ Նրանք զոհվել են նույն օրը։ Ծնողները Սամվելի հետ վերջին անգամ խոսել են 2020–ի հոկտեմբերի 12-ին, իսկ Նարեկի հետ` հոկտեմբերի 8-ին։
Նարեկը մահացու վիրավորում է ստացել հետախուզական գործողությունների ժամանակ (այժմ դատաքննություն է ընթանում Նարեկի զորամասի գումարտակի հրամանատար, ժամկետային և կրտսեր սպայական կազմի պետ Իշխան Վահանյանի գործով։ Նա մեղադրվում է մարտադաշտն ինքնակամ լքելու մեջ)։
Սամվելն էլ զոհվել է մարտական խնդիրն իրականացնելու ժամանակ Ջրականում` արկի պայթյունից։
Սամվել Ղազարյանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» կոչման, պարգևատրվել «Ոսկե արծիվ» շքանշանով, իսկ Նարեկ Ղազարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ 2-րդ աստիճան» շքանշանով և «Մարտական ծառայություն» մեդալով: