00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Արտակ Խաչատրյան
Երկրի կեսը իրենց 9 բալից բացի հորքուր-մորքուրների բալերն էլ են օգտագործում. Արտակ Խաչատրյան
09:48
7 ր
Մարինե Հարությունյան
Համակարգի կատարելագործման համար որոշակի անցումային ժամանակ է հարկավոր. Մարինե Հարությունյան
09:56
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պետությանը պատճառվել է 10 մլն դրամի վնաս. դատախազությունը` «Հայֆիլմի» վաճառքի մասին

© Sputnik / Aram NersesyanՀՀ դատախազությունը
ՀՀ դատախազությունը - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2023
ՀՀ դատախազությունը
Բաժանորդագրվել
Պարզվել է նաև, որ 2005-2016 թվականներին հափշտակվել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող բեմական իրեր և տեխնիկական միջոցներ:
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի» վաճառքի արդյունքում պետությանը պատճառել է 10 մլն դոլարի վնաս։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Նշվում է, որ կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի որոշմամբ՝ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ին ամրացված գույքը մրցույթով օտարվել է «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ին` 350 մլն դրամով:
Կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ի և «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի միջև 2005 թվականի սեպտեմբերի 14-ին կնքված պայմանագրով՝ ՓԲ ընկերությանն են օտարվել Երևան քաղաքի Չաուշի 50 հասցեում գտնվող 24 հազար 292.6 քմ մակերեսով շենք-շինությունները և կինոբեմադրական միջոցները:
Պայմանագրի համաձայն՝ «Արմենիա Ստուդիոս» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունները փոխանցվել են 2005 թվականի սեպտեմբերի 4-ին հիմնադրված «Սի Էս ֆիլմզ» ՓԲԸ-ին, որը 2008 թվականի հոկտեմբերի 10-ին վերանվանվել է «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի:
«Պայմանագրով նախատեսվել է 30 մլրդ դրամի ներդրում, որից առնվազն 10 մլրդ դրամը պարտավորվել է իրականացնել «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ն՝ 10 տարվա ընթացքում։ Պարտավորությունների կատարման վերջնաժամկետ է սահմանվել 2014 թվականի դեկտեմբերի 31-ը, իսկ հաշվետվության ներկայացման վերջնաժամկետ՝ 2015 թվականի մարտի 31-ը։ Պայմանագրով սահմանվել է նաև, որ ներդրողը ներդրումային ժամանակահատվածի ընթացքում պետք է ունենա 10 մլն դոլարի չափով երաշխիքային նամակ «Նորթերն Թրաստ» ընկերությունից», -ասված է հաղորդագրությունում։
2006-2009 թվականների ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից կատարվել է 748 մլն դրամի ներդրում, իսկ 2010-2011 թվականների համար ներկայացվել է հաշվետվություն, որը չի ունեցել պատշաճ հիմնավորումներ: Պետական գույքի կառավարման կոմիտեն բազմաթիվ գրություններով դիմել է ներդրողին լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու համար, որը չի կատարվել:
Այսպիսով, շուրջ 10 տարվա ընթացքում «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի կողմից ստանձնած պարտավորությունների չնչին մասի կատարման կամ չկատարման պայմաններում՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով որևէ միջոց չեն ձեռնարկել ՓԲԸ-ի կողմից պայմանագրով սահմանված ներդրումային պարտավորության չկատարված չափի մասով երաշխիք տվողին 10 մլն դոլարի պահանջ ներկայացնելու ուղղությամբ, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 10 մլն դոլարի վնաս:
Նշվում է, որ արդյունքում կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ին լուծվել է կնքված պայմանագիրը, պայմանագրով սահմանված գույքի արժեքը՝ 350 մլն դրամը պետության կողմից վերադարձվել է գնորդին, իսկ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը գրանցվել են որպես ՀՀ սեփականություն։
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ 2005-2016 թվականներին անհայտ անձանց կողմից հափշտակվել են «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ-ի հաշվեկշռում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող 2 մլն 658 հազար 220 դրամ նախնական արժեքով բեմական իրեր և տեխնիկական միջոցներ:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել են պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցանք կատարելու, ինչպես նաև պատմամշակութային արժեքների հափշտակության դեպքեր՝ 2023 թվականի հուլիսի 3-ին դատախազի կողմից հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել քննչական կոմիտե:
Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պաշտոնեական անփութություն, պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաների հափշտակություն և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթում հոդվածներով:
Լրահոս
0