https://arm.sputniknews.ru/20230807/nvoric-kancnei-ajs-ameni-mijvov-bella-hadidy-buzhumic-hetvo-lusankarner-e-hraparakel-64032529.html
«Նորից կանցնեի այս ամենի միջով». Բելլա Հադիդը բուժումից հետո լուսանկարներ է հրապարակել
«Նորից կանցնեի այս ամենի միջով». Բելլա Հադիդը բուժումից հետո լուսանկարներ է հրապարակել
Sputnik Արմենիա
Թոփ մոդելը պատմել, թե ինչպես է ընթացել բուժման ընթացքը։ 07.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-07T14:53+0400
2023-08-07T14:53+0400
2023-08-07T14:53+0400
բելլա հադիդ
հիվանդություն
բուժում
https://cdn.am.sputniknews.ru/img/1863/46/18634610_0:0:1600:901_1920x0_80_0_0_1caaba8e599f648f49a409168b33a55e.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի թոփ մոդել և Victoria's Secret-ի հրեշտակ Բելլա Հադիդը երկարատև բուժումից հետո առաջին անգամ սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել և ցույց տվել, թե ինչ տեսք ունի Լայմի հիվանդության սրացման դեմ 100 օր պայքարելուց հետո:Լայմի հիվանդությունը տզերի միջոցով տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է: Համարվում է փոխանցողով պայմանավորված ամենատարածված հիվանդությունը Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հիվանդությունը փոխանցվում է վարակված իքոդային տզերի խայթոցի արդյունքում: Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս:Հադիդի մոտ հիվանդությունը ախտորոշել են 2012 թվականին։ Մի քանի ամիս առաջ նրա մոտ հիվանդության սրացում էր եղել, և նա դադարել էր աշխատել ու հայտնվել հասարակական վայրերում։ Անցյալ շաբաթ նրա ավագ քույրը՝ Ջիջի Հադիդը, հայտնել էր Բելլա Հադիդի ապաքինման մասին ։Թոփ մոդելը հրապարակել է լուսանկարներ, որոնցում նա առանց դիմահարդարման է։Հադիդը հավաստիացրել է, որ չի հուսահատվում առողջական խնդիրների պատճառով։ Նրա խոսքով ՝ բուժման արդյունքն այնքան լավ է, որ նա չի զղջում տառապանքի և ապրած ցավի համար։ Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, իր գործակալներին և բժիշկներին։«Եթե ես ստիպված լինեի նորից անցնել այս ամենի միջով, որպեսզի հասնեի այս արդյունքին, ես նորից կանցնեի այս ճանապարհը: Դա ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին կամ», — հայտարարել է նա։Նշենք, որ Բելլայի կյանքում վերջերս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նա երկու տարվա հարաբերություններից հետո բաժանվել էր ընկերոջից` Մարկ Կալմանից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1863/46/18634610_60:0:1600:1155_1920x0_80_0_0_e1722b5d3c9cbdd9d434c92e5b9a379a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բելլա հադիդ, հիվանդություն, բուժում
բելլա հադիդ, հիվանդություն, բուժում
«Նորից կանցնեի այս ամենի միջով». Բելլա Հադիդը բուժումից հետո լուսանկարներ է հրապարակել
Թոփ մոդելը պատմել, թե ինչպես է ընթացել բուժման ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ամերիկացի թոփ մոդել և Victoria's Secret-ի հրեշտակ Բելլա Հադիդը երկարատև բուժումից հետո առաջին անգամ սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել և ցույց տվել, թե ինչ տեսք ունի Լայմի հիվանդության սրացման դեմ 100 օր պայքարելուց հետո:
Լայմի հիվանդությունը տզերի միջոցով տարածվող ինֆեկցիոն հիվանդություն է: Համարվում է փոխանցողով պայմանավորված ամենատարածված հիվանդությունը Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Հիվանդությունը փոխանցվում է վարակված իքոդային տզերի խայթոցի արդյունքում: Տզերը վարակվում են թռչուններին կամ կաթնասուններին խայթելիս:
Հադիդի մոտ հիվանդությունը ախտորոշել են 2012 թվականին։ Մի քանի ամիս առաջ նրա մոտ հիվանդության սրացում էր եղել, և նա դադարել էր աշխատել ու հայտնվել հասարակական վայրերում։ Անցյալ շաբաթ նրա ավագ քույրը՝ Ջիջի Հադիդը, հայտնել էր Բելլա Հադիդի ապաքինման մասին ։
Թոփ մոդելը հրապարակել է լուսանկարներ, որոնցում նա առանց դիմահարդարման է։
Հադիդը հավաստիացրել է, որ չի հուսահատվում առողջական խնդիրների պատճառով։ Նրա խոսքով ՝ բուժման արդյունքն այնքան լավ է, որ նա չի զղջում տառապանքի և ապրած ցավի համար։ Նա շնորհակալություն է հայտնել երկրպագուներին, իր գործակալներին և բժիշկներին։
«Եթե ես ստիպված լինեի նորից անցնել այս ամենի միջով, որպեսզի հասնեի այս արդյունքին, ես նորից կանցնեի այս ճանապարհը: Դա ինձ դարձրեց այնպիսին, ինչպիսին կամ», — հայտարարել է նա։
Նշենք, որ Բելլայի կյանքում վերջերս լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել։ Նա երկու տարվա հարաբերություններից հետո բաժանվել էր ընկերոջից` Մարկ Կալմանից։