https://arm.sputniknews.ru/20230807/mer-erkiry-chpetq-e-nerkajacni-vov-patahi-zbvosashrjutjan-volvortum-nvor-kargavvorumner-klinen-64031047.html
Մեր երկիրը չպետք է ներկայացնի ով պատահի. զբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ կլինեն
Մեր երկիրը չպետք է ներկայացնի ով պատահի. զբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ կլինեն
Sputnik Արմենիա
ՏԻՄ-երին լիազորություն է տրվելու զբոսաշրջային օպերատորներում ստուգումներ անցկացնելու և տույժեր սահմանելու համար։ 07.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-07T14:17+0400
2023-08-07T14:17+0400
2023-08-07T14:21+0400
զբոսաշրջություն
զբոսաշրջիկ
զբոսաշրջիկները սիրում են հայաստանը
մեխակ ապրեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56461844_0:53:1601:953_1920x0_80_0_0_03e623fbc394adfec2229d8b7d2f720c.jpg
Զբոսաշրջային օպերատորների, գործակալների, հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց, զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը կդառնա ծանուցման ենթակա։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը` անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում նոր օրենսդրական փոփոխություններին։Նշենք, որ նախագիծն օրերս հավանության է արժանացել կառավարության նիստում։Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ նոր փոփոխություններով զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է ծանուցվեն էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտե և ներկայացնեն ծանուցման` օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը։ Սահմանվելու են հստակ չափանիշներով պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար։«Նախատեսում ենք հստակեցնել սպառողի հետ կնքվող պայմանագրի դրույթները, այսինքն` նվազագույն դրույթներ կան, որոնք պետք է ներառվեն սպառողի հետ կնքվող պայմանագրերում»,–ասաց Մկրտչյանը։Հայաստանում են Ռուսաստանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներըՆոր փոփոխություններով կներդրվի նաև զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան, զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային գրանցամատյան, որի միջոցով զբոսաշրջիկները, սպառողները կարող են ստուգել` արդյոք տուրիստական զբոսաշրջային օպերատորը ծանուցված է, թե ոչ, օրինական գործունեություն է ծավալում, թե ոչ։ Այն բոլորի համար բաց է լինելու։Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը փոփոխությունները համարում է տեղին և նույնիսկ ուշացած։ Նրա խոսքով` զբոսաշրջային ոլորտի գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելով` նպաստելու են երկրում զբոսաշրջության ոլորտում գործարար, ներդրումային միջավայրի բարելավմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, որը վտանգված է։Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի կարծիքով` այս փոփոխությունը բերելու է նրան, որ տուրիզմի ոլորտում գործունեություն իրականացնողները հրավիրվելու են բաց դաշտ` թափանցիկ աշխատելու, այդ թվում` լինելու թափանցիկ նաև հարկային դաշտում։Հակառակ պարագայում այսօր բարեխիղճ աշխատող տուրիստական գործունեություն իրականացնողների կողքին գործում են սուբյեկտներ, որոնք գրանցված չեն, աշխատում են տնից, խուսափում են հարկերից և խիստ ցածրորակ ծառայություներ են մատուցում տուրիստներին` ազդելով նաև երկրի իմիջի վրա։Ավտոբուսը 1-2 ժամ սպասում է, մինչև ճամփան բացվի. ի՞նչ է առաջարկում Հայաստանը զբոսաշրջիկին«Այս գործընթացը ոչ թե որոշ անբարեխիղճ աշխատողների դաշտից դուրս մղելուն է ուղղված, այլ ընդհակառակը` բոլորին հրավիրում է հավասար պայմաններով բարեխիղճ աշխատանքի` ի պատիվ իրենց և երկրի աշխատելու։ Ով պատահի, ինչպես պատահի չպետք ներկայացնի մեր երկիրը, այլ պետք է երկիրը ներկայացնեն այնպիսի զբոսավարներ և զբոսաշրջային օպերատորներ, որոնք հայրենասեր գիտակներ են, որպեսզի չառաջանա մշակութային և տեղեկատվական անվտանգության խնդիր»,– խոսքն ամփոփեց Ապրեսյանը։Ի դեպ, զբոսաշրջային անձանց նկատմամբ վերահսկողական գործառույթներն իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Խախտումների հայտնաբերման դեպքում կսահմանվի համապատասխան տուգանք, կասեցում կամ գործունեության դադարեցում։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 30-ից։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/09/56461844_8:0:1431:1067_1920x0_80_0_0_e8f11489077cf3356763cc1efde38f58.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, մեխակ ապրեսյան
զբոսաշրջություն , զբոսաշրջիկ, զբոսաշրջիկները սիրում են հայաստանը, մեխակ ապրեսյան
Մեր երկիրը չպետք է ներկայացնի ով պատահի. զբոսաշրջության ոլորտում նոր կարգավորումներ կլինեն
14:17 07.08.2023 (Թարմացված է: 14:21 07.08.2023) ՏԻՄ-երին լիազորություն է տրվելու զբոսաշրջային օպերատորներում ստուգումներ անցկացնելու և տույժեր սահմանելու համար։
Զբոսաշրջային օպերատորների, գործակալների, հյուրանոցային ծառայություն մատուցող անձանց, զբոսավարների և ուղեկցորդների գործունեությունը կդառնա ծանուցման ենթակա։ Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը` անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում նոր օրենսդրական փոփոխություններին։
Նշենք, որ նախագիծն օրերս հավանության է արժանացել կառավարության նիստում։
«Գործող օրենսդրությամբ զբոսաշրջիկի և զբոսաշրջային գործունեության սուբյեկտի իրավունքները, պարտականությունները հստակեցված չեն, ոլորտի նկատմամբ վերահսկողական մեխանիզմների հարցը չլուծված է։ Մի շարք խնդիրներ կան, որոնք պետք է հստակ լուծում գտնեն, դրա համար մշակվել է «Զբոսաշրջության մասին» օրենքի նախագիծը»,–պարզաբանեց Մկրտչյանը։
Նախարարության ներկայացուցիչն ընդգծեց, որ նոր փոփոխություններով զբոսաշրջային գործունեություն իրականացնողները պետք է ծանուցվեն էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջային կոմիտե և ներկայացնեն ծանուցման` օրենսդրությամբ նախատեսված փաստաթղթերը։ Սահմանվելու են հստակ չափանիշներով պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար։
«Նախատեսում ենք հստակեցնել սպառողի հետ կնքվող պայմանագրի դրույթները, այսինքն` նվազագույն դրույթներ կան, որոնք պետք է ներառվեն սպառողի հետ կնքվող պայմանագրերում»,–ասաց Մկրտչյանը։
Նոր փոփոխություններով կներդրվի նաև զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյան, զբոսաշրջային ծառայությունների մատուցման էլեկտրոնային գրանցամատյան, որի միջոցով զբոսաշրջիկները, սպառողները կարող են ստուգել` արդյոք տուրիստական զբոսաշրջային օպերատորը ծանուցված է, թե ոչ, օրինական գործունեություն է ծավալում, թե ոչ։ Այն բոլորի համար բաց է լինելու։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը փոփոխությունները համարում է տեղին և նույնիսկ ուշացած։ Նրա խոսքով` զբոսաշրջային ոլորտի գործունեությունը ծանուցման ենթակա դարձնելով` նպաստելու են երկրում զբոսաշրջության ոլորտում գործարար, ներդրումային միջավայրի բարելավմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը, որը վտանգված է։
«Սահմանելով այս գործունեության տեսակները` զբոսավարի, ուղեկցորդի, զբոսաշրջային գործակալի և նաև հյուրանոցային ծառայությունը և զբոսաշրջային տրանսպորտային ծառայությունը ծանուցման ենթակա, ըստ էության` դա պարտադիր որակավորման ենթակա դարձնել է, որը կարգավորելու է դաշտը։ Այսինքն` եթե կազմակերպությունը ծանուցում է նախարարությանը, որ այսպիսի գործունեություն է ծավալում, դա ենթադրում է, որ իր առաջ դրվելու են կոնկրետ պահանջներ, որպեսզի աշխատանքի որակը համապատասխանի պահանջին»,–ասաց Ապրեսյանը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահի կարծիքով` այս փոփոխությունը բերելու է նրան, որ տուրիզմի ոլորտում գործունեություն իրականացնողները հրավիրվելու են բաց դաշտ` թափանցիկ աշխատելու, այդ թվում` լինելու թափանցիկ նաև հարկային դաշտում։
Հակառակ պարագայում այսօր բարեխիղճ աշխատող տուրիստական գործունեություն իրականացնողների կողքին գործում են սուբյեկտներ, որոնք գրանցված չեն, աշխատում են տնից, խուսափում են հարկերից և խիստ ցածրորակ ծառայություներ են մատուցում տուրիստներին` ազդելով նաև երկրի իմիջի վրա։
«Այս գործընթացը ոչ թե որոշ անբարեխիղճ աշխատողների դաշտից դուրս մղելուն է ուղղված, այլ ընդհակառակը` բոլորին հրավիրում է հավասար պայմաններով բարեխիղճ աշխատանքի` ի պատիվ իրենց և երկրի աշխատելու։ Ով պատահի, ինչպես պատահի չպետք ներկայացնի մեր երկիրը, այլ պետք է երկիրը ներկայացնեն այնպիսի զբոսավարներ և զբոսաշրջային օպերատորներ, որոնք հայրենասեր գիտակներ են, որպեսզի չառաջանա մշակութային և տեղեկատվական անվտանգության խնդիր»,– խոսքն ամփոփեց Ապրեսյանը։
Ի դեպ, զբոսաշրջային անձանց նկատմամբ վերահսկողական գործառույթներն իրականացնելու են տեղական ինքնակառավարման մարմինները: Խախտումների հայտնաբերման դեպքում կսահմանվի համապատասխան տուգանք, կասեցում կամ գործունեության դադարեցում։ Օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թվականի հունիսի 30-ից։