https://arm.sputniknews.ru/20230807/kievy-kvoch-e-arel-germaniajin-irenc-taurus-herahar-hrtirner-pvokhancel-64049565.html
Կիևը կոչ է արել Գերմանիային իրենց «Taurus» հեռահար հրթիռներ փոխանցել
Կիևը կոչ է արել Գերմանիային իրենց «Taurus» հեռահար հրթիռներ փոխանցել
Sputnik Արմենիա
Նշվել է, որ ռուսական զենքի պահեստներին, կամուրջներին և անցատեղերին հարվածելու համար արևմտյան հեռահար հրթիռները բավական արդյունավետ են։ 07.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-07T18:35+0400
2023-08-07T18:35+0400
2023-08-07T18:52+0400
ուկրաինա
գերմանիա
զենք
պատերազմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/2215/17/22151755_0:6:3073:1734_1920x0_80_0_0_dc20d324c8cb6a7a15fa9873ef8930c7.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատը համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում Գերմանիային կոչ է արել գերմանական «Taurus» հեռահար թևավոր հրթիռներ փոխանցել Ուկրաինային։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Նա նշել է, որ զենքի ռուսական պահեստներին, կամուրջներին և անցատեղերին հարվածելու ընթացքում արևմտյան հեռահար հրթիռները բավական արդյունավետ են։«Մեզ այդ տեսակի զենք շատ է պետք», – հավելել է Իգնատը։Ավելի վաղ, ինչպես հայտնել էր Spigel պարբերականը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Անդրեաս Շվարցը կոչ էր արել Գերմանիայի կառավարությանը սկսել Ուկրաինային «Taurus» թևավոր հրթիռներ մատակարարել։ Պատգամավորի խոսքով` հաջող «հակահարձակման» համար Ուկրաինային ռազմաօդային աջակցություն է պակասում։ Շվարցը հորդորել էր ժամանակ չծախսել երկար քննարկումների վրա և սկսել մատակարարումները։Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը ՌԻԱ Նովոստիին հայտարարել էր, որ Գերմանիայի հեռահար թևավոր հրթիռների հնարավոր փոխանցումը Ուկրաինային ընդգծում է այն փաստը, որ Գերմանիան ի հեճուկս ազգային շահերի, շարունակում է կատարել ԱՄՆ–ի կամակատարի դերը։
ուկրաինա
գերմանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2215/17/22151755_0:0:2731:2048_1920x0_80_0_0_1e21a1707d5c1fb7de950e25611b25a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուկրաինա, գերմանիա, զենք, պատերազմ, ռուսաստան
ուկրաինա, գերմանիա, զենք, պատերազմ, ռուսաստան
Կիևը կոչ է արել Գերմանիային իրենց «Taurus» հեռահար հրթիռներ փոխանցել
18:35 07.08.2023 (Թարմացված է: 18:52 07.08.2023) Նշվել է, որ ռուսական զենքի պահեստներին, կամուրջներին և անցատեղերին հարվածելու համար արևմտյան հեռահար հրթիռները բավական արդյունավետ են։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի ԶՈւ օդային ուժերի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատը համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում Գերմանիային կոչ է արել գերմանական «Taurus» հեռահար թևավոր հրթիռներ փոխանցել Ուկրաինային։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
«Կցանկանայինք «Storm Shadow»–ի և «Scalp»–ի (հեռահար հրթիռներ, որոնք Ուկրաինային են փոխանցել Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան – խմբ.) կողքին տեսնել նաև գերմանական հրթիռը։ Այժմ քննարկվում է «Taurus» թևավոր հրթիռների հարցը։ Ինչ որոշում կկայացնի Գերմանիայի կառավարությունը. Հույս ունեմ, որ այն կլինի հօգուտ Ուկրաինայի», – ասել է Իգնատը։
Նա նշել է, որ զենքի ռուսական պահեստներին, կամուրջներին և անցատեղերին հարվածելու ընթացքում արևմտյան հեռահար հրթիռները բավական արդյունավետ են։
«Մեզ այդ տեսակի զենք շատ է պետք», – հավելել է Իգնատը։
Ավելի վաղ, ինչպես հայտնել էր Spigel պարբերականը, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Անդրեաս Շվարցը կոչ էր արել Գերմանիայի կառավարությանը սկսել Ուկրաինային «Taurus» թևավոր հրթիռներ մատակարարել։ Պատգամավորի խոսքով` հաջող «հակահարձակման» համար Ուկրաինային ռազմաօդային աջակցություն է պակասում։ Շվարցը հորդորել էր ժամանակ չծախսել երկար քննարկումների վրա և սկսել մատակարարումները։
Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը ՌԻԱ Նովոստիին հայտարարել էր, որ Գերմանիայի հեռահար թևավոր հրթիռների հնարավոր փոխանցումը Ուկրաինային ընդգծում է այն փաստը, որ Գերմանիան ի հեճուկս ազգային շահերի, շարունակում է կատարել ԱՄՆ–ի կամակատարի դերը։