00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
6 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
38 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կարմիր խաչն այցելել է Վագիֆ Խաչատրյանին. նա երկտող է փոխանցել

© Photo : ScreenshotՎագիֆ Խաչատրյան
Վագիֆ Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 07.08.2023
Վագիֆ Խաչատրյան
Բաժանորդագրվել
Վագիֆ Խաչատրյանի դուստրը հորը հայրենիք վերադարձնելու հարցով կրկին դիմել է ՄԱԿ–ի գրասենյակ, այժմ սպասում է պատասխանի։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Կարմիր խաչն այցելել է Ադրբեջանի կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վագիֆ Խաչատրյանի դուստրը` Վերան։
«Կարմիր խաչը երեկ տեսակցել է հորս։ Մեզ ասացին, որ նա ձերբակալվածների պահման վայրում է գտնվում։ Ասացին նաև՝ դեղեր է խմում: Մեզ երկտող էլ են փոխանցել, որտեղ գրված է. «Ձեր մասին եմ մտածում, ողջություն լինի` կգամ»»,- ասաց Վերան:
Նա նշեց, որ ինքն այսօր կրկին եղել է ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակի մոտ, որտեղ հերթական անգամ դիմել է հորը հայրենիք վերադարձնելու հարցով։ Սպասում է պատասխանի։
Հարցին` հնարավո՞ր է արդյոք, որ տեսազանգ ապահովվի հարազատների ու Վագիֆ Խաչատրյանի միջև, Վերան պատասխանեց` ասել են, թե հնարավոր ամեն բան անում են, բայց չեն խոստանում։
Ադրբեջանում Վագիֆ Խաչատրյանին հարցաքննել են. նրան մեղադրանք է առաջադրվել
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Լրահոս
0