https://arm.sputniknews.ru/20230807/chem-patrastvum-masnakcel-majraqaghaqi-ishkhanutjunneri-yntrutjunnerin-ashvotjan-64032793.html
Չեմ պատրաստվում մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին․ Աշոտյան
Չեմ պատրաստվում մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին․ Աշոտյան
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ կուսակցությունը որևէ թեկնածու առաջադրելու մոտեցում չունի, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն Երևանի ավագանու... 07.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-07T15:00+0400
2023-08-07T15:00+0400
2023-08-07T19:25+0400
արմեն աշոտյան
երևանի ավագանի
երևանի ավագանու ընտրություններ
հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ)
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58159189_0:0:1601:901_1920x0_80_0_0_fbcf48d9960a08136697d721572a9542.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, արձագանքել է այն լուրերին, թե Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ընդդիմությունն իրեն առաջադրելու է քաղաքապետի թեկնածու։Աշոտյանը նշել է, որ բանտախցում չուներ հնարավորություն պարզելու նման քննարկումների սկզբանղբյուրը, սակայն տեսնելով «իշխանական մամուլի ոգևորությունն այս կապակցությամբ», ստիպված է եղել արձագանքել։Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության թեկնածուն Արմեն Աշոտյանն է։Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։Քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը։«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը»։ Սկզբում հայտարարվեց, որ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը։ Երկու օր անց կուսակցությունը հայտարարեց, որ ղեկավար մարմինը որոշել է, որ ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Նելլի Հարությունյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/04/0e/58159189_0:0:1425:1068_1920x0_80_0_0_c8d1e6d896a4f2bf7eb9899174aff3b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն աշոտյան, երևանի ավագանի, երևանի ավագանու ընտրություններ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), քրեակատարողական հիմնարկ (քկհ)
արմեն աշոտյան, երևանի ավագանի, երևանի ավագանու ընտրություններ, հայաստանի հանրապետական կուսակցություն (հհկ), քրեակատարողական հիմնարկ (քկհ)
Չեմ պատրաստվում մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին․ Աշոտյան
15:00 07.08.2023 (Թարմացված է: 19:25 07.08.2023) ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ կուսակցությունը որևէ թեկնածու առաջադրելու մոտեցում չունի, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն Երևանի ավագանու ընտրությունների հետ։
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը, որը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում,
արձագանքել է այն լուրերին, թե Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ընդդիմությունն իրեն առաջադրելու է քաղաքապետի թեկնածու։
Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվեց հունիսի 16–ին։ Նա և Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը մեղադրվում են բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ: Նրանց մեղադրում են «Ծովասար» հյուրանոցային համալիրի քոթեջները ուռճացված գներով (հաջորդած «ատկատներով») ձեռք բերելու համար այն ժամանակահատվածում, երբ ՀՀԿ փոխնախագահը գլխավորել է բուհի հոգաբարձուների խորհուրդը:
Աշոտյանը նշել է, որ բանտախցում չուներ հնարավորություն պարզելու նման քննարկումների սկզբանղբյուրը, սակայն տեսնելով «իշխանական մամուլի ոգևորությունն այս կապակցությամբ», ստիպված է եղել արձագանքել։
«Ես չեմ պատրաստվում որևէ կերպ մասնակցել մայրաքաղաքի իշխանությունների ընտրություններին: Նման մոտեցում ունի նաև իմ` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանզի Հայաստանի և Արցախի առաջնահերթ խնդիրները որևէ կապ չունեն գործող վարչակազմի` Տիգրան Ավինյանին քաղաքապետի աթոռին նստեցնելու խոնավ երազների հետ»,-գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Երևանի ավագանու ընտրություններում ընդդիմության թեկնածուն Արմեն Աշոտյանն է։
Հիշեցնենք` Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
քաղաքապետի թեկնածուն նախկին փոխվարչապետ, այժմ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է:
Ընտրություններին կմասնակցեն նաև «Լույս» խմբակցության ղեկավար
Դավիթ Խաժակյանը, Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար
Վիկտոր Մնացականյանը, ինչպես նաև «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ
Մանե Թանդիլյանը։
Քաղաքապետի պաշտոնի համար
կպայքարի նաև «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի վարչության անդամ Հայկ Գրիգորյանը։
ԱԺ նախկին պատգամավոր, ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ
Արթուր Վանեցյանը չի բացառել, որ կառաջադրի իր թեկնածությունը Երևանի քաղաքապետի ընտրություններում։
Երևանի քաղաքապետի պաշտոնին է հավակնում նաև ՀՀ արդարադատության նախկին նախարար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ
Արտակ Զեյնալյանը։
«Հայաստան» դաշինքը քննարկում է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հարցը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև
«Հանուն սոցիալական արդարության» կուսակցությունը։
Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի նաև «Ուժը Հայրենյաց» կուսակցությունը»։ Սկզբում հայտարարվեց, որ կուսակցության համամասնական ցուցակը
գլխավորելու է կուսակցության համահիմնադիր Նատալյա Արզաքանցյանը։ Երկու օր անց կուսակցությունը հայտարարեց, որ ղեկավար մարմինը որոշել է, որ ավագանու ընտրություններում ցուցակը
կգլխավորի Նելլի Հարությունյանը։