https://arm.sputniknews.ru/20230806/ymbish-sahak-hvovhannisjany-voske-medal-e-nvatshel-aph-erkrvord-khagherum-63995143.html
Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՊՀ երկրորդ խաղերում
Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՊՀ երկրորդ խաղերում
Sputnik Արմենիա
Նրա նվաճած մեդալն առաջինն է Հայաստանի հավաքականի համար ԱՊՀ խաղերում։ 06.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-06T10:45+0400
2023-08-06T10:45+0400
2023-08-06T10:55+0400
ըմբիշ
ըմբշամարտիկ
հայ
մարզիկ
մեդալ
չեմպիոն
անկախ պետությունների համագործակցություն (ապհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/63994362_0:55:1080:663_1920x0_80_0_0_0e1ed9a3561da81d47e84711383fa903.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. 67 կգ քաշային ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է չեմպիոն Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում անցկացվող ԱՊՀ երկրորդ խաղերում։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։«Եզրափակիչ գոտեմարտում հայ մարզիկը 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն Մուսլիմ Իմադաևին»,– ասված է հաղորդագրությունում։Ի դեպ, ըմբիշի նվաճած մեդալն առաջինն է Հայաստանի հավաքականի համար ԱՊՀ խաղերում։Նշենք, որ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի է արժանացել Սամվել Գրիգորյանը (82 կգ)։ Փոքր եզրափակչում նա 24 վայրկյանում հաղթել է տաջիկ մրցակցին։ Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտել են իրենց ելույթները երկու մեդալով։ԱՊՀ 2-րդ խաղերին Հայաստանը ներկայացնում են 140-ից ավելի պատանի և երիտասարդ բռնցքամարտիկներ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներ, ձյուդոիստներ, կարատեիստներ, ատլետներ, լողորդներ, ծովափնյա վոլեյբոլիստներ, սամբոիստներ, նետաձիգներ, հրաձիգներ, խոտի հոկեյիստներ, մարմնամարզիկներ և վոլեյբոլիստներ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/06/63994362_87:0:1047:720_1920x0_80_0_0_babb1bbd8c320b3ae9e2fb9dce027ba5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ըմբիշ սահակ հովհաննիսյան ապհ չեմպիոն
ըմբիշ սահակ հովհաննիսյան ապհ չեմպիոն
Ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՊՀ երկրորդ խաղերում
10:45 06.08.2023 (Թարմացված է: 10:55 06.08.2023) Նրա նվաճած մեդալն առաջինն է Հայաստանի հավաքականի համար ԱՊՀ խաղերում։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. 67 կգ քաշային ըմբիշ Սահակ Հովհաննիսյանը դարձել է չեմպիոն Բելառուսական Սոլիգորսկ քաղաքում անցկացվող ԱՊՀ երկրորդ խաղերում։ Այս մասին
հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։
«Եզրափակիչ գոտեմարտում հայ մարզիկը 4:2 հաշվով պարտության է մատնել Ռուսաստանի երիտասարդական առաջնության չեմպիոն և մեծահասակների փոխչեմպիոն Մուսլիմ Իմադաևին»,– ասված է հաղորդագրությունում։
1/8-րդ եզրափակչում Հովհաննիսյանը հաղթել է Տաջիկստանի ներկայացուցչին, ապա շանս չի տվել թուրքմեն մրցակցին, կիսաեզրափակչում Հովհաննիսյանը դիտարժան գոտեմարտում
հաղթել է ադրբեջանցի Մամադլիին։
Ի դեպ, ըմբիշի նվաճած մեդալն առաջինն է Հայաստանի հավաքականի համար ԱՊՀ խաղերում։
Նշենք, որ Հայաստանի հավաքականից բրոնզե մեդալի է արժանացել Սամվել Գրիգորյանը (82 կգ)։ Փոքր եզրափակչում նա 24 վայրկյանում հաղթել է տաջիկ մրցակցին։ Հունահռոմեական ոճի ըմբիշներն ավարտել են իրենց ելույթները երկու մեդալով։
ԱՊՀ 2-րդ խաղերին Հայաստանը ներկայացնում են 140-ից ավելի պատանի և երիտասարդ բռնցքամարտիկներ, ազատ և հունահռոմեական ոճի ըմբիշներ, ձյուդոիստներ, կարատեիստներ, ատլետներ, լողորդներ, ծովափնյա վոլեյբոլիստներ, սամբոիստներ, նետաձիգներ, հրաձիգներ, խոտի հոկեյիստներ, մարմնամարզիկներ և վոլեյբոլիստներ։