https://arm.sputniknews.ru/20230806/rd-khaghaghapahnery-krkin-hradadari-khakhtum-en-ardzanagrel-shushii-shrjanum-64013937.html
ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի խախտում են արձանագրել Շուշիի շրջանում
ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի խախտում են արձանագրել Շուշիի շրջանում
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ 06.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-06T20:36+0400
2023-08-06T20:36+0400
2023-08-06T20:43+0400
լեռնային ղարաբաղ
խաղաղապահներն արցախում
խաղաղապահ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40282392_83:180:1280:853_1920x0_80_0_0_fd8abf96dc98d7623ae0be2d69dddbdf.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։Նշվում է որ տուժածներ չկան։Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:Լեռնային Ղարաբաղում 30.000 երեխա ու նրանց ընտանիքները սովի են մատնված. Մխիթարյանի գրառումը
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/03/1c/40282392_219:138:1172:853_1920x0_80_0_0_3f6cfe33931caee7c7be3a8adfa363e6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ
լեռնային ղարաբաղ, խաղաղապահներն արցախում, խաղաղապահ
ՌԴ խաղաղապահները կրկին հրադադարի խախտում են արձանագրել Շուշիի շրջանում
20:36 06.08.2023 (Թարմացված է: 20:43 06.08.2023) ՌԴ ՊՆ–ն հայտնում է, որ միջադեպի արդյունքում տուժածներ չկան։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։
Նշվում է որ տուժածներ չկան։
«Դեպքի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,– ասված է հաղորդագրությունում:
Տեղեկագրում նշվում է նաև, որ ռուս խաղաղապահները երեք երթուղով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: