Լուսաձայնային էֆեկտներ և վառ էմոցիաներ․ Գյումրիում տրվեց Համահայկական 8-րդ խաղերի մեկնարկը
Լուսաձայնային էֆեկտներ և վառ էմոցիաներ․ Գյումրիում տրվեց Համահայկական 8-րդ խաղերի մեկնարկը
Sputnik Արմենիա
Համահայկական խաղերի ջահը մինչ Գյումրի տեղափոխվելը օրհնություն է ստացել և վառվել Անիում և Ստեփանակերտում, ապա Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում։ 06.08.2023, Sputnik Արմենիա
Գյումրիի «Շիրակ» մարզադաշտում տեղի ունեցավ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը։Ծո, ըսիգ էլիտայի համար է․ գյումրեցիները դժգոհում են՝ Համահայկական խաղերը դիտել հնարավոր չէՄիջոցառումը մեկնարկեց շքերթով, որը բացելու պատիվը տրված էր տանտերերին. սպորտային քաղաք Գյումրին մարզական այս միջոցառմանը ներկայանում է 262 մարզիկ-մարզուհիներով։Հանդիսատեսն առանձնահատուկ ջերմ ծափահարություններով դիմավորեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի թիմին. նրանք իրենց ուժերը կչափեն 6 մարզաձևերում։ Արցախի թիմի ջահակիրը Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Էրիկ Առուսամյանն էր։Խաղերի հանդիսավոր բացման միջոցառումը վարող ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը հայտարարեց, որ եռամիասնության ջահերից մեկը վառվել է Ստեփանակերտում։«Այս դժվարին իրավիճակում ողջ հայությունը ձեզ հետ է»,- նշեց Կարեն Գիլոյանը։Մարզական շքերթը եզրափակեց Երևանի պատվիրակությունը։Մեծ էկրան, ավելացված աթոռներ. ինչպես է Գյումրին պատրաստվում Համահայկական 8-րդ խաղերինՆշենք, որ Համահայկական խաղերի ջահը մինչ Գյումրի տեղափոխվելը օրհնություն է ստացել և վառվել Անիում և Ստեփանակերտում, ապա Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում, իսկ մարզադաշտում խաղերի ջահը վառելու պատիվը տրվել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե (2012), ոսկե (2016) և արծաթե (2020) մեդալակիր Արթուր Ալեքսանյանին։Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։Հավելենք, որ արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Համահայկական 8–րդ խաղերին մասնակցում են 41 երկրի 179 քաղաքներից Գյումրի ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներ։
Միջոցառումը մեկնարկեց շքերթով, որը բացելու պատիվը տրված էր տանտերերին. սպորտային քաղաք Գյումրին մարզական այս միջոցառմանը ներկայանում է 262 մարզիկ-մարզուհիներով։
Ի դեպ, շքերթին ամենամեծ պատվիրակությունը ՌԴ–ից ժամանած մարզիկներն էին՝ ընդհանուր 705, իսկ ամենափոքր կազմով՝ մեկ անձ, Պրահան էր (Չեխիա)։
Հանդիսատեսն առանձնահատուկ ջերմ ծափահարություններով դիմավորեց Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի թիմին. նրանք իրենց ուժերը կչափեն 6 մարզաձևերում։ Արցախի թիմի ջահակիրը Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Էրիկ Առուսամյանն էր։
Նշենք, որ Համահայկական խաղերի ջահը մինչ Գյումրի տեղափոխվելը օրհնություն է ստացել և վառվել Անիում և Ստեփանակերտում, ապա Գյումրիի Սուրբ Յոթ վերք եկեղեցում, իսկ մարզադաշտում խաղերի ջահը վառելու պատիվը տրվել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի քառակի, Եվրոպայի վեցակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե (2012), ոսկե (2016) և արծաթե (2020) մեդալակիր Արթուր Ալեքսանյանին։
Հավելենք, որ արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։ Համահայկական 8–րդ խաղերին մասնակցում են 41 երկրի 179 քաղաքներից Գյումրի ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներ։