https://arm.sputniknews.ru/20230806/chizqejq-guzeq-gjumri-ekeq-gjumreci-eritasardy-kartsratiper-e-kvotrum-63921432.html
Չիզքեյք գուզե՞ք, Գյումրի էկե՛ք․ գյումրեցի երիտասարդը կարծրատիպեր է կոտրում
Չիզքեյք գուզե՞ք, Գյումրի էկե՛ք․ գյումրեցի երիտասարդը կարծրատիպեր է կոտրում
Sputnik Արմենիա
Վարպետ խոհարարների Գյումրիում շատ կհանդիպեք, հրուշակագործների՝ հազվադեպ։ Չնայած իր տարիքին` Տիգրանը հասցրել է ոչ միայն հմտանալ իր մասնագիտության մեջ, այլ նաև... 06.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-06T18:01+0400
2023-08-06T18:01+0400
2023-08-06T18:01+0400
գյումրի
հրուշակագործ
չիզքեյք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1d/63651344_0:0:1600:901_1920x0_80_0_0_60398364425f649b680afcae25945702.jpg
21–ամյա հրուշակագործ Տիգրան Միքայելյանը պատվիրատուների պակաս չունի. անհատական պատվերներից բացի, Գյումրիում հայտնի շատ սրճարանների և ռեստորանների համար էլ է պատրաստում։ Պատվերներ է ունենում նաև Երևանից, սակայն դեռ Գյումրիից դուրս պատվերներ չի ընդունում՝ առաքումը դժվար է կազմակերպել։Միքայելյանը աղանդերի պատրաստման ողջ ընթացքը մենակ է անում՝ բաղադրատոմսի մշակումից մինչև զարդարանք ու փաթեթավորում։ Չի դժգոհում՝ ասում է իր հաջողության գաղտնիքը սիրով պատրաստելու մեջ է։ Միակ գործը, որ մայրիկը՝ Գոհարը, անում է` սպասքը լվանալն է։«Չնայած տարիքին` խստապահանջ է ամեն հարցում ՝ մաքրությունից մինչև սննդամթերքների ընտրություն։ Նրա մոտ ամեն ինչ թարմ է, իսկ հատապտուղները հիմնականում սեփական այգուց է հավաքում»,– Sputnik Արմենիային ասում է Գոհարը։Հետաքրքրությունը խոհարարության ու հրուշակագործության հանդեպ փոքր հասակից է՝ սիրել է մայրիկին խոհանոցում օգնել, երբ նա գաթա կամ թխվածք էր պատրաստում։Չիզքեյք պատրաստելը երիտասարդի միակ զբաղմունքը չէ, Տիգրանը նաև քաղաքի հյուրատներից մեկում խոհարար է աշխատում։ 16 տարեկանից է նա խոհարարությամբ զբաղվել քաղաքի տարբեր ռեստորաններում ու սրճարաններում։Հետաքրքիր է, բայց ընտանիքում խոհարարներ չկան՝ հայրը շինարար է, մայրը՝ տնային տնտեսուհի։ Գյումրիում Տիգրանն իր զբաղմունքով կարծրատիպեր է կոտրում։ «Իմ ձեռքբերումներով ու հաջողություններով շատ են ուրախանում ոչ միայն իմ ծնողները, այլ նաև իմ ընկերները։ Նույնիսկ նրանցից շատերը, տեսնելով իմ հաջողությունները, մտածում են այս մասնագիտությունն ընտրելու մասին»,- ասում է Տիգրանը։Պատմում է, որ սկզբում ռեստորաններում ու սրճարաններում չիզքեյք պատվիրողները չէին հավատում, որ դրանց հեղինակը գյումրեցի երիտասարդ տղա է։«Եթե ամեն ինչի մեջ սեր ներդնես, ապա կերակուրը համեղ կստացվի։ Որքան էլ ուշ գիշեր լինի կամ վաղ առավոտ, պետք է սիրով անեմ, որ արդյունքը լավը ստացվի»,- ասում է երիտասարդը ու հմտորեն զարդարում և փաթեթավորում չիզքեյքը։Չիզքեյքի ընտրությունը պատահական չէր. խոհարար աշխատելու ընթացքում Տիգրանը նկատում է, որ քաղաքի հյուրերը պատվիրում են չիզքեյքեր, որոնք այդքան էլ չեն գոհացնում նրանց։ Որոշում է ինքնուրույն սովորել պատրաստել այդ աղանդերը։ Հմտանում է ժամանակի ընթացքում, իսկ մասնագիտության գաղտնիքներին տիրապետել օգնում են Աբու Դաբիում անցկացվող դասընթացները։Անուշահամ չիզքեյքի պատրաստումը Տիգրանի միակ ձեռքբերումը չէ, արդեն չորս տարի է դասընթացավար է՝ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում խոհարարության դասընթաց է վարում, իսկ աշակերտները 14-56 տարեկաններն են։ «Սկզբից իմ աշակերտները թերահավատորեն են ընդունում ինձ, բայց շատ շուտ էլ փոխում են իրենց կարծիքը»,-ասում է Տիգրանը։Ընտրած մասնագիտությունն ու նորին հասնելու ձգտումը քիչ ազատ ժամանակ են թողնում ընկերների հետ շփվելու համար, բայց Տիգրանը չի դժգոհում՝ հիմա ժամանակն է նոր ձեռքբերումների ու նոր փորձառությունների։ Չնայած փորձին, ճանաչմանն ու հաջողություններին, սովորելու տեղ դեռ ունի ու պատրաստ է հմտանալ իր ընտրած գործի մեջ։Երիտասարդի երազանքը ծննդավայրում չիզքեյքերի սեփական սրճարանի հիմնումն է։ Կուզեր, որ զբոսաշրջիկները Գյումրի գային, նաև իր չիզքեյքերը փորձելու համար։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/07/1d/63651344_0:0:1600:1200_1920x0_80_0_0_1fab3635caf4d21baf354ddac9a52686.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արմենուհի Մխոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2360/57/23605773_297:46:846:595_100x100_80_0_0_656f445e799bc18f74429b49a7a32f17.jpg
գյումրի, հրուշակագործ, չիզքեյք
գյումրի, հրուշակագործ, չիզքեյք
Չիզքեյք գուզե՞ք, Գյումրի էկե՛ք․ գյումրեցի երիտասարդը կարծրատիպեր է կոտրում
Վարպետ խոհարարների Գյումրիում շատ կհանդիպեք, հրուշակագործների՝ հազվադեպ։ Չնայած իր տարիքին` Տիգրանը հասցրել է ոչ միայն հմտանալ իր մասնագիտության մեջ, այլ նաև ճանաչում ձեռք բերել․ չիզքեյքի վարպետի պատրաստած նրբահամ և բազմազան աղանդերները պահանջված են հայրենի քաղաքում։
21–ամյա հրուշակագործ Տիգրան Միքայելյանը պատվիրատուների պակաս չունի. անհատական պատվերներից բացի, Գյումրիում հայտնի շատ սրճարանների և ռեստորանների համար էլ է պատրաստում։ Պատվերներ է ունենում նաև Երևանից, սակայն դեռ Գյումրիից դուրս պատվերներ չի ընդունում՝ առաքումը դժվար է կազմակերպել։
Միքայելյանը աղանդերի պատրաստման ողջ ընթացքը մենակ է անում՝ բաղադրատոմսի մշակումից մինչև զարդարանք ու փաթեթավորում։ Չի դժգոհում՝ ասում է իր հաջողության գաղտնիքը սիրով պատրաստելու մեջ է։ Միակ գործը, որ մայրիկը՝ Գոհարը, անում է` սպասքը լվանալն է։
«Չնայած տարիքին` խստապահանջ է ամեն հարցում ՝ մաքրությունից մինչև սննդամթերքների ընտրություն։ Նրա մոտ ամեն ինչ թարմ է, իսկ հատապտուղները հիմնականում սեփական այգուց է հավաքում»,–
Sputnik Արմենիային ասում է Գոհարը։
Հետաքրքրությունը խոհարարության ու հրուշակագործության հանդեպ փոքր հասակից է՝ սիրել է մայրիկին խոհանոցում օգնել, երբ նա գաթա կամ թխվածք էր պատրաստում։
Չիզքեյք պատրաստելը երիտասարդի միակ զբաղմունքը չէ, Տիգրանը նաև քաղաքի հյուրատներից մեկում խոհարար է աշխատում։ 16 տարեկանից է նա խոհարարությամբ զբաղվել քաղաքի տարբեր ռեստորաններում ու սրճարաններում։
Հետաքրքիր է, բայց ընտանիքում խոհարարներ չկան՝ հայրը շինարար է, մայրը՝ տնային տնտեսուհի։ Գյումրիում Տիգրանն իր զբաղմունքով կարծրատիպեր է կոտրում։ «Իմ ձեռքբերումներով ու հաջողություններով շատ են ուրախանում ոչ միայն իմ ծնողները, այլ նաև իմ ընկերները։ Նույնիսկ նրանցից շատերը, տեսնելով իմ հաջողությունները, մտածում են այս մասնագիտությունն ընտրելու մասին»,- ասում է Տիգրանը։
Պատմում է, որ սկզբում ռեստորաններում ու սրճարաններում չիզքեյք պատվիրողները չէին հավատում, որ դրանց հեղինակը գյումրեցի երիտասարդ տղա է։
«Եթե ամեն ինչի մեջ սեր ներդնես, ապա կերակուրը համեղ կստացվի։ Որքան էլ ուշ գիշեր լինի կամ վաղ առավոտ, պետք է սիրով անեմ, որ արդյունքը լավը ստացվի»,- ասում է երիտասարդը ու հմտորեն զարդարում և փաթեթավորում չիզքեյքը։
Չիզքեյքի ընտրությունը պատահական չէր. խոհարար աշխատելու ընթացքում Տիգրանը նկատում է, որ քաղաքի հյուրերը պատվիրում են չիզքեյքեր, որոնք այդքան էլ չեն գոհացնում նրանց։ Որոշում է ինքնուրույն սովորել պատրաստել այդ աղանդերը։ Հմտանում է ժամանակի ընթացքում, իսկ մասնագիտության գաղտնիքներին տիրապետել օգնում են Աբու Դաբիում անցկացվող դասընթացները։
Անուշահամ չիզքեյքի պատրաստումը Տիգրանի միակ ձեռքբերումը չէ, արդեն չորս տարի է դասընթացավար է՝ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում խոհարարության դասընթաց է վարում, իսկ աշակերտները 14-56 տարեկաններն են։ «Սկզբից իմ աշակերտները թերահավատորեն են ընդունում ինձ, բայց շատ շուտ էլ փոխում են իրենց կարծիքը»,-ասում է Տիգրանը։
Ընտրած մասնագիտությունն ու նորին հասնելու ձգտումը քիչ ազատ ժամանակ են թողնում ընկերների հետ շփվելու համար, բայց Տիգրանը չի դժգոհում՝ հիմա ժամանակն է նոր ձեռքբերումների ու նոր փորձառությունների։ Չնայած փորձին, ճանաչմանն ու հաջողություններին, սովորելու տեղ դեռ ունի ու պատրաստ է հմտանալ իր ընտրած գործի մեջ։
Երիտասարդի երազանքը ծննդավայրում չիզքեյքերի սեփական սրճարանի հիմնումն է։ Կուզեր, որ զբոսաշրջիկները Գյումրի գային, նաև իր չիզքեյքերը փորձելու համար։