https://arm.sputniknews.ru/20230805/turqmenstan-aviaynkerutjuny-depi-mvoskva-chverteri-dadarecman-hamar-nvor-zhamket-e-nshel-63975811.html
«Թուրքմենստան» ավիաընկերությունը դեպի Մոսկվա չվերթերի դադարեցման համար նոր ժամկետ է նշել
«Թուրքմենստան» ավիաընկերությունը դեպի Մոսկվա չվերթերի դադարեցման համար նոր ժամկետ է նշել
Sputnik Արմենիա
Ընկերությունն ուղևորներին առաջարկում է կա՛մ փոփոխել երթուղին առանց պահումների, կա՛մ վերադարձնել գումարը։ 05.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-05T18:30+0400
2023-08-05T18:30+0400
2023-08-05T18:30+0400
թուրքմենստան
ավիաընկերություն
մոսկվա
կազան
ուկրաինա
պատերազմ
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/94/10929410_0:0:3072:1728_1920x0_80_0_0_a8c89b3d30b7e2690d592ee3367e6605.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Թուրքմենստան» ավիաընկերությունը, որը օգոստոսի 1-22-ը դադարեցրել էր Աշխաբադ–Մոսկվա չվերթերը, երկարացրել է սահմանափակումը մինչև հոկտեմբերի 28-ը։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ–ը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։Ընկերությունն առաջարկում է ուղևորներին կա՛մ փոխել տոմսը և Աշխաբադ–Մոսկվա չվերթի փոխարեն իրականացնել Աշխաբադ–Կազան չվերթն առանց պահումների, կա՛մ վերադարձնել գումարը, ինչը կիրականացվի միայն տոմսի ձեռքբերման երկրում։Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել էր ավիաընկերությունը, դեպի Մոսկվա իրականացվող չվերթերը դադարեցվել են Մոսկվայի օդային տարածքում առկա իրավիճակի պատճառով։Ռոսավիացիան երկարացրել է ՌԴ հարավային օդանավակայաններ թռիչքների արգելքըԹուրքմենստանից Ռուսաստան չվերթերն իրականացնում են երկու ավիաընկերություն` «Թուրքմենական ավիաուղիներն» ու S7–ը։ Թռիչքները դեպի Մոսկվա են և Կազան։ Հավելենք, որ S7–ը դեպի Մոսկվա թռիչքները չի դադարեցրել։
մոսկվա
կազան
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1092/94/10929410_341:0:3072:2048_1920x0_80_0_0_ec064012f71a141d93ebe8e06d69b3e7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքմենստան, ավիաընկերություն, մոսկվա, կազան, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
թուրքմենստան, ավիաընկերություն, մոսկվա, կազան, ուկրաինա, պատերազմ, ռուսաստան
«Թուրքմենստան» ավիաընկերությունը դեպի Մոսկվա չվերթերի դադարեցման համար նոր ժամկետ է նշել
Ընկերությունն ուղևորներին առաջարկում է կա՛մ փոփոխել երթուղին առանց պահումների, կա՛մ վերադարձնել գումարը։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Թուրքմենստան» ավիաընկերությունը, որը օգոստոսի 1-22-ը դադարեցրել էր Աշխաբադ–Մոսկվա չվերթերը, երկարացրել է սահմանափակումը մինչև հոկտեմբերի 28-ը։ Այս մասին հայտնել է
ՏԱՍՍ–ը` հղում անելով ընկերության մամուլի ծառայությանը։
«Դեպի Ռուսաստան թռիչքները կիրականացվեն Աշխաբադ–Կազան–Աշխաբադ երթուղով։ Մոսկվա–Աշխաբադ ուղղությամբ ավիատոմսեր ունեցող ուղևորները պետք է ինքնուրույն հասնեն Կազան թռիչքից 3 ժամ առաջ, ավիատոմսում նշված օրվա և ժամի համաձայն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ընկերությունն առաջարկում է ուղևորներին կա՛մ փոխել տոմսը և Աշխաբադ–Մոսկվա չվերթի փոխարեն իրականացնել Աշխաբադ–Կազան չվերթն առանց պահումների, կա՛մ վերադարձնել գումարը, ինչը կիրականացվի միայն տոմսի ձեռքբերման երկրում։
Ինչպես օգոստոսի 1-ին հայտնել էր ավիաընկերությունը, դեպի Մոսկվա իրականացվող չվերթերը դադարեցվել են Մոսկվայի օդային տարածքում առկա իրավիճակի պատճառով։
Թուրքմենստանից Ռուսաստան չվերթերն իրականացնում են երկու ավիաընկերություն` «Թուրքմենական ավիաուղիներն» ու S7–ը։ Թռիչքները դեպի Մոսկվա են և Կազան։ Հավելենք, որ S7–ը դեպի Մոսկվա թռիչքները չի դադարեցրել։