https://arm.sputniknews.ru/20230805/tsvo-ysig-elitaji-hamar-e-gjumrecinery-dzhgvohum-en-hamahajkakan-khaghery-ditel-hnaravvor-che-63981202.html
Ծո, ըսիգ էլիտայի համար է․ գյումրեցիները դժգոհում են՝ Համահայկական խաղերը դիտել հնարավոր չէ
Ծո, ըսիգ էլիտայի համար է․ գյումրեցիները դժգոհում են՝ Համահայկական խաղերը դիտել հնարավոր չէ
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիայի թղթակիցը տեղում հետևում է իրավիճակին։ 05.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-05T20:30+0400
2023-08-05T20:30+0400
2023-08-05T20:47+0400
գյումրի
համահայկական խաղեր
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/05/63980046_0:250:1333:1000_1920x0_80_0_0_b2d46e9cb7407aa9e95373b17312401f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» մարզադաշտում քիչ անց կմեկնարկեն Համահայկական 8–րդ խաղերը։ 41 երկրի 179 քաղաքներից Գյումրի ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներին ուղեկցում են մեծաթիվ պատվիրակություններ։ Ձեռնարկված են անվտանգության աննախադեպ քայեր։Գյումրեցիներից շատերը դժգոհում են․ խաղերին մարզադաշտից հետևել չի հաջողվում։«Չկան տոմսեր ու հրավիրատոմսեր, ծո՛, ըսիգ էլիտայի համար է, էլ ընչի բերին Գյումրի հասցրին»,-դժգոհեց Կարապետը, ում չհաջողվեց մուտք գործել մարզադաշտ։Մարզադաշտ մուտք գործելը դժվար է նաև նրանց համար, ովքեր հրավիրատոմս ունեն։Մարզադաշտում մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված։Մեծ էկրան, ավելացված աթոռներ. ինչպես է Գյումրին պատրաստվում Համահայկական 8-րդ խաղերինՆշենք, որ արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։Ամենամեծ թիմը Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնությունից՝ 24 քաղաքից մոտ 800 մասնակից։
գյումրի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/05/63980046_0:0:1333:1000_1920x0_80_0_0_398832dc2823692d59f7e27a322e94a4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գյումրի, համահայկական խաղեր, հայաստան
գյումրի, համահայկական խաղեր, հայաստան
Ծո, ըսիգ էլիտայի համար է․ գյումրեցիները դժգոհում են՝ Համահայկական խաղերը դիտել հնարավոր չէ
20:30 05.08.2023 (Թարմացված է: 20:47 05.08.2023) Sputnik Արմենիայի թղթակիցը տեղում հետևում է իրավիճակին։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Գյումրու «Շիրակ» մարզադաշտում քիչ անց կմեկնարկեն Համահայկական 8–րդ խաղերը։ 41 երկրի 179 քաղաքներից Գյումրի ժամանած ավելի քան 7 հազար մարզիկ-մարզուհիներին ուղեկցում են մեծաթիվ պատվիրակություններ։ Ձեռնարկված են անվտանգության աննախադեպ քայեր։
Գյումրեցիներից շատերը դժգոհում են․ խաղերին մարզադաշտից հետևել չի հաջողվում։
«Չկան տոմսեր ու հրավիրատոմսեր, ծո՛, ըսիգ էլիտայի համար է, էլ ընչի բերին Գյումրի հասցրին»,-դժգոհեց Կարապետը, ում չհաջողվեց մուտք գործել մարզադաշտ։
Մարզադաշտ մուտք գործելը դժվար է նաև նրանց համար, ովքեր հրավիրատոմս ունեն։
Մարզադաշտում մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքված։
Նշենք, որ արդեն 25 տարի (Համահայկական խաղերն անցկացվում են 4 տարին մեկ) «Միասնություն սպորտով» կարգախոսը համախմբում է աշխարհասփյուռ հայերին։
Ամենամեծ թիմը Հայաստան է եկել Ռուսաստանի Դաշնությունից՝ 24 քաղաքից մոտ 800 մասնակից։