00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռադիոալիքները սահմաններ չեն ճանաչում. ինչո՞ւ են Հայաստանում թուրքական ալիքներ հայտնվում

© Sputnik / Aram NersesyanՁայնարկիչ ավտոմեքենայում
Ձայնարկիչ ավտոմեքենայում - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2023
Ձայնարկիչ ավտոմեքենայում
Բաժանորդագրվել
ՀՀ տարածքում, այդ թվում Երևանում, հայկական ռադիոալիքները ավտոմեքենաներում «դառնում են» թուրքական, և դա կարգավորելու համար մասնագետները վարորդներին հորդորում են անջատել գործառույթներից մեկը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Հայաստանի տարածքում առկա ռադիոյի հաճախականություններում ավելի հաճախ են սկսել թուրքական ալիքներ հայտնվել, ու խնդիրը նոր չէ մեր տարածքում։
Սոցիալական ցանցերի օգտատերերը նշում են, որ հայկական ռադիոալիք միացնելուց մի քանի վայրկյան անց անմիջապես, ավտոմատ անցում է կատարվում թուրքական ալիքի։ Դեպքեր կան, երբ անգամ հայկական ալիքի հաճախականությունում միանգամից թուրքական ալիքներն են միանում։
«Ապագան է եկել», «Ինձ մոտ արդեն շատ երկար ժամանակ է խնդիր կա` թուրքական ռադիո ալիքներն են միանում հայկականի փոխարեն», «Ապագան հիմա էլ մեր դուռն է թակում», «Իմ մեքենայում միշտ այդ խնդիրն է» և այլ նմանատիպ մեկնաբանություններ կան սոցցանցերում։
Sputnik Արմենիան դիմել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն պարզելու, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հարցը կարգավորելու, հաճախականությունները «մաքրելու» ուղղությամբ։
Նախարարությունից հայտնել են, որ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է եթերի մշտադիտարկման աշխատանքներ՝ այդ թվում նաև ռադիոհեռարձակման համար նախատեսված ռադիոհաճախականությունների տիրույթում:
«Հայաստանի Հանրապետությունում չի հեռարձակվում հարևան պետություններին պատկանող ոչ մի ռադիոհաղորդում։ Եթերի մշտադիտարկման աշխատանքների ընթացքում՝ 88.8 ՄՀց հաճախականության վրա (ազատ հաճախականություն է– խմբ.), արձանագրվել է FM ռադիոհաղորդում թուրքերեն լեզվով։ Տեղորոշմամբ պարզվել է, որ հեռարձակումն իրականացվում է Թուրքիայի Իգդիր քաղաքում գործող ռադիոհաղորդակից։ Ռադիոալիքների ներթափանցման հետևանքով դրանք լսվում են սահմանամերձ կամ նշված ռադիոհաղորդիչ կայանի հետ ուղիղ տեսանելիություն ունեցող շրջաններում»,– նշել են ԲՏԱ նախարարությունից:
Հայտնել են նաև, որ սահմանից այն կողմ լսելի են նաև ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, որն ուղղակիորեն կապված է ռադիոալիքների տարածման հետ:
Ձայնային ռադիոյի հեռարձակման համար մեր տարածաշրջանում նախատեսված է 87.5-108ՄՀց ռադիոհաճախականային տիրույթը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհաղորդումների տարածումը իրականացվում է ռադիոալիքների միջոցով, իսկ ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ, ռադիոհաճախականությունների բաժանումն իրականացվում է պետությունների պահանջարկի հայտերի հիման վրա այն պայմանով, որ չեն խոչընդոտում այլ պետությունների գործող ռադիոհամակարգերին:
Մասնագետներն էլ նշում են, որ մեքենաներում կա մի ֆունկցիա, որը պետք է անջատել։ Նրանք ընդգծում են, որ թուրքական ռադիոալիքներն ունեն RDS (Radio data system) գործառույթը, որով հնարավոր է փոխել հաճախականությունը։
Ապագա ինժեներներն ու նրանց ստեղծած սարքերը. ինչպես հայ աշակերտների գյուտը թռավ տիեզերք
Այսպես է բացատրվում` FM հաճախականությունը գերկարճ է և այն հաճախականությունը, որը Երևանում է լինում, մարզում նույնը չի կարող լինել։ RDS գործառույթը ծառայում է նրա համար, որ Երևանից այլ մարզ տեղափոխվելիս, անմիջապես, ավտոմատ կերպով գտնի նույն ռադիոյի հաճախականությունն ու փոխի։
Ռադիոկայաններից մեկում աշխատող Կարենն էլ շեշտեց, որ նմանատիպ խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է մեքենաներում անջատել ձայնարկչի AF (alternative frequency) կոչվող գործառույթը, որպեսզի որևէ թուրքական ալիք չմիանա մի կետից այլ կետ տեղափոխվելիս։
Լրահոս
0