https://arm.sputniknews.ru/20230805/interi-marzadashti-havaqararin-ashkhatanqic-heracrel-en-messiic-inqnagir-vercnelu-hamar-63967026.html
«Ինտերի» մարզադաշտի հավաքարարին աշխատանքից հեռացրել են Մեսսիից ինքնագիր վերցնելու համար
«Ինտերի» մարզադաշտի հավաքարարին աշխատանքից հեռացրել են Մեսսիից ինքնագիր վերցնելու համար
Sputnik Արմենիա
Հավաքարարը պատմել է, թե ինչպես է դեպքը եղել։ Նա նաև ակնարկել է, որ չի զղջում իր արարքի համար։ 05.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-05T11:31+0400
2023-08-05T11:31+0400
2023-08-05T11:31+0400
լիոնել մեսսի
իսպանիա
ինքնագիր
մաքրուհի
աշխատանք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28614232_0:0:1601:901_1920x0_80_0_0_1e16d1e22679cb59db5a48c9d43afc7f.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլի Հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի մարզադաշտում աշխատող հավաքարարը` կոլումբացի Քրիստիան Սալամանկան հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ ինքնագիր է վերցրել ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին` հղում անելով արգենտինական La Nacion պարբերականին:«Սալամանկան արդեն մեկուկես տարի ապրում է Մայամիում, աշխատել է տեղական ընկերությունում և առաջին անգամ է մաքրություն կատարել «Ինտերի» մարզադաշտում»,–նշում է պարբերականը։Պեկինում երկրպագուները Մեսսիին փակել են հյուրանոցումԸնդգծվում է, որ մարզադաշտի բոլոր աշխատակիցներից պահանջվում է պահպանել պրոֆեսիոնալ վարքագիծ, նրանց արգելվում է ինքնագրեր խնդրել ֆուտբոլիստներից։«Ինտեր Մայամին», որի սեփականատերներից մեկը Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմն է, հուլիսի 15-ին հայտարարեց Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին:36-ամյա արգենտինացին իսպանական «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող։Լիոնել Մեսսին մարզական «Օսկար» է ստացել. նա «Laureus 2023»–ում «Տարվա մարզիկ» է ճանաչվել2021 թվականին նա տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն», որի հետ երկու անգամ հաղթել է երկրի առաջնությունը և մեկ անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձավ աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթի հաղթող։Արգենտինացին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է։
իսպանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/08/09/28614232_0:0:1423:1067_1920x0_80_0_0_7c3cf4aed12980eeab070267c752c4ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիոնել մեսսի, իսպանիա, ինքնագիր, մաքրուհի, աշխատանք
լիոնել մեսսի, իսպանիա, ինքնագիր, մաքրուհի, աշխատանք
«Ինտերի» մարզադաշտի հավաքարարին աշխատանքից հեռացրել են Մեսսիից ինքնագիր վերցնելու համար
Հավաքարարը պատմել է, թե ինչպես է դեպքը եղել։ Նա նաև ակնարկել է, որ չի զղջում իր արարքի համար։
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ֆուտբոլի Հյուսիսամերիկյան գլխավոր լիգայի (MLS) «Ինտեր Մայամի» ակումբի մարզադաշտում աշխատող հավաքարարը` կոլումբացի Քրիստիան Սալամանկան հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ ինքնագիր է վերցրել ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիից։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ նովոստին` հղում անելով արգենտինական La Nacion պարբերականին:
«Սալամանկան արդեն մեկուկես տարի ապրում է Մայամիում, աշխատել է տեղական ընկերությունում և առաջին անգամ է մաքրություն կատարել «Ինտերի» մարզադաշտում»,–նշում է պարբերականը։
Ընդգծվում է, որ մարզադաշտի բոլոր աշխատակիցներից պահանջվում է պահպանել պրոֆեսիոնալ վարքագիծ, նրանց արգելվում է ինքնագրեր խնդրել ֆուտբոլիստներից։
«Ես զուգարաններն էի մաքրում այն հատվածում, որտեղ կանգնած էին ավտոբուսները: Ես այնտեղ էի, երբ ավտոբուսը կանգնեց, և խաղացողները դուրս եկան: Վերջինը Մեսսին էր: Ես ձայն տվի նրան, մեկնեցի մարկերն ու Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը։ Նա ինձ տվեց իր ինքնագիրը։Միանգամից եկան անվտանգության աշխատակիցները, ինձ կանչեցին և հեռացրին աշխատանքից, բայց Մեսսիի հետ շփման ամեն վայրկյանն արժեր դրան», - ասել է Սալամանկան։
«Ինտեր Մայամին», որի սեփականատերներից մեկը Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմն է, հուլիսի 15-ին հայտարարեց Մեսսիի հետ պայմանագիր կնքելու մասին:
36-ամյա արգենտինացին իսպանական «Բարսելոնայի» կազմում դարձել է Իսպանիայի տասնակի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող։
2021 թվականին նա տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն», որի հետ երկու անգամ հաղթել է երկրի առաջնությունը և մեկ անգամ՝ Ֆրանսիայի Սուպերգավաթը։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձավ աշխարհի չեմպիոն և Ամերիկայի գավաթի հաղթող։
Արգենտինացին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է։