https://arm.sputniknews.ru/20230804/shushanik-kurghinjani-gvoghacvats-kisandru-pvokharen-nvory-kpatrastvi-63921085.html
Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու փոխարեն նորը կպատրաստվի
Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու փոխարեն նորը կպատրաստվի
Sputnik Արմենիա
Անվանի քանդակագործի ստեղծած կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից գողացել են 2021 թվականին։ 04.08.2023, Sputnik Արմենիա
2023-08-04T17:17+0400
2023-08-04T17:17+0400
2023-08-04T17:39+0400
հայաստան
բանաստեղծություն
քանդակագործ
պանթեոն
կիսանդրի
շուշանիկ կուրղինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63919086_0:0:1281:721_1920x0_80_0_0_4b3f88988dd073f602713d99ec194d93.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Բանաստեղծ Շուշանիկ Կուրղինյանի` 2 տարի առաջ գողացված կիսանդրու փոխարեն շուտով նորը կպատրաստվի և կտեղադրվի Կոմիտասի անվան պանթեոնում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։Կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից գողացել էին 2021 թվականին: ԿԳՄՍՆ–ն դիմել էր ոստիկանություն, բայց մինչ օրս չի պարզվել, թե ով է եղել գողը։Կիսանդրու հեղինակն անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է, որի 100–ամյակը նշվելու է այս տարի։ ԿԳՄՍՆ–ն ֆինանսական միջոցներ է նախատեսել Շուշանիկ Կուրղինյանի` պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքների համար: Սարգիս Բաղդասարյանը (1923-2001 թթ.) բազմաթիվ հայտնի քանդակների հեղինակ է: Նրա կերտած հուշարձանների թվին են պատկանում Հունան Ավետիսյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Պարոնյանի, «Մենք ենք, մեր սարերը», «Ղարաբաղցիները», «Մեղեդի», «Հավերժ բարեկամություն», Դավիթ Բեկի, Լոռեցի Սաքոյի հուշարձանները:Քանդակագործի ստեղծագործություններից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2023
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/04/63919086_70:0:1154:813_1920x0_80_0_0_511d3c25854701c7c64af49a6e735a51.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանաստեղծություն, քանդակագործ, պանթեոն, կիսանդրի, շուշանիկ կուրղինյան
հայաստան, բանաստեղծություն, քանդակագործ, պանթեոն, կիսանդրի, շուշանիկ կուրղինյան
Շուշանիկ Կուրղինյանի գողացված կիսանդրու փոխարեն նորը կպատրաստվի
17:17 04.08.2023 (Թարմացված է: 17:39 04.08.2023) Անվանի քանդակագործի ստեղծած կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից գողացել են 2021 թվականին։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Բանաստեղծ
Շուշանիկ Կուրղինյանի` 2 տարի առաջ գողացված կիսանդրու փոխարեն շուտով նորը կպատրաստվի և կտեղադրվի Կոմիտասի անվան պանթեոնում: Տեղեկությունը հայտնում է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնի տարածքից
գողացել էին 2021 թվականին: ԿԳՄՍՆ–ն դիմել էր ոստիկանություն, բայց մինչ օրս չի պարզվել, թե ով է եղել գողը։
Կիսանդրու հեղինակն անվանի քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանն է, որի 100–ամյակը նշվելու է այս տարի։ ԿԳՄՍՆ–ն ֆինանսական միջոցներ է նախատեսել Շուշանիկ Կուրղինյանի` պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող կիսանդրու պատրաստման և տեղադրման աշխատանքների համար:
«Աշխատանքների իրականացման համար սահմանված կարգով հայտարարվել է մրցույթ, որի արդյունքում կնքվել է պայմանագիր»,– ասված է հաղորդագրությունում:
Սարգիս Բաղդասարյանը (1923-2001 թթ.) բազմաթիվ հայտնի քանդակների հեղինակ է: Նրա կերտած հուշարձանների թվին են պատկանում Հունան Ավետիսյանի, Ավետիք Իսահակյանի, Հակոբ Պարոնյանի, «Մենք ենք, մեր սարերը», «Ղարաբաղցիները», «Մեղեդի», «Հավերժ բարեկամություն», Դավիթ Բեկի, Լոռեցի Սաքոյի հուշարձանները:
Քանդակագործի ստեղծագործություններից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի (Մոսկվա), Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում: